Վրաստանում առգրավվել է երկու տոննա ձիու միս, որը նախատեսված էր Վրաստանի ծովային հանգստավայրերում վաճառքի համար: tv9news.ge-ի հաղորդմամբ, Սննդամթերքի անվտանգության ծառայությունը կանգնեցրել է երկու միկրոավտոբուս, որոնք բեռնված են եղել ձիու մսով և այն Սամեգրելոյի շրջանից տեղափոխվում էր Աջարիա: «Խախտումը բացահայտվել է բաշխման գործընթացում: Հետազոտության ընթացքում մենք հասկացանք, որ դա ձիու միս է: Անասունների սպանդից առաջ և հետո չի կատարվել ստուգում, ինչը ուղղակիորեն ցույց է տալիս, որ դա կարող է հիվանդ կենդանու միս լինել», – «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում ասել է Սննդամթերքի ազգային գործակալության պետի տեղակալ Վասիլ Բասիլաձեն: Ենթադրվում է, որ չհայտարարագրված միսը նախատեսված էր երկրի Սևծովյան առողջարանների տարբեր սննդի կետերում օգտագործելու համար: Ապրանքները առգրավվել և ոչնչացվել են համապատասխան ծառայության կողմից: Մասնավոր մսագործների կողմից նման խախտումները հաճախակիացել են: Կա նաեւ կասկած, որ առեւտրականները սատկած կենդանիներից միս են արտահանում վաճառքի համար: Օրենսդրության համաձայն՝ Վրաստանում ձիու և էշի մսի վաճառքն արգելված չէ: Բայց վաճառականները պետք է համապատասխանեն բոլոր իրավական պահանջներին: Կենդանին պետք է մորթվի սպանդանոցում և պատվաստվի: Մսամթերքները պետք է ունենան պիտակ, որում նշվում է մսի տեսակը:
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44