ARM | RUS |

«Ինչպես դառնալ բռնապե՞տ», թե՞ «Անդերգրաունդ». որ ֆիլմը դիտել կամ ինչ չի կարելի անել Սահմանադրական դատարանում

14.07.21 | 20:08

Սահմանադրական դատարանում ավարտվեց հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով դիմումների քննությունը: Բարձր դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Թե երբ կհրապարակվի որոշումը՝ չի հստակեցվել: Հստակ է, միայն, որ վերջնաժամկետը հուլիսի 17-ն է:

Այսօր կողմերը հանդես եկան եզրափակիչ ելույթներով:

Դիմումատուներից «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանի ելույթն ավելի շատ քաղաքական էր, քան դիմումին առնչվող:

Վարդեւանյանը պնդեց՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն արտահայտում ժողովրդի իրական կամքը, ԿԸՀ որոշմամբ ներկայացված պատկերը խեղաթյուրված է:

ԿԸՀ որոշմամբ, հիշեցնենք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է ընտրություններում՝ ստանալով քվեների 53.91 տոկոսը: Երկրորդ տեղում է «Հայաստան» դաշինքը՝ 21.09, երրորդում «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22 տոկոս ձայներով:

Վարդեւանյանի պնդմամբ՝ այս ընտրությունների շղթան սկիզբ է առել մարտ ամսից Հանրապետության նախագահի լիազորությունը վարչապետի կողմից իրացնելու միջոցով: Դա, ըստ նրա, արտահայտվել է ընտրությունների օրը վարչապետի կողմից հայտարարվելու միջոցով, թեեւ ըստ օրենքի այդ օրը նշանակում է նախագահը:

Խոսելով իրենց պահանջի մասին՝ մանդատների վերաբաշխման միջոցով հնարավորություն ստեղծել, որ մեկ ուժ խորհրդարանում չունենա մանդատների 3/5-ից ավելին, Վարդեւանյանն ասաց նաեւ. «Բարձր դատարան, վերջին երեք տարիների ընթացքում տեսել ենք այն իրավական եւ իրական հետեւանքները, երբ մեկ ուժ խորհրդարանում ունենում է մանդատների 3/5-ից ավելին կամ առնվազն 3/5-ը, դրա հետեւանքները բոլորս գիտենք: Այսպիսի հետեւանքներ ՀՀ-ի պատմության մեջ այլեւս երբեք չեն լինելու, եւ կարող եմ, ասել որ այդ իմ պնդման երաշխավորներից մեկը պետք է և կարող է լինել բացառապես ՍԴ-ն: Միապետությունը, միակուսակցական կառավարումը չի թակում Հայաստանի պետականության դռները, այն իրականություն է»:

Ըստ «Հայաստան» դաշինքի ներկայացուցչի՝ այս իրավիճակը հատկապես անհրաժեշտ է շեշտել, քանի որ. «Մենք ծայրահեղ վտանգավոր մարտահրավերների առաջ ենք կանգնած: ՍԴ-ն ի զորու է կանխելու հնարավոր նոր աղետները, հնարավոր նոր զիջումները, նոր անհասկանալի փաստաթղթերը: Իսկապես այս գործը ընտրությունների արդյունքների վերաբերյալ վեճ չէ»:

Եզրափակելով խոսքը՝ Վարդեւանյանն ասաց. «Այս ընտրություններրի վերաբերյալ մեր կողմից ներկայացված դիմումը հիմնավոր է և բավարար է սահմանադրական դատարանի կողմից 77-րդ հոդվածով նախատեսված գործիքակազմը իրականացնելու համար: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այս որոշումը անվավեր է, դրանից բխող հետևանքները կորոշի բարձր դատարանը»:

ՍԴ դիմող հաջորդ կողմի՝ «Զարթոնք» կուսակցության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանն էլ իր ելույթում պնդեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին գործող իշխանությունը ՀՀ քաղաքացիներին զրկել է ազատ ընտրություն իրականացնելու հնարավորությունից, կիրառել է վարչական ռեսուրս, քաղաքական ուժերի միջեւ խախտվել է հավասարությունը:

Կրկին խոսելով հրաժարականից հետո վարչապետի պաշտոնավարելու անթույլատրելիության մասին՝ Զոհրաբյանը առաջարկեց պատկերացնել, որ Սերժ Սարգսյանը հրաժարականից հետո շարունակեր պաշտոնավարել որպես վարչապետի պաշտոնակատար եւ կազմակերպեր ողջ ընտրական գործընթացը: «Արդյոք այդ ժողովրդական ճնշումը կթուլանա՞ր: Ես օրինակ չեմ պատկերացնում, որ 2018-ին Սերժ Սարգսյանի պաշտոնավարման պայմաններում հնարավոր էր թուլացնել կրքերը: Բայց Սարգսյանը որպես պաշտոնակատար չմնաց»,-ասաց նա:

Ընտրությունների արդյունքները վիճարկող «Հայոց Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանն էլ հայտարարեց.

«Այս ընտրությունները Հայաստանի պատմության մեջ այնքանով են աննախադեպ, որ փաստացի վարչական ռեսուրսն օգտագործել է եւ գործող իշխանությունը, եւ ըստ իշխանության տված տվյալների, նաեւ հակառակ կողմը:

Նա նշեց, որ վարչական ռեսուրսի կիրառումը, ատելության խոսքը լավ չի ազդել ընտրութունների մասնակից այլ կուսակցությունների վրա:

«Վստահ եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանը հետեւեր օրենքի կանոնին, հրաժարականից հետո չշարունակեր պաշտոնավարել, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նույնպես չէր հաղթահարելու շեմը»,- ասաց նա եւ հավելեց. «Ելնելով այս ամեն ինչից, խնդրում եմ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները»:

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը պնդեց, որ ընտրությունների ժամանակ ազատ ընտրության իրավունքի խախտումներն ունեցել են այնպիսի բնույթ, որ ակնհայտ են եղել ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հիմքերը:

Նա հայտարարեց նաեւ, որ բարձր դատարանը մերժել է ստանալ ապացույցներ, որոնք ակնհայտ եւ անվիճելի ցույց կտային իրենց բողոքի արդարացի լինելը: «Զուտ մարդկային առումով ես հասկանում եմ ձեզ, որովհետեւ, անկախ մեր կողմից բերվող փաստարկներից, պետք է իսկապես ունենալ մեծ խիզախություն, որ արձանագրվի, որ ընտրությունները խախտել են հիմնարար ընտրական իրավունքը»,- դիմելով դատարանին՝ հայտարարեց նա՝ հավելելով. «ՍԴ-ն այս գործով պատմական հնարավորություն ունի ոչ միայն լուծելու ԱԺ-ի արտահերթ ընտրությունների արդյունքում առաջացած իրավական վեճը, այլ նաեւ իր որոշմամբ շատ ավելի հեռուն գնացող հայտ ներկայացնելու, դառնալ ՀՀ-ում Սահմանադրության եւ սահմանադրական կարգի իրական պաշտպան, դառնալ արդարադատության եւ անկախ դատական համակարգի առաջնորդ: Սակայն առաջնորդությունն ունի իր գինը, եւ դուք պետք է պատրաստ լինեք այն վճարելու՝ ստանձնելով ձեր բաժին պատասխանատվությունը: Առաջին անգամ է, որ ես կանխատեսելով ձեր որոշումը, ունեմ անհատապես ներքին անարդարության եւ համընդհանուր պարտության զգացում: Ինչ վճիռ էլ դուք կայացնեք, դրանից հետո կյանքը շարունակվելու է: Բայց ձեր վճռից է կախված, թե ինչ ճանապարհով կընթանա մեր պետությունը»:

Ելույթի վերջում Հարությունյանը խորհուրդ տվեց դիտել «Ինչպես դառնալ բռնապետ» սերիալը. «Հինգ օր առաջ Netflix-ը սկսեց հեռարձակել «Ինչպես դառնել բռնապետ» սերիալը։ Եթե «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը այդպիսի հնարավորություն ինձ ընձեռեր, ապա ես ուղղակի կկազմակերպեի դիտում այս դահլիճում, եւ, կարծում եմ, բոլորը դրանից հետո կունենային միանշանակ եզրակացություն, թե ինչի մասին էր խոսքը մեր դիմումում։ Բայց քանի որ օրենքը նման հնարավորություն ինձ չի ընձեռում, ուստի ես ընդամենը խորհուրդ կտամ հարգարժան դատավորներին եւ բոլորին, ովքեր մեզ լսում են ու տեսնում են, դիտեք այդ սերիալը։ Ցավոք, դուք կտեսնեք այսօրվա Հայաստանը»։

Արձագանքելով Հարությունյանին՝ գործով 3-րդ անձ ներգրավված, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Ռուստամ Բադասյանը հայտարարեց. «Ես ավելի դասական ֆիլմից կուզեի օգտվենք. Կուստուրիցայի «Անդերգրաունդ» ֆիլմը, որտեղ բավական տեւական ժամանակ ժողովրդին իջացրել էին բունկեր, խաբում էին իրենց կարգավիճակի մասին, ենթարկում էին տարբեր տառապանքների, թալանում էին, բարոյալքում, իսկ բունկերի վերեւում դրված բեմահարթակի վրա խոսում վեհ արժեքներից, հայրենիքից»։

Հարությունյանի ելույթի մեկ այլ հատվածին արձագանքեց ՍԴ նախագահը: Արման Դիլանյանն ասաց. «Մարդկայնորեն ես հասկանում եմ ձեզ, մարդկայնորեն հասկանում եմ ձեր ընտրած մարտավարությունը, ՍԴ-ին վարկաբեկելու եւ այդպիսով ՍԴ-ի ապագա որոշումը վարկաբեկելու ձեր փորձերը, բայց չեմ ընդունում եւ ինձ համար դա դատապարտելի է: Այս բարձր դատարանում դատավարությունը հետաքրքրությունների կամ առանձին կասկածների բավարարման համար չէ: Այստեղ քննվում է ընտրությունների կապակցությամբ ընդունված որոշման հետ կապված վեճը»:

Ամփոփելով ընտրությունների կազմակերպման գործընթացը եւ ՍԴ-ում լսված կարծիքները՝ պատասխանող կողմի ներկայացուցիչ, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն էլ ասաց.

«ԿԸՀ-ն ամբողջ ընթացքում իր գործառույթները կազմակերպելիս առաջնորդվել է բացառապես ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներով: Հետեւաբար, կարծում եմ, որ տարաբնույթ որակումներն ու գնահատակաները բացառապես քաղաքական մոտեցումներ են, որոնք նաեւ ներկայացվեցին այս դահլիճում...

Կարծում եմ, որ ընտրությունների արդյունքների մասին որոշումը, հիմք ընդունելով քվեարկության արդյունքները, հիմք ընդունելով ամբողջ ընտրական գործընթացի ընթացքում արձանագրված դիմում-բողոքներով իրականացված քննությունը եւ որոշումները, համապատասխանում է ընտրական օրենսգրքի պահանջներին եւ նշված որոշումը անվավեր ճանաչելու հիմքեր չհաստատվեցին ու չամրագրվեցին: Խնդրում եմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նշված որոշումը թողնել ուժի մեջ»,- եզրափակեց Մուկուչյանը:

Հարակից պատասխանող, Երեւան քաղաքի դատախազ Սեւակ Հովհաննիսյանը անդրադարձավ ՍԴ-ում հնչած պնդումներին, թե տարբեր ձեւաչափերով, ստուգողական գործողություններով կատարվել են տարբեր գործողություններ, որոնց նպատակը եղել է հատկապես միակողմանիորեն ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ հանիրավի քրեական հետապնդումներ հարուցելը: «Մենք եւս մեկ անգամ բացառում ենք այս իրավիճակը»,-ասաց Հովհաննիսյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախարար իր եզրափակիչ ելույթը նվիրեց գործի բացառիկության գնահատմանը: Ասաց, որ տեսել է բացառիկություն տառերի, տողերի, նախադասությունների քանակի, բայց ոչ բովանդակության առումով:

«Տարբեր քննարկումներ կան դատավարության շուրջ: Առաջարկ է հնչել, որպեսզի բուհերի ուսանողները անպայման հետեւեն դատավարությանը եւ հարուստ գիտելիքներ ձեռք կբերեն: Կարծում եմ, որ առաջին գիտելիքը, որ ձեռք կբերեն բուհերի ուսանողներն, այն է, թե ինչ չի կարելի անել բարձր դատարանում: Չի կարելի ներկայացնել այնպիսի փաստարկներ, որոնք հեշտությամբ կստուգվեն եւ անմիջապես կհերքվեն բարձր դատարանում, չի կարելի բարձր դատարանում իրավաչափ գործողությունները ներկայացնել ոչ իրավաչափ եւ այդ հիմքով պնդել, որ ընտրության արդյունքները պետք է ճանաչվեն անվավեր: Որեւէ դեպքում չի կարելի սահմանադրական մարմնում վիրավորական արտահայտություններ անել մեկ այլ սահմանադրական մարմնի հասցեին»,- ընդգծեց Բադասյանը:

Անդրադառնալով բարձրացված թեզին, թե երեք տարի է Հայաստանում բոլոր որոշումները կայացնում է մեկ ուժ, Բադասյանը վստահեցրեց՝ այդ մեկ ուժը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է:

Կողմերի եզրափակիչ ելույթները լսելուց հետո ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ասաց. «Ես այս պահին հայտարարում եմ գործի քննության ավարտի մասին, դատարանը հեռանում է խորհրդակցությունների սենյակ՝ գործով որոշում կայացնելու համար»:


Հայկ Մամիջանյանը դիվանագետների հետ խոսել է ընտրություններին Արցախից բռնի տեղահանված հայերի մասնակցության իրավունքի մասին

Հայկ Մամիջանյանը դիվանագետների հետ խոսել է ընտրություններին Արցախից բռնի տեղահանված հայերի...

18:19

Կառավարությունը 16 միլիոնի ծրագրով ֆինանսավորելու է նոր 1417 տան կառուցում

Կառավարությունը 16 միլիոնի ծրագրով ֆինանսավորելու է նոր 1417 տան...

18:04

Ապարանի «Մայլեռ» լեռնադահուկային հանգստի գոտում փրկարարները 6մ խորությամբ ձնահյուսի տակ հայտնաբերել են աշխատակցի մարմինը

Ապարանի «Մայլեռ» լեռնադահուկային հանգստի գոտում փրկարարները 6մ խորությամբ ձնահյուսի տակ...

17:29

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի...

17:05

Կենսաթոշակների բարձրացումը կարող է 0.2 տոկոսի կարգի գնաճ բերել

Կենսաթոշակների բարձրացումը կարող է 0.2 տոկոսի կարգի գնաճ...

16:45

Մկրտիչ Սրբազանը տնային կալանքից ազատ արձակվեց

Մկրտիչ Սրբազանը տնային կալանքից ազատ արձակվեց

16:29

Երևանի թիվ 91 միջնակարգ դպրոցի տարածքում երիտասարդը մոտենում է երեխաներին և ցուցադրում սեռական օրգանները

Երևանի թիվ 91 միջնակարգ դպրոցի տարածքում երիտասարդը մոտենում է երեխաներին և ցուցադրում սեռական...

16:02

Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից. The Daily Telegraph

Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից. The Daily...

13:42

Քաթարի արդյունաբերական գոտում հրթիռի բեկորներից հրդեհ է բռնկվել

Քաթարի արդյունաբերական գոտում հրթիռի բեկորներից հրդեհ է...

13:24

Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ

Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը....

13:08

Իրանական հրթիռներն ընկել են Նեթանյահուի գրասենյակի մոտ. SNN

Իրանական հրթիռներն ընկել են Նեթանյահուի գրասենյակի մոտ....

12:44

Իրանի դեմ պատերազմը լրջագույն մարտահրավեր է, բայց մարտահրավերին զուգահեռ գրեթե միշտ ի հայտ են գալիս հնարավորություններ. իրանագետ

Իրանի դեմ պատերազմը լրջագույն մարտահրավեր է, բայց մարտահրավերին զուգահեռ գրեթե միշտ ի հայտ են...

12:35

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել՝ 6.50 տոկոս

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել՝ 6.50...

12:21

ԵՄ-ն միայնակ չի թողնի ՀՀ-ին. արագ արձագանքման թիմ կուղարկի` ընտրությունները սպառնալիքներից պաշտպանելու համար

ԵՄ-ն միայնակ չի թողնի ՀՀ-ին. արագ արձագանքման թիմ կուղարկի` ընտրությունները սպառնալիքներից...

12:03

Սեյրան Օհանյանի կինը դատի է տվել «Հանրային» հեռուստաընկերությանը

Սեյրան Օհանյանի կինը դատի է տվել «Հանրային»...

11:58

Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ Ծառուկյան

Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ...

11:49

Բարի գալուստ կլիմայական գարուն, տարին գերազանց է. Սուրենյան (Տեսանյութ)

Բարի գալուստ կլիմայական գարուն, տարին գերազանց է. Սուրենյան...

11:33

Արարատ Միրզոյանը մեկնում է Օման

Արարատ Միրզոյանը մեկնում է Օման

11:12

Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել

Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել

10:56

Պատրաստ լինել արտակարգ իրավիճակներին. Փրկարար ծառայությունն անցկացրել է կրթական մի շարք ծրագրեր

Պատրաստ լինել արտակարգ իրավիճակներին. Փրկարար ծառայությունն անցկացրել է կրթական մի շարք...

10:34

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44