«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի գործով դատական նիստի ընթացքում՝ մեղադրող դատախազը առարկեց ամբաստնյալի փաստաբանների միջնորդությունը՝ խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ:
Դատախազը շեշտեց, որ կասկածի տակ չեն դնում Արմեն Չարչյանի պարգևները, բժշկության մեջ ունեցած ավանդը, սակայն գտնում են, որ այդ հատկանիշների առկայությունը որևէ կերպ չի նվազեցնում առկա ռիսկը:
«Ձայնագրությունը, որը հրապարակվել է, ցույց է տալիս, որ նրա ունեցած դրական հատկանիշները զերծ չեն պահել պարոն Չարչյանին հարկադրում գործադրելու համար: Ուստի հիմնավորված է մեր եզրակացությունը, որ չի չեզոքացել առկա ռիսկը, այն բարձր է և շարունակում է պահպանվել: Ուստի գտնում եմ, որ ներկայացված միջնորդությունը պետք է մերժվի և պարոն Չարչյանը պետք է շարունակի մնալ կալանքի տակ»,-իր ելույթում նշեց գործով մեղադրող դատախազը:
Պաշտպան Էրիկ Ալեքսանյանն էլ, արձագանքելով դատախազի առարկություններին, նշեց, որ նախաքննությունն ավարտվել է, հետևաբար այդ հանգամանքով պայմանավորված նվազել է նաև խոչընդոտման ռիսկը։
Արմեն Չարչյանն էլ իր ելույթում ընդգծեց՝ յուրաքանչյուր ամիս ինքը կատարել է առնվազն 20-30 բարդագույն վիրահատություն, որոնք մյուսները չեն կարողանում կատարել:
«Ո՞րն է գերակա շահը իմ՝ կալանքի տակ մնալու և իմ կալանքի տակ չմնալու։ Իմ՝ կալանքի տակ չմնալու գերակա շահը Հայաստանի քաղաքացիների առողջությունն է։ Ես յուրաքանչյուր ամիս կատարում եմ 20-30 բարդագույն վիրահատություն, որոնք մյուսները չեն կարողանում անել, եթե անգամ անում են, ապա ոչ այն մակարդակով, ինչ-որ ես։ Ես հսկում եմ 200-250 վիրահատությունների կատարում տարբեր կլինիկաներում: Մի ամիս անգործության մատնվելով՝ ես դա չեմ արել։ Այսպիսով քաղաքացիները զրկված են եղել բարդագույն վիրահատությունների՝ բարձրագույն ձևով կատարման հնարավորությունից։ 200-250 քաղաքացի զրկված է եղել իրենց վիրահատությանը հետևելուց։ 500-550 քաղաքացի զրկված է եղել բարձրակարգ կոնսուլտացիա ստանալու հնարավորությունից։ Այ դա գերակա շահ է, հարգելի դատարան»,- իր ելույթում մանրամասնեց Արմեն Չարչյանը։
Կողմերի դիրքորոշումը լսելուց հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատարանի որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 12։00-ին։
Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (ընտրություններին մասնակցելուն հարկադրելը):
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44