Հայիթիի իշխանությունները հաստատել են երկրի նոր կառավարության կազմը՝ Արիել Անրիի գլխավորությամբ, որին նախագահ Ժովենել Մոիզը նշանակել էր վարչապետի պաշտոնում իր սպանությունից երկու օր առաջ: Համապատասխան տեղեկատվությունը հրապարակվել է հանրապետության Monitor պաշտոնական թերթում, հայտնել է ՏԱՍՍ-ը: «Կառավարության անդամներ. Արիել Անրի՝ վարչապետ», - ասվում է տեքստում: «Վարչապետի նախագահությամբ նախարարների խորհուրդը գործադիր իշխանություն ունի այնքան ժամանակ, քանի դեռ նոր նախագահ չի ընտրվել»: Անրին կաշխատի նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում: Վարչապետի պաշտոնակատար Կլոդ Ժոզեֆը Մոիզի սպանությունից հետո նոր կաբինետում ստացել է արտաքին գործերի եւ կրոնական գործերով նախարարի պաշտոնը: Հայիթիի կառավարության թվիթերյան էջում հաղորդվում է, որ դրա անդամների երդմնակալության արարողությունը տեղի կունենա երեքշաբթի՝ հուլիսի 20-ին, մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում, ժամը 15:00-ին: The Washington Post-ի հետ հարցազրույցում, որը ավելի վաղ է տպագրվել, Ժոզեֆը հայտարարել էր կառավարության ժամանակավոր ղեկավարի պաշտոնը լքելու պատրաստակամության մասին: Ըստ նրա՝ հեռանալու որոշումը կայացվել է «երկրի բարօրության համար»՝ Անրիի հետ բանակցությունների արդյունքում: Նախագահի սպանությունից հետո Ժոզեֆը ստանձնել է երկրի կառավարումը: Մոիզի կողմից վարչապետի պաշտոնում նշանակված Անրին հայտարարել է, որ հենց ինքը պետք է կառավարի հանրապետությունը մինչեւ նոր ընտրությունները՝ նշելով, որ լիարժեք չի համարում ներկայիս կառավարությունը: Հայիթիում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 26-ին, անհրաժեշտության դեպքում նոյեմբերի 21-ին կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ: Մոիզը մահացու վիրավորվել էր հուլիսի 7-ին՝ նստավայրի վրա անհայտ անձանց հարձակման հետեւանքով: Վիրավորվել եւ հիվանդանոց է տեղափոխվել նաեւ երկրի առաջին տիկին Մարտին Մոիզը: Նախարարների խորհուրդը հանրապետությունում 15 օրով ռազմական դրություն է մտցրել:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01