ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական հանդիպումը հարկ վճարողների հետ, այս անգամ Սևանի ավազանում և Գեղարքունիքի մարզի այլ տարածքներում գործող հանրային սննդի և հյուրանոցային ծառայություններ մատուցող տնտեսվարողների հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ՊԵԿ-ից:
ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալ Արթուր Հակոբյանի տեղեկացմամբ՝ հանդիպման նպատակն է գործընկերային մթնոլորտում բիզնեսի հետ համատեղ քննարկել և վերհանել խնդիրներն ու ռիսկերը և դիտարկել կարգավորման ուղիները: Հարկ վճարողներին ներկայացվել են ՀԴՄ կտրոններ չտրամադրելու ճանապարհով իրացման շրջանառությունների, տարածքների վարձակալության վարձավճարների, աշխատավարձի իրական չափերի թերհայտարարագրման, ինչպես նաև չձևակերպված աշխատակիցների (այդ թվում՝ հրավիրված մատուցողներ, երաժիշտներ) գծով ռիսկային երևույթները: Անդրադարձ է եղել նաև անապրանք փաստաթղթերով գործարքների և առանց հաշվարկային փաստաթղթերի ձեռքբերումների մասով ռիսկային երևույթներին: Տարածաշրջանում հանրային սննդի կազմակերպմամբ, հանգստյան գոտիների տրամադրմամբ և հյուրանոցային ծառայությունների մատուցմամբ զբաղվող տնտեսվարողներին ներ¬կա¬յացվել է նաև սեզոնայնության հետ կապված իրականացվող վարչարարությունը:
Ոչ բարեխիղճ հարկային վարքագիծ դրսևորող հարկ վճարողներին հորդորվել է ամբողջութ¬յամբ հայտարարագրել իրացման շրջանառությունները, կարգավորել փաստաթղթա¬վորման հետ կապված խնդիրները և վերացնել մնացած բոլոր ռիսկային երևույթ¬ները՝ խուսափելու համար պատասխանատվության միջոցներ ենթադրող հարկային վարչարարության գործիքների կիրառումից:
Հանդիպումն ընթացել է ակտիվ երկխոսության մթնոլորտում: Հարկ վճարողները պատրաստակամություն են հայտնել շտկել թերացումները:
15:45
15:22
14:59
14:42
13:35
13:18
12:46
12:23
12:09
11:38
11:19
10:52
10:36
10:17
10:02
12:32
12:14
11:48
11:18
11:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01