ARM | RUS |

Երեք հարց, որոնցից խուսափել հնարավոր չէ. Վահե Հովհաննիսյան

23.07.21 | 12:28

Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանի հոդվածը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«ԱԺ ձևավորված է, մանդատները՝ բաժանված, իրավիճակը երկրում մնում է ծայրահեղ։ Բոլոր կարևոր հարցերը, որոնք կային, նույն սրությամբ կան, մի բան էլ ավել։

Հիմա նոր ԱԺ-ն կընտրի հին վարչապետ՝ մեկին, ով երկիրը բերեց փլուզումների։Պարզապես հիմա դա կարվի ա´յլ ընդդիմության առկայությամբ՝ ընդդիմության, որը նրան անվանել է դավաճան, հողատու, թուրք և այլն, մեղադրել միտումնավոր պատերազմի ու պարտության մեջ։ Անկեղծ ասած, այսպիսի որակումներից հետո դժվար է պատկերացնել համատեղ աշխատանքը։ Հնարավոր չէ մարդուն մեղադրել պետական դավաճանության մեջ ու հետո նույն դահլիճում հետը հանգիստ աշխատել։ Այստեղ լուծումներ են պետք։

Այսօրվա անորոշության և ռիսկերի հեռանկարում կա երեք հարց, որոնցից խուսափել հնարավոր չէ։ Եվ դրա մասին պետք է բաց խոսել։ Խրախուսել բաց խոսակցությունը. սա է միակ ճանապարհը՝ այս մղձավանջից ելքեր գտնելու համար։

Ինչո՞ւ չեղավ հաղթանակ, ի՞նչ ասել է հաղթանակ և ի՞նչ անել։

Հարց առաջին. Ինչո՞ւ չեղավ հաղթանակ

Չեղավ հաղթանակ, որովհետև չկար հաղթանակի թիմ։ Նման իրավիճակներում և նման պետություններում հաղթում են միայն ու միայն հաղթանակի թիմերը։ Հավաքական բովանդակության առումով մենք չունեինք հաղթանակի թիմ ու, հետևաբար, չունեցանք հաղթանակ։ Ողջ հարգանքով հանդերձ՝ անհատական մակարդակում ԱԺ անցած ընդդիմադիր դաշինքների ղեկավարների ու գործիչների հանդեպ, որոնցից շատերը լուրջ կենսագրության, փորձառության ու ներուժի տեր մարդիկ են, ես ուզում եմ, որ այս հարցերին նայենք առանց սեթևեթանքի։

. Հաղթանակի քաղաքական թիմը պետք է լինի ներսում ինքն իր համար համոզիչ, որպեսզի հետո կարողանալ դառնալ համոզիչ՝ լայն հասարակության համար։

. Հաղթանակի թիմը պետք է լինի ներկայացուցչական՝ ներգրավելով հանրային շերտերին՝ լայն համախմբման համոզիչ կոնցեպցիայով։

. Հետպատերազմյանարտահերթ ընտրություններում դաշինքի լիդերի և դաշինքի առանցքային ուժի կարևորագույն պատկերացումները՝ խաղաղության, ռևանշի, պատմական տարածքների, հարևանների հետ հարաբերություններիշուրջ, չեն կարող տեսանելի հակասության մեջ լինել, այնինչ դա կար և կրում էր հրապարակային բնույթ։ Ու նաև այդ պատճառով հնարավոր չեղավ դառնալ համոզիչ ու մեղմել հասարակության զգալի մասի մոտ առկա սարսափը նոր պատերազմի հանդեպ (ինչը շատ ճիշտ ձևակերպել էր Ռ. Քոչարյանը իր վերջին հարցազրույցում)։

. Հաղթանակի գնացող թիմը պետք է իրական լինի։ Հակառակ դեպքում՝ ստացվում է, որ այլ միջավայրում, այլ խմբերի կողմից գեներացվում և մշակվում են հիմնական գաղափարները, ծրագրային ձևակերպումները, որոնք հետո փոխանցվում են «պաշտոնական թիմին»՝ հրապարակայնացվելու համար՝ այն պարագայում, երբ այդ անձանց մեծ մասը դրանցից տեղյակ չէ, իսկ հաճախ՝ կրողն էլ չէ։

Այս պարագայում ԱԺ անցած ընդդիմադիր դաշինքները հիշեցնում են Հայաստանի ֆուտբոլի առաջնության թիմերը՝ ոտքի վրա, ափալ-թափալ հավաքված մարդկանց անվանացանկ, որոնք ֆորմալ լրացնում են թիմի թափուր տեղերը, սակայն միավորված չեն նույն տրամաբանության մեջ՝ մի երկու հայ, մի քանի ռուս, վրացի, մի երկու անհայտ բրազիլացի, նույնիսկ՝ անծանոթ անունով երկրից մի երկու խաղացող և այլն։

Սա հաղթանակի թիմ չէ։ Հաղթանակի թիմը, առավել ևս՝ պետական և ազգային պարտությունից հետո, լրիվ այլ գաղափար է, և այլ սկզբունքներ ենթադրող։

Հանրության շերտերը ներկայացնող, հասարակությունը ներկայացնող կոնսոլիդացիոն-գաղափարական թիմերի փոխարեն ընտրվեց իրավիճակային, խմբային-քվոտավորված ու տեղ-տեղ՝ չթաքցվող պրոտեկցիաներով մոդելը։ Ու մենք այսպես ուզում էինք հաղթե՞լ։

Հարց երկրորդ. Ի՞նչ ասել է հաղթանակ

Ազգային և միջազգային ամոթ է, որ գործը հասավ ընտրություններին. ներքաղաքական հարցերը նոյեմբերի 10-ից հետո հաշվված շաբաթների ընթացքում պետք է լուծված լինեին՝ խաղաղ ու գրագետ։ Ինչո՞ւ դա չեղավ՝ առանձին, ցավոտ քննարկման թեմա է։ Գուցե դրա մասին՝ հետո, բայց հիմա արձանագրենք պատմական ամոթը ու անցնենք առաջ։ Գործը հասավ ընտրություններին, ուրեմն պետք էր հաղթել՝ չխնայելով ռեսուրս, մի կողմ դնելով ամեն անձնականը, երկխոսելով բոլորի հետ, լսելով առաջարկներ, տնետուն անցնելով, սփյուռքը մոբիլիզացնելով, պատրաստ լինելով բարդ փոխզիջումների, զոհողությունների և այլն և այլն։

Բայց ինչպե՞ս կարող էինք հաղթել, եթե չգիտեինք, թե ո´րն է հաղթանակը։

Իսկ հաղթանակը հանրային տրամադրություններում տոտալ փոփոխություններ մտցնելն էր, հասարակական զանգվածային այն շարժումը, որը պետք է սրբեր մեր պետությունը ոչնչացնելու թուրքական ծրագիրը։ Մենք դա չենք արել և չենք արել ո´չ թե որովհետև չենք կարողացել, այլ՝ որովհետև չենք ընդունել, որ դա է կարևորը։

Մեզ հրապարակայնորեն, ամբողջ աշխարհի առաջ որպես պետություն ոչնչացնում են, իսկ մենք ստվերային տրամաբանությամբ կազմված ցուցակներով ուզում էինք դրա դեմը առնել։ Նման բան չի լինում։ Իմ ասածների ամենավառ ապացույցն այն է, որ չկա հետընտրական լարվածություն։ Ուրեմն՝ ոչ ճիշտ պրոցես ենք գեներացրել։ Հակառակ դեպքում հնարավոր չէր լինի զրոյական դիմադրության պայմաններում Չարչյանին սովորական ջեբկիրի նման պահել բանտում ու չլիներ ընդվզում, հնարավոր չէր լինի Սյունիքի համայնքապետերի հետ անել այն, ինչ ուզում են։ Հայաստանում որևէ հետընտրական փուլ այսքան հանդարտ ու այսքան ամուլ չի եղել։ Ինչո՞ւ է այսպես։ Մտածենք, ու ցավոտ պատասխաններ կգտնվեն։

Հարց երրորդ. Ի՞նչ անել

Հայաստանում պետք է լինի նոր սոլիդ իշխանություն։ Իսկ դրա համար պետք է ձևավորվի հաղթանակի թիմ։ Որո՞նք են քայլերը։

. Աշխատել հանրային տրամադրությունների փոփոխման ուղղությամբ։
. Փոփոխվող տրամադրությունների պրոցեսում գեներացնել նոր քաղաքական հոսանք՝ նոր ձևակերպումներով, նոր խնդիրներով, նոր բառապաշարով։ Այդ հոսանքը պետք է լինի հնարավորինս լայն ու ազատ։

. Զգալիորեն փոփոխված հանրային տրամադրությունների, ծավալվող քաղաքական հոսանքի մի պահից ձևավորել նոր քաղաքական ուժ՝ կազմված իրական մարդկանցից, իրական հանրային դեմքերից, մարզային էլիտաներից, հասարակության շերտեր ներկայացնող գործիչներից։

Ինչքա՞ն ժամանակում սա կարող ենք անել. շատ արագ՝ հաշվված ամիսների ընթացքում։ Դրանից հետո երկրում քաղաքական փոփոխությունների խնդիրը տեխնիկայի հարց է, և նույնիսկ նոր ընտրությունների անհրաժեշտություն կարող է չլինել։

Բոլոր նպաստավոր գործոնները առկա են՝ այս շղթան հաջողությամբ իրականացնելու համար՝ սկսած սոցիալական դժգոհություններից, էական թանկացումներից մինչև չդադարող պատերազմ ու դրա վերսկսման վտանգը։ Այս իշխանությանը մերժած 400 հազարը և քվեարկության չգնացած 800 հազարը լրջագույն սոցիալական բազա է, բայց այդ 400 և 800 հազարին պետք է տալ նոր կոնսոլիդացիոն գաղափարներ ու գտնել ձևը՝ նրանց մասնակից դարձնելու մեծ փոփոխություններին։ Իսկ Նիկոլին քվեարկած 700 հազարը ոչ թե թշնամական ճամբար է, այլ՝ մտածելու, հետևություններ անելու ու ճիշտ աշխատանքի գործիքներ գտնելու խնդիր։

Ն. Փաշինյանը երեկ կառավարության նիստում արդեն որերորդ անգամ հայտարարում է. «ՀՀ կառավարությունը հանձնառու է իրացնել Հայաստանի, Արցախի և ընդհանրապես տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու՝ Հայաստանի ժողովրդից ստացած մանդատը»։

Քանի դեռ նա այս պատմական սուտը առանց պրոբլեմ արտասանում է, ուրեմն Հայաստանում չկա բավարար լրջության ընդդիմություն, լուրջ դիմադրություն, քաղաքացիական հասարակության լուրջ համակարգեր, լուրջ էլիտաներ։

Փաշինյանի ձևակերպումը փարիսեցիություն է. ինչ է, 2018-ին դու չունեի՞ր այդ մանդատը, ինչ է, խաղաղ դարաշրջան բացելու համար անպայման պատերազմ, պարտություն և մի ամբողջ սերնդի սպա՞նդ էր պետք, նրա՞նք էին խանգարում խաղաղությանը։ «Արցախը Հայաստանն է և վերջ» հայտարարության ժամանակ չէի՞ր մտածում խաղաղ դարաշրջանի մասին, թե՞ հոկտեմբերի 19-ին պատերազմը չդադարեցնելն էր խանգարում խաղաղությանը։

Քանի դեռ Նիկոլի՝ նման հայտարարություններից հետո եթերը, մամուլը հեղեղված չեն նման հարցադրումներով, քանի դեռ քաղաքական վերնախավերը չեն գիտակցում տեղին և ճիշտ արձագանքի քաղաքական մշակույթի կարևորությունը, ուրեմն Նիկոլը մնալուէ, քանի դեռ ԱԺ խմբակցությունները չեն պատրաստվում այս թեզով «ճզմել» Նիկոլին, ուրեմն Նիկոլը մնալու է։ Չի լինում հայրենիքի սիրողական փրկություն, սիրողական պայքար։

Հ. Գ.

Առաջիկա շաբաթներին «Այլընտրանքային նախաձեռնություններ խումբը» կենտրոնանալու է մի ուսումնասիրության վրա, որը կոչվելու է «Ինչու փլուզվեց իմ երկիրը»։ Սա լինելու է ցավոտ հարցերի մասին խոսելու փորձ։ Մենք պետք է առանց վախենալու հարցեր ձևակերպենք, նայենք մեզ՝ մեր անցյալին, մեր սխալներին, մեր ներկային, որպեսզի կարողանանք այսօր գտնել լուծումներ։

Նոր ԱԺ-ում «Այլընտրանքային նախագծեր խումբը» ունենալու է երկու պատգամավոր՝ Էլինար Վարդանյանը և Գեղամ Նազարյանը։ Նրանք հաստատ իրենց գործը լավ կանեն։ Չի բացառվում, որ որոշակի զարգացումների դեպքում նրանց թիվը մեծանա»։


Հայկ Մամիջանյանը դիվանագետների հետ խոսել է ընտրություններին Արցախից բռնի տեղահանված հայերի մասնակցության իրավունքի մասին

Հայկ Մամիջանյանը դիվանագետների հետ խոսել է ընտրություններին Արցախից բռնի տեղահանված հայերի...

18:19

Կառավարությունը 16 միլիոնի ծրագրով ֆինանսավորելու է նոր 1417 տան կառուցում

Կառավարությունը 16 միլիոնի ծրագրով ֆինանսավորելու է նոր 1417 տան...

18:04

Ապարանի «Մայլեռ» լեռնադահուկային հանգստի գոտում փրկարարները 6մ խորությամբ ձնահյուսի տակ հայտնաբերել են աշխատակցի մարմինը

Ապարանի «Մայլեռ» լեռնադահուկային հանգստի գոտում փրկարարները 6մ խորությամբ ձնահյուսի տակ...

17:29

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի...

17:05

Կենսաթոշակների բարձրացումը կարող է 0.2 տոկոսի կարգի գնաճ բերել

Կենսաթոշակների բարձրացումը կարող է 0.2 տոկոսի կարգի գնաճ...

16:45

Մկրտիչ Սրբազանը տնային կալանքից ազատ արձակվեց

Մկրտիչ Սրբազանը տնային կալանքից ազատ արձակվեց

16:29

Երևանի թիվ 91 միջնակարգ դպրոցի տարածքում երիտասարդը մոտենում է երեխաներին և ցուցադրում սեռական օրգանները

Երևանի թիվ 91 միջնակարգ դպրոցի տարածքում երիտասարդը մոտենում է երեխաներին և ցուցադրում սեռական...

16:02

Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից. The Daily Telegraph

Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից. The Daily...

13:42

Քաթարի արդյունաբերական գոտում հրթիռի բեկորներից հրդեհ է բռնկվել

Քաթարի արդյունաբերական գոտում հրթիռի բեկորներից հրդեհ է...

13:24

Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ

Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը....

13:08

Իրանական հրթիռներն ընկել են Նեթանյահուի գրասենյակի մոտ. SNN

Իրանական հրթիռներն ընկել են Նեթանյահուի գրասենյակի մոտ....

12:44

Իրանի դեմ պատերազմը լրջագույն մարտահրավեր է, բայց մարտահրավերին զուգահեռ գրեթե միշտ ի հայտ են գալիս հնարավորություններ. իրանագետ

Իրանի դեմ պատերազմը լրջագույն մարտահրավեր է, բայց մարտահրավերին զուգահեռ գրեթե միշտ ի հայտ են...

12:35

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել՝ 6.50 տոկոս

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել՝ 6.50...

12:21

ԵՄ-ն միայնակ չի թողնի ՀՀ-ին. արագ արձագանքման թիմ կուղարկի` ընտրությունները սպառնալիքներից պաշտպանելու համար

ԵՄ-ն միայնակ չի թողնի ՀՀ-ին. արագ արձագանքման թիմ կուղարկի` ընտրությունները սպառնալիքներից...

12:03

Սեյրան Օհանյանի կինը դատի է տվել «Հանրային» հեռուստաընկերությանը

Սեյրան Օհանյանի կինը դատի է տվել «Հանրային»...

11:58

Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ Ծառուկյան

Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ...

11:49

Բարի գալուստ կլիմայական գարուն, տարին գերազանց է. Սուրենյան (Տեսանյութ)

Բարի գալուստ կլիմայական գարուն, տարին գերազանց է. Սուրենյան...

11:33

Արարատ Միրզոյանը մեկնում է Օման

Արարատ Միրզոյանը մեկնում է Օման

11:12

Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել

Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել

10:56

Պատրաստ լինել արտակարգ իրավիճակներին. Փրկարար ծառայությունն անցկացրել է կրթական մի շարք ծրագրեր

Պատրաստ լինել արտակարգ իրավիճակներին. Փրկարար ծառայությունն անցկացրել է կրթական մի շարք...

10:34

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44