Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է հերթական վճիռն ընդդեմ Ադրբեջանի՝ արձանագրելով, որ Ադրբեջանը խոշտանգել և ապօրինի ազատությունից զրկել է ՀՀ քաղաքացի Արթուր Բադալյանին, ով մոլորվել և հայտնվել էր Ադրբեջանի տարածքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին տեղեկացնում է ՄԻԵԴ պաշտոնական կայքը:
Եվրոպական դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է Արթուր Բադալյանին վճարել 30.000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:
Նշվում է, որ 2009 թվականի մայիսի 9-ին դիմումատուն անհետացել և գերեվարվել է ադրբեջանական ուժերի կողմից: Նրա գտնվելու վայրը անհայտ է եղել ընտանիքի և Հայաստանի իշխանությունների համար մինչև 2010 թվականի նոյեմբերի 5-ը, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից գրանցվել է որպես Ադրբեջանում պահվող հայ գերի: 2011 թվականին մարտի 17-ին գերիների փոխանակման շրջանակներում նա ազատ է արձակվել՝ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ:
Դիմումատուն՝ Բադալյանը, ՄԻԵԴ-ին ներկայացրել է, որ ադրբեջանական ուժերի կողմից գերեվարվելուց հետո 22 ամիս գերության մեջ է եղել տարբեր ռազմական հաստատություններում: Նա պնդել է, որ իրեն բավարար քանակությամբ սնունդ չեն տվել և հաճախ թույլ չեն տվել զուգարան գնալ: Ավելին, նա ենթարկվել է դաժան խոշտանգումների և հոգեկան տառապանքի: Հաճախ են հարվածել նրա ոտքերին, որպեսզի չկարողանա զգալ կամ շարժել դրանք, հաճախակի էլեկտրական լարեր են կապել նրա մատերին և հոսանքահարել: Բադալյանի խցի դռանը հարվածել են մետաղական առարկաներով, ինչի արդյունքում նա այժմ տառապում է լսողության խանգարմամբ:
Այսպիսով Արթուր Բադալյանը ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության դիմել է ՄԻԵԴ՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածի համաձայն:
ՄԻԵԴ-ն էլ միաձայն ընդունել է հայցադիմումը: ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի (Խոշտանգումների արգելում -Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի) խախտում: Դատարանը միաձայն պնդել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի (Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք- Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով) խախտում:
Եվ ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին վճռի վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում դիմումատուին՝ Բադալյանին, վճարել 30 000 եվրո (երեսուն հազար եվրո)՝ այդ թվում ցանկացած հարկ:
15:45
15:22
14:59
14:42
13:35
13:18
12:46
12:23
12:09
11:38
11:19
10:52
10:36
10:17
10:02
12:32
12:14
11:48
11:18
11:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01