«Մուրացան» հիվանդանոցային համալիրում գտնվող 1 օրական աղջիկ երեխայի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր: Նա միացված է արհեստական շնչառական սարքին:
Այս մասին ֆեսբուքյան իր էջում տեղեկացնում է Երևանի պետական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը: Ըստ նրա՝ գտնված նորածինը ոչ հիվանդանոցային պայմաններում պահվելու արդյունքոմ ունի նաև ինֆեկցիաներ, ինչպես նաև շնչառական անբավարարություն: Նա շարունակում է մնալ համալսարանական մասնագետների անմիջական հսկողության ներքո:
Երեխան «Մուրացան» հիվանդանոցային համալիր էր տեղափոխվել Երևանի Արցախի փողոցից: Ոստիկանության Էրեբունու բաժին էր ահազանգել Երևանի բնակիչ 28-ամյա Լուսիկ Գ․-ն և հայտնել, որ Արցախի փողոցի 15 շենքի բնակարաններից մեկի մուտքի մոտ նորածին երեխայի են թողել։ Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ նշված բնակարանը պատկանում է 72-ամյա Անահիտ Ա.-ին, ում մուտքի մոտ հայտնաբերվել է 1 օրական աղջիկ երեխա։
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության զանգվածային լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանն էլ մեզ հետ զրույցում նշեց՝ ոստիկանությունում դեռևս նյութեր են նախապատրաստվում դեպքի հանգամանքներն ու փոքրիկի ծնողներին կամ հարազատներին գտնելու համար:
Ավելի վաղ ՀԺ-ի հետ զրույցում Դանիելյանը նշել էր, որ երեխայի վիճակը գնահատվում է բավարար:
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44