Բաքվում հավատարմագրված մի քանի տասնյակ երկրների դեսպանների՝ օկուպացված հայկական Շուշի կատարած այցից հետո Արցախի արտգործնախարարությունը, Հայ առաքելական եկեղեցին և Հայաստանի արտգործնախարարությունը հանդես եկան հայտարարություններով:
Հայաստանի արտգործնախարարությունը լռում էր ՝ չնայած այն բանին, որ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանները հրաժարվել էին Ալիեւին հրավերից: Հայաստանը վերջին շրջանում հիմնականում լռում է՝ արտահայտելով իր համաձայնությունը Մոսկվայի և Բաքվի թելադրած օրակարգի հետ: ԱԳՆ-ն այս անգամ էլ կլռեր, բայց դա չափից շատ կլիներ:
Բաքուն այս քայլով ոչ միայն ստիպեց ՄԽ համանախագահներին հստակ դիրքորոշում հայտնել, այլեւ ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին ճանաչել Հայաստանի անմիջական պատասխանատվությունը Արցախի գրավյալ տարածքների, Շուշիի, Արցախի ապագայի համար, դրանց հայկական պատկանելությունը: Վերջին ամիսների միտումները հանգեցնում էին այն բանին, որ ՀՀ կառավարությունը արտաքին քաղաքականությունն ու Արցախի հարցը պատվիրակում է Ռուսաստանին, Բաքվին և ում ասես՝ միայն թե բացի սահմանները, պղինձ վաճառի և չմտածի սահմանների մասին:
Բայց երկար տարիներ հայկական միջավայրում տարածված թեզը, որ առանց Ղարաբաղը հանձնելու Հայաստանը չի կարողանա հանգիստ ու կուշտ ապրել, պարզվեց բլեֆ էր: Հայաստանը պատասխանատվություն է կրում հայերի և հայկական հողերի համար, ուզի, թե ոչ:
Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը դարձել է այն շեմը, որն այսուհետ որոշելու է Հայաստանի պատասխանատվության նվազագույն մակարդակը: «Ադրբեջանի իշխանությունները նմանատիպ միջոցառումներով փորձում են օրինականացնել Արցախի ժողովրդի դեմ իրականացված ագրեսիան և ամրապնդել հակամարտությունն ուժի կիրառմամբ լուծելու սեփական պնդումները», ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:
15:45
15:22
14:59
14:42
13:35
13:18
12:46
12:23
12:09
11:38
11:19
10:52
10:36
10:17
10:02
12:32
12:14
11:48
11:18
11:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01