Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը ԵՄ-ին խնդրել է կոշտ արձագանքել Թուրքիայի անօրինական գործողություններին Ֆամագուստա քաղաքի (Վարոշա) հանդեպ, տեղեկացնում է In-Cyprus-ը։ Մարիոս Պելեկանոսի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը տեղեկացրել է, որ նախագահ Անաստասիադեսն այսօր հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ եւ խնդրել ԵՄ-ին վճռական արձագանքել՝ կանգնեցնելու թուրքական անօրինական գործունեությունը՝ կապված Վարոշայի հետ։ Միշելը հավաստիացրել է Անաստասիադեսին, որ սպասում է այս հարցով ՄԱԿ Անվտանգության խորհրդի որոշմանը եւ նշել, որ ԵՄ-ը կարձագանքի համապատասխան ձեւով։ Անաստասիադեսը Միշելին տեղեկացրել է թուրքական վերջին սադրանքների մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Կիպրոսի զավթված շրջաններ կատարած անօրինական այցի ժամանակ։ Հուլիսի 20-ին թուրքական կողմը հայտարարել էր Վարոշայի՝ Թուրքիայի կողմից զավթված Ֆամագուստա քաղաքի պարսպապատված մասի ռազմական կարգավիճակի ժամանակավոր չեղարկման մասին։ Թուրքիան Կիպրոս է ներխուժել 1974թ. հուլիսի 20-ին։ ՄԱԿ աջակցությամբ բազմաթիվ բանակցությունները կղզու վերամիավորման հարցով արդյունքներ չեն տվել։ ՄԱԿ Անվտանգության խորհրդի 550 (1984) բանաձեւը անթույլատրելի է համարում Վարոշայի ցանկացած հատվածի բնակեցումը մարդկանցով, որոնք նրա բնակիչ չեն համարվում, եւ կոչ է անում տարածքը հանձնել ՄԱԿ-ի հսկողությանը։
15:45
15:22
14:59
14:42
13:35
13:18
12:46
12:23
12:09
11:38
11:19
10:52
10:36
10:17
10:02
12:32
12:14
11:48
11:18
11:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01