Արտակարգ իրավիճակների նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել: Շաբաթվա ընթացքոմ ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է գերատեսչության բոլոր առանցքային ստորաբաժանումների և ՊՈԱԿ-ների աշխատակիցների հետ՝ քննարկելու կատարողական կարգապահությանը, աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, համավարկի դեմ պատվաստումներին և աշխատակիցների նախաձեռնողականության խթանմանը վերաբերող հարցեր: Հանդիպումների ընթացքում մի շարք վարչություններում ծավալվել է անկաշկանդ քննարկում՝ աշխատակիցներին մտահոգող խնդիրների լուծման շուրջ: Այս մասին տեղեկանում է ՀՀ ԱԻՆ-ից։
Մասնավորապես՝ Արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության վարչության քաղաքականության մշակման բաժինը վերափոխվել է Աղետների ռիսկի կառավարման քաղաքականության մշակման վարչության: Փոփոխության առթիվ ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը ծանոթացել է վարչության աշխատանքին, զրուցել անձնակազմի հետ, լսել մտահոգություններն ու առաջարկները:
Ա. Փիլոյանը կարևորել է քաղաքականության մշակման վարչության աշխատանքը՝ այն համարելով նախարարության շարժիչ ուժը: Ըստ նրա՝ ստորաբաժանումն արդեն հասցրել է ցուցադրել աշխատանքային իր ոճը: Վարչության ղեկավար Արմեն Կարապետյանը տեղեկացրել է, որ շուտով աշխատակիցների շարքերը համալրվելու են նոր մասնագետներով:
Այս պահին ստորաբաժանումը զբաղված է կառավարության համար 2025-2026թթ ԱԻՆ միջոցառումների ծրագրերի մշակմամբ, տեղեկացրել է Ա. Կարապետյանը: Նա նշել է, որ հաջորդ քայլը լինելու է Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության լրամշակումը: Դրանում ընդգրկված կլինեն հրդեհաշիջման աշխատանքներում այլ նախարարությունների հետ համագործակցության հարցեր և այլ ընդհանուր միջոցառումներ՝ առաջիկա տարիների համար:
Ա. Փիլոյանը հանդիպումների շարքը եզրափակել է ԱԻՆ Փրկարար ծառայության անձնակազմի հետ համդիպմամբ: Նախարարի պաշտոնակատարը կարևորել է կառույցի գործունեությունը: Կատարված աշխատանքը կառույցի ղեկավարը բարձր է գնահատել՝ շեշտելով առկա կատարողական կարգապահությունը:
Ա. Փիլոյանն անձնակազմին տեղեկացրել է, որ դիմել է ՀՀ կառավարություն՝ փրկարար ծառայությունում աշխատանքի անցման մրցութային կարգը փոխելու և բնակավայրից 50 կմ հեռավորության վրա ծառայություն անցնողների համար փոխհատուցման կարգ սահմանելու վերաբերյալ՝ վստահեցնելով, որ այս հարցում հետևողական է լինելու:
Իր հերթին, ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը բարձր գնահատականի համար շնորհակալություն է հայտնել ԱԻ նախարարության ղեկավարին՝ ընդգծելով, որ իրենց «աշխատանքով ապացուցել և ապացուցում են, որ աշխատում են ուժերի առավելագույն չափով»:
14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55