Հայաստանում 2021 բուհերին հատկացված անվճար տեղերի թիվը 1800 էր, իսկ վճարովի տեղերի թիվը՝ 21 հազար 820: Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանն ասուլիսում ասաց, որ ԳԹԿ-ում միասնական քննություն հանձնելու համար հայտագրվել էր 11 հազար 58 դիմորդ, ընդունվել է 8083-ը: Մրցույթից դուրս է մնացել 2935 դիմորդ, որի մեջ մտնում են նաև նրանք, ովքեր կտրվել են՝ 1546: Նա տեղեկացրեց, որ դիմորդների շրջանում ամենաշատ պահանջվածը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին վերաբերող մասնագիտություններն են: Կարո Նասիբյանն ասաց, որ պահանջված էր իրավագիտությունը: Իրավագիտության դիմորդների գրեթե կեսը ընդունվել է: Պահանջված էին նաև բժշկական մասնագիտությունները, հիմնականում բուժական գործը և ստոմատոլոգիան: ԳԹԿ փոխտնօրենի խոսքով, եթե տարիներ շարունակ պահանջված էին տնտեսագիտական մասնագիտությունները, հատկապես, «Ֆինանսներ և վարկ»-ը, «Կառավարում»-ը, այս տարի կարելի է ասել մրցակցություն չի եղել և ցածր միավորներով դիմորդներն ընդունվել են: «Ընդհանրապես, տնտեսագիտական մասնագիտութուններում ունենք թափուր տեղեր»,- ասաց նա: Կ. Նասիբյանը հայտնեց, որ քիմիային վերաբերող մասնագիտությունները, կրոնագիտություն, աստվածաբանություն, արվեստաբանություն, մշակութաբանություն մասնագիտություններում թափուր տեղերը շատ են: Նա տեղեկացրեց, որ Հայաստանում հուլիսի 19-ին մեկնարկում է մինչև հուլիսի 26-ը ներառյալ 2021 թվականի բուհերի ընդունելության թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթը: Կ Նասիբյանի խոսքով, թափուր տեղերը բավականին շատ են՝ 15 հազար, քանի որ բացի պետական բուհերից ընդգրկված են ոչ պետական բուհերը: «Այն դիմորդները, ովքեր դրական միավորներով դուրս են մնացել, կարող են նորից հայտագրվել: Հայտագրումը կատարվելու է հետևյալ կերպ՝ դիմորդն ընտրելու է մինչև վեց մասնագիտություն, այդ վեց մասնագիտությունների դեպքում առավելությունը տրվելու է միավորին, ավելի բարձր հավաքած դիմորդներին»,- ասաց ԳԹԿ փոխտնօրենը:
Աղբյուր` Panorama.am
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44