ARM | RUS |

Ոստիկանության և ԱԱԾ-ի «ուժեղացված ծառայության» գործողությունները անհամաչափ են. ՀՔԱՎ

23.07.21 | 13:37

ՀՀ Ոստիկանության և ԱԱԾ-ի կողմից «ուժեղացված ծառայության» գործողությունները չեն համապատասխանում ժողովրդավարական պետությունում հասարակական կարգի և անվտանգության ապահովման նպատակին, և անհամաչափ են: Այս մասին հայտարարություն է տարածել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորի գրասենյակը:

Հայտարարությունում ասվում է. «2021 թվականի հուլիսի 21-ի երեկոյան ՀՀ ոստիկանությունը ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների մասնակցությամբ իրականացրել է այսպես կոչված «ուժեղացված ծառայություն»՝ խուզարկելով ինչպես Երևանում երթևեկող, այնպես էլ Երևանից դեպի մարզեր և հակառակ ուղղությամբ շարժվող տրանսպորտային միջոցները։ Քաղաքացիներն ահազանգել են, որ մայրաքաղաքի տարբեր հատվածներում առաջացել են խցանումներ մեկից-երկու ժամ տևողությամբ։

Որևէ հիմնավորում կամ բացատրություն՝ նշված զանգվածային գործողության մասին, որի հետևանքով խաթարվել, իսկ որոշ գնահատականներով նույնիսկ կաթվածահար էր եղել Երևանում և Երևանից դուրս բնականոն երթևեկությունը, որի հետևանքով առաջանում են օբյեկտիվ հարցադրումներ՝ մարդկային, տեխնիկական և նյութական մեծաթիվ ռեսուրսների ներգրավմամբ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից իրականացրած գործողությունների և ստուգումների իրավաչափության, համաչափության և հիմնավորվածության վերաբերյալ, չի եղել։

Դեպքից միայն մեկ օր անց ՀՀ Ոստիկանությունը, տեսնելով տեղի ունեցածի նկատմամբ հանրության արձագանքն ու քննարկումները, տարատեսակ նոր վարկածների շրջանառումը, տարածել է տեղեկություն՝ իրականացրած ուժեղացված ծառայության արդյունքների մասին։

Ոստիկանությունը, տեղի ունեցած և գրեթե ամբողջ Երևանի և դրանից դուրս ընկած հատվածներն ընդգրկող խիստ ուժեղացված ծառայության իրական նպատակը չնշելով (վկայակոչված հասարակական կարգի պահպանումը կամ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը Ոստիկանության պարտականությունն է, որի կատարումը ուժեղացված ծառայության միջոցով իրականացնելը պիտի ունենա խիստ արժեքավոր հիմնավորումներ), պարզապես հայտարարել է, որ «ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով բաժիններ բերման է ենթարկվել 49 անձ, կատարվել են խուզարկություններ ու զննություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են տարբեր տեսակի հրազեններ, զինամթերք և այլն։ Ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել է նաև ապօրինի թմրաշրջանառության 4 դեպք․․․»։ Նման հայտարարություն տարածելով՝ ոստիկանությունը ոչ միայն ուղղակի կասկածի տակ է դնում ձեռնարկած լայնածավալ միջոցների, դրանում հետապնդած նպատակի և արձանագրած արդյունքների միջև համաչափության առկայության հարցը, այլ նաև «Նմանօրինակ հատուկ միջոցառումները պարբերական են» զգուշացմամբ ստեղծում մտահոգություններ՝ հետագա նման անհամաչափ միջոցառումների իրականացման վերաբերյալ։

Նախ նշենք, որ իրավասու մարմինների կողմից վստահելի, հիմնավորված տեղեկության բացակայությունը հասարակության մեջ հանգեցնում է մի շարք կանխավարկածների շրջանառման, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին առաջ է բերում կիրառված միջոցների ծավալի և հետապնդած նպատակի միջև պատճառահետևանքնային կապի ռացիոնալ բացատրության անհրաժեշտություն, մինչդեռ Ոստիկանության՝ բացատրություն ներկայացնելու փորձը, փարատելու փոխարեն, էլ ավելի խորացրեց առկա կասկածներն ու իրական մտավախությունները։ Օրինակ՝ շրջանառվող վարկածներից մեկը հանգում է ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցների կողմից զինված կամ դիվերսիոն խմբի հայտնաբերմանը, ինչի՝ իրականության հետ աղերս ունենալու պարագայում ոչ մասնագետին էլ պարզ է, որ երթևեկությունը խաթարող և անձանց մասնավոր տարածքներ մուտք գործելով խուզարկող գործողությանը պիտի նախորդած լինեին մի շարք ընթացակարգային միջոցառումներ, օպերատիվ բնույթի աշխատանքներ՝ զինված խմբի հնարավոր անդամներին նույնականացնելու, նրանց գտնվելու, զենքի կամ սպառազինության պահման վայրը/վայրերը հայտնաբերելու, անգամ ենթադրյալ հանցագործության բացահայտմանն օգնություն տրամադրելու խնդրանքով քաղաքացիներին կոչեր անելու և այն կատարած անձանց վերաբերյալ արդեն իսկ հայտնաբերված հատկանիշները կամ տարբերանշանները քաղաքացիներին հայտնելու ուղղությամբ։

Մինչդեռ սկզբում հայտարարության բացակայությունը, այնուհետև՝ անորոշ բացատրության ներկայացումը, ենթադրյալ հանցագործության բացահայտման համար քաղաքացիներին ներգրավվելու ուղղությամբ որևէ միջոց չձեռնարկելը, նույն այդ քաղաքացիներին, առանց որևէ բացառության, չպատճառաբանված խուզարկության ենթարկելը (դրանով ինքնաբերաբար բոլորին անխտիր համարելով ենթադրյալ հանցագործության կատարման մեջ «կասկածվողներ»), զգուշացումը՝ հետագայում նման մեծամասշտաբ, բայց իրականում չհիմնավորված գործողությունների իրականացման վերաբերյալ, ևս մեկ անգամ հիմնավորում է ենթադրությունը, որ նման լայնամասշտաբ և նյութական մեծ ռեսուրսների գործադրմամբ իրականացված միջոցառումը պետք է ունենա պատշաճ հիմնավորում՝ ժողովրդավարական պետությունում հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման համար, իսկ գործողությունները պետք է համարժեք լինեն սահմանված նպատակին։

Արդյունքում հիմնավոր կասկածի տակ է դրվում նման զանգվածային միջոցառման իրականացման հետ կապված ցուցաբերված պրոֆեսիոնալիզմի առկայությունը՝ ի թիվս իրավականության և հիմնավորվածության նկատմամբ այլ մտահոգությունների։

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն՝ 1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք։ 2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով։

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը, անդրադառնալով ոստիկանության կողմից անձանց խուզարկելու թույլատրելիության և իրավականության չափանիշներին, արձանագրել է, որ անհատի և մեկ այլ անձի միջև գոյություն ունի փոխազդեցության գոտի, որը նույնիսկ հանրային համատեքստում կարող է վերաբերել «անձնական կյանքին» («Ջիլանը և Քուինթոնն ընդդեմ Միացյալ Թագավորության», § 61): Դատարանը համարել է, որ առանց հանցագործություն կատարելու մեջ ճշմարտանման կասկածների, մարդկանց հանրային վայրում հարցաքննության համար կանգնեցնելն ու խուզարկելը հակասում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածին (նույն տեղում, § 87):

Մեկ այլ գործով ՄԻԵԴ-ն արձանագրել է․ խիստ կարևոր է, որ նման գործողությունները համահունչ լինեն հետապնդվող նպատակներին։ Ընդունելով, որ պետություններն իրավասու են ըստ իրենց հայեցողության սահմանելու և լուծելու խուզարկության և դրա հետ կապված առգրավման ցանկացած հարց՝ Եվրոպական դատարանը միաժամանակ գտնում է, որ պետք է հատկապես աչալուրջ լինել այն հարցում, որտեղ իշխանությունները գերազանցում են իրենց լիազորություններն ազգային օրենքի շրջանակներում․․․։ Քննարկվող հարցի առնչությամբ Եվրոպական դատարանը գտնում է, որ մարդու անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը կարելի է երաշխավորել իշխանությունների կամայական միջամտությունից այն ժամանակ, երբ օրենսդրությամբ նախատեսված են սահմանափակումների բավականին խիստ սահմաններ և միջամտությունը համահունչ է այն նպատակներին, որոնք հետապնդում են խուզարկություն և առգրավում իրականացնող մարմինները։

Հիշեցնենք, որ ՀՀ օրենսդրությունը նույնպես կանոնակարգում է հիշյալ հարաբերությունները։ Մասնավորապես՝ ոստիկանությունը կարող է իրականացնել տրանսպորտային միջոցների զննում և խուզարկում՝ ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, տեղափոխելու մասին ստույգ տվյալների առկայության դեպքում («ՀՀ ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդված), վարորդների կամ քաղաքացիների ներկայությամբ զննել տրանսպորտային միջոցները, ինչպես նաև փոխադրվող բեռը՝ քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաներ, նյութեր և իրեր, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, առարկաներ, հանցագործության գործիքներ և հանցագործության հետքեր կրող այլ առարկաներ տեղափոխելու մասին տեղեկություններ կամ հիմնավոր կասկածներ առկա լինելու դեպքերում («ՀՀ ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդված)։

ՀՀ օրենսդրությունը հստակ նախատեսում է, որ ոստիկանության կողմից իրականացվող խիստ միջամտող գործողությունները պետք է հիմնավորված լինեն օրենքի խախտման վերաբերյալ հիմնավոր կասկածով կամ ստույգ տեղեկատվությամբ, բացի դրանից՝ քաղաքացիներն իրավունք ունեն պահանջելու, որ ոստիկանության ծառայողները պարզաբանեն իրականացվող գործողությունների պատճառները և իրավական հիմքերը։ ՀՀ ոստիկանության աշխատակիցները ցանկացած ժամանակ պարտավոր են կատարել օրենքով իրենց վրա դրված պարտականությունը։

Փաստացի ստացվում է, որ ՀՀ Ոստիկանության և մի շարք աղբյուրների համաձայն՝ նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ուղղակի և մասսայական միջամտություն է տեղի ունեցել մարդկանց անձնական կյանքի նկատմամբ, սակայն մինչ հիմա որևէ կերպ պարզաբանված և մեկնաբանված չէ այդ միջամտության իրավաչափությունը, իսկ տարածված հայտարարության արժանահավատության բացակայության մասին խոսում է ձեռնարկված միջացառումների և արձանագրված արդյունքների ակնհայտ անհամաչափության փաստը։

Հետևաբար՝ քանի դեռ չկա կատարվածի վերաբերյալ պաշտոնական արժանահավատ բացատրություն կամ մեկնաբանություն, գոյության իրավունք և հիմքեր ունեն բոլոր շրջանառվող վարկածները՝ սկսած նոր ձևավորվող կառավարության կողմից ուժի ցուցադրումից մինչև հասարակության շրջանում այդ ուժի նկատմամբ վախի մթնոլորտի ձևավորման փորձերը։

Իրավական և ժողովրդավարական պետության հիմքերից մեկը մարդու իրավունքներով և ազատություններով սահմանափակվող հանրային իշխանությունն է, որի առկայության վկայություններից մեկը հաշվետվողականության բարձր մակարդակն է, ինչով պայմանավորված՝ իրավասու մարմինները պարտավոր են րոպե առաջ հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ և հանրությանը ներկայացնել տեղի ունեցած մասսայական խուզարկումների հիմնավորումը։ Իսկ ինչ վերաբերում է ՀՀ ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումներին, ապա դրանք պետք է ընթանան մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության, օրինականության, անհրաժեշտության և համաչափության սկզբունքների հարգման հիման վրա, քանզի այդպիսին պիտի լինի իրեն իրավական և ժողովրդավարական հռչակած պետությունը։

Հիշեցնենք, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը իրականացնում է պետական իրավասու մարմինների ենթադրյալ ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում մարդկանց խախտված իրավունքների պաշտպանություն՝ անվճար հիմունքներով։ Հետևաբար, եթե գտնում եք, որ նմանօրինակ միջոցառումների արդյունքում խախտվել են Ձեր իրավունքներն ու հիմնարար ազատությունները, կարող եք դիմել մեզ՝ 094-04-22-68 հեռախոսահամարով։

Միաժամանակ պահանջում ենք 2021 թ․ հուլիսի 21-ին «ուժեղացված ծառայության» անվանմամբ ոստիկանության գործողությունների իրավաչափությունն ու համաչափությունը գնահատելու նպատակով կազմակերպել քննարկում՝ բոլոր շահագրգիռ կողմերի՝ Ոստիկանության, Դատախազության, Կառավարության, ԱԺ պատգամավորների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։


Հայկ Մամիջանյանը դիվանագետների հետ խոսել է ընտրություններին Արցախից բռնի տեղահանված հայերի մասնակցության իրավունքի մասին

Հայկ Մամիջանյանը դիվանագետների հետ խոսել է ընտրություններին Արցախից բռնի տեղահանված հայերի...

18:19

Կառավարությունը 16 միլիոնի ծրագրով ֆինանսավորելու է նոր 1417 տան կառուցում

Կառավարությունը 16 միլիոնի ծրագրով ֆինանսավորելու է նոր 1417 տան...

18:04

Ապարանի «Մայլեռ» լեռնադահուկային հանգստի գոտում փրկարարները 6մ խորությամբ ձնահյուսի տակ հայտնաբերել են աշխատակցի մարմինը

Ապարանի «Մայլեռ» լեռնադահուկային հանգստի գոտում փրկարարները 6մ խորությամբ ձնահյուսի տակ...

17:29

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի...

17:05

Կենսաթոշակների բարձրացումը կարող է 0.2 տոկոսի կարգի գնաճ բերել

Կենսաթոշակների բարձրացումը կարող է 0.2 տոկոսի կարգի գնաճ...

16:45

Մկրտիչ Սրբազանը տնային կալանքից ազատ արձակվեց

Մկրտիչ Սրբազանը տնային կալանքից ազատ արձակվեց

16:29

Երևանի թիվ 91 միջնակարգ դպրոցի տարածքում երիտասարդը մոտենում է երեխաներին և ցուցադրում սեռական օրգանները

Երևանի թիվ 91 միջնակարգ դպրոցի տարածքում երիտասարդը մոտենում է երեխաներին և ցուցադրում սեռական...

16:02

Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից. The Daily Telegraph

Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից. The Daily...

13:42

Քաթարի արդյունաբերական գոտում հրթիռի բեկորներից հրդեհ է բռնկվել

Քաթարի արդյունաբերական գոտում հրթիռի բեկորներից հրդեհ է...

13:24

Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ

Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը....

13:08

Իրանական հրթիռներն ընկել են Նեթանյահուի գրասենյակի մոտ. SNN

Իրանական հրթիռներն ընկել են Նեթանյահուի գրասենյակի մոտ....

12:44

Իրանի դեմ պատերազմը լրջագույն մարտահրավեր է, բայց մարտահրավերին զուգահեռ գրեթե միշտ ի հայտ են գալիս հնարավորություններ. իրանագետ

Իրանի դեմ պատերազմը լրջագույն մարտահրավեր է, բայց մարտահրավերին զուգահեռ գրեթե միշտ ի հայտ են...

12:35

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել՝ 6.50 տոկոս

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել՝ 6.50...

12:21

ԵՄ-ն միայնակ չի թողնի ՀՀ-ին. արագ արձագանքման թիմ կուղարկի` ընտրությունները սպառնալիքներից պաշտպանելու համար

ԵՄ-ն միայնակ չի թողնի ՀՀ-ին. արագ արձագանքման թիմ կուղարկի` ընտրությունները սպառնալիքներից...

12:03

Սեյրան Օհանյանի կինը դատի է տվել «Հանրային» հեռուստաընկերությանը

Սեյրան Օհանյանի կինը դատի է տվել «Հանրային»...

11:58

Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ Ծառուկյան

Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ...

11:49

Բարի գալուստ կլիմայական գարուն, տարին գերազանց է. Սուրենյան (Տեսանյութ)

Բարի գալուստ կլիմայական գարուն, տարին գերազանց է. Սուրենյան...

11:33

Արարատ Միրզոյանը մեկնում է Օման

Արարատ Միրզոյանը մեկնում է Օման

11:12

Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել

Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել

10:56

Պատրաստ լինել արտակարգ իրավիճակներին. Փրկարար ծառայությունն անցկացրել է կրթական մի շարք ծրագրեր

Պատրաստ լինել արտակարգ իրավիճակներին. Փրկարար ծառայությունն անցկացրել է կրթական մի շարք...

10:34

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44