ԱՄՆ-ը պետք է պահպանի Թուրքիայի նկատմամբ միակողմանի պատժամիջոցները, քանի դեռ Անկարան չի ազատվել Ռուսաստանից ձեռք բերված С-400 զենիթահրթիռային համակարգերից: Այս կարծիքը երեքշաբթի օրը հայտնել է Կարին Դոնֆրիդը, որն առաջադրվել է պետքարտուղարի օգնականի պաշտոնում՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով: Այս մասին գրում է Tass-ը։ «Նախագահ Մենենդես, ես կասեի, որ մենք պետք է պատժամիջոցները պահպանենք Թուրքիայի նկատմամբ, քանի դեռ նա ունի С-400», - ասել է ամերիկացի դիվանագետը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ՝ պատասխանելով կոմիտեի ղեկավար Ռոբերտ Մենենդեսի հարցերին, որոնք վերաբերում էին Թուրքիային և С-400-ին: ԱՄՆ նախագահ eո Բայդենը Դոնֆրիդի թեկնածությունն առաջադրել է ապրիլի վերջին: Նոր պաշտոնում նա պետք է հաստատվի Սենատի կողմից: Ռուսաստանն ու Թուրքիան պայմանագիր են կնքել 2017-ին՝ Մոսկվայի կողմից Անկարային С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման համար: Թուրքիան ՆԱՏՕ-ի առաջին երկիրն էր, որը Ռուսաստանից ձեռք բերեց այդ համակարգերը: Անկարայի որոշումը առաջացրեց Վաշինգտոնի և ընդհանուր առմամբ դաշինքի կտրուկ բացասական արձագանքը: ԱՄՆ-ը չի դադարում փորձել ստիպել Թուրքիային հրաժարվել ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերից: Հաշվի առնելով այն փաստը, որ Թուրքիան չի հանձնվում ճնշմանը և չի ազատվում С-400-ից, Վաշինգտոնը հեռացրեց Անկարային հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների արտադրության ամերիկյան ծրագրից: 2020-ի դեկտեմբերին Վաշինգտոնը պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի նկատմամբ: Հավելենք, որ Թուրքիան պատրաստվում է Ռուսաստանից գնել С-400-ի երկրորդ խմբաքանակը։
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
10:15
10:02
21:45
21:19
21:04
18:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03