«Իրավունք» թերթը գրում է.
«Ի՞նչ ընթացքի մեջ է Գորիսում հնչած կրակոցների գործը: Հիշեցնենք, որ դրանց անմիջական մասնակցություն ունեն Սյունիքի ներկա մարզպետի որդին՝ Կարեն Պողոսյանը, եւ նախկին մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը: Կա՞ արդյոք գործով կալանավորված կասկածյալ: Հարցի պատասխանը փորձեցինք ստանալ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, որտեղից մեզ պատասխանեցին. «Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են փորձանմուշներ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցներին: Կատարվել են առգրավումներ, զննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք»: - Կա՞ն գործով անցնող կասկածյալ կամ կասկածյալներ: - Մինչ այս պահը գործով անցնող երկու տուժողներն էլ հրաժարվել են ցուցմունք տալ, ընթանում է նախաքննություն: «Իրավունքին» հասած լուրերի համաձայն՝ երկու կողմերն էլ չեն ուզում գործին իրավական ընթացք տրվի, եւ, ըստ Գորիսում շրջանառվող լուրերի, փորձում են հարթել միջադեպը, որովհետեւ որեւէ կողմի ձեռնտու չէ այս գործի հետագա ընթացքը: Բայց նաեւ բոլորը գիտեն, թե ինչ է տեղի ունեցել, ու քանի որ դեռ որեւէ մեղադրյալ չկա, ապա զգացվում է, որ իրավապահներն էլ առանձնապես իրենց չեն կոտորում գործը բացելու համար»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55