Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, ճարտարապետության և քաղաքաշինության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, ճարտարապետ Սաշուր Քալաշյանն օրերս պարգևատրվել էր Անանիա Շիրակացու մեդալով:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է վաստակաշատ ճարտարապետին և նրան հանձնել պետական բարձր պարգևը: «Ինձ համար մեծ պատիվ է մեր ժողովրդի և պետության կողմից Ձեզ այս մեդալը հանձնելը, որովհետև Ձեր ներդրումը մեր մշակույթի, ճարտարապետության մեջ հսկայական է,- նշել է նախագահ Սարգսյանը: -Այն ճարտարապետությունը, որը Ձեր ողջ կյանքի ընթացքում ներկայացրել, քարոզել եք, շատ ներդաշնակ է մեր ազգային ճարտարապետությանը:
Այնպես որ, այն, ինչ Դուք արել եք, հսկայական արժեք ունի»:
Սաշուր Քալաշյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի և իր անցած ճանապարհն արժևորելու համար: «Ճարտարապետությունն ազգային մշակույթի դիմագիծն է, և այդ մշակույթի, ճարտարապետական ժառանգության պահպանումը մեզ համար առաջնային է»,-ասել է նա:
Նախագահ Սարգսյանն ու Սաշուր Քալաշյանն անդրադարձել են պատմամշակութային ժառանգության, այդ թվում՝ ճարտարապետական հուշարձանների պահպանմանը, դրանց նկատմամբ հոգածության կարևորությանը՝ hամակարծիք լինելով, որ ազգային յուրօրինակ ժառանգության պահպանումը նույնպես մշակույթ է: Վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը Ծիծեռնակաբերոդում գտնվող՝ Մեծ եղեռնի հուշահամալիրի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շենքի համահեղինակն է։ Նրա համահեղինակությամբ նախագծվել և կառուցվել են նաև «Կումայրի» պետական պատմաճարտարապետական արգելոց-թանգարանը, Սերգեյ Մերկուրովի, Ասլամազյան քույրերի թանգարանների, մանկական ստեղծագործության կենտրոնի, տիկնիկային թատրոնի, Ձիթողցյանների տան, Ծաղիկյանների գարեջրի գործարանի շենքերը Գյումրիում, որի գլխավոր ճարտարապետն է եղել երկար տարիներ։
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44