ARM | RUS |

Միլիարդավոր դրամների գնումներ՝ առանց մրցույթի․ Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհը կառուցողները. Hetq.am

24.07.21 | 10:12

2020թ․ 44-օրյա պատերազմն իր ահռելի բացասական ազդեցությունն ունեցավ Հայաստանի տրանսպորտային հաղորդակցությունների վրա, հատկապես անվտանգային առումով։ Սյունիքի մարզի ամբողջ արևելյան հատվածը դարձավ սահմանամերձ, իսկ նոր սահմանների մոտ գտնվող ճանապարհները՝ վտանգավոր երթևեկության համար։ Խոսքը, մասնավորապես, Գորիս-Կապան 21-կիլոմետրանոց ավտոճանապարհի մասին է։ Այս մասին գրում է Hetq.am-ը: Որոտանի (Կուբաթլու) և Կովսականի (Զանգելան)՝ Ադրբեջանի վերսհակողության տակ անցնելուց հետո Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներ հայտնվեցին այդ գոտում։ 2020 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21-կիլոմետրանոց հատվածը որոշ տեղերում անցնում է «վիճարկելի տարածքով»: Կողմերի համար՝ որպես ընդունելի տարբերակ ընտրվեց այդ հատվածում ռուսական սահմանապահ զորքերի տեղակայումը, թեպետ սա չէր կարող հարյուրտոկոսանոց երաշխիք հանդիսանալ այդ հատվածներով անվտանգ երթևեկելու համար։ Ուստի, Գորիսից Կապան տանող անվտանգ ճանապարհ ունենալը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար, քանի որ այն կապող օղակ է նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Իսկ այլընտրանքային ճանապարհը Տաթև-Աղվանի-Կապանն է, որը երկար տարիներ գտնվել է անմխիթար վիճակում: 2021թ․ հուլիսի 16-ին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ հիմնանորոգվում է Տաթև-Աղվանի-Կապան ռազմավարական նշանակության 43 կմ երկարությամբ ճանապարհը: Հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է երեք ընկերություն՝ «Բիլդեր Քոնսթրաքշն» ՍՊԸ, «Ոսմար» ՍՊԸ և «Քարավան» ՍՊԸ, որոնցից երկուսն ընտրվել են առանց մրցույթի։ 623 միլիոն դրամ գործարար Ղուկաս Գրիգորյանի ընկերությանը «Բիլդեր Քոնսթրաքշնը» իրականացնում է ճանապարհի առաջին 12,5 կմ երկարությամբ հատվածի (Տաթևից դեպի Աղվանի) ասֆալտապատումը։ Պետական գնումների armeps.am համակարգի տվյալներով՝ 2021թ․ թվականի մայիսի 21-ին ընկերության և ՏԿԵ նախարարության միջև կնքված գնման պայմանագրով, «Բիլդեր Քոնսթրաքշն» ընկերությանը պետական բյուջեից փոխանցվելու է 622 մլն 886 հազար դրամ։ Ընկերությունն ընտրվել է բաց մրցույթի միջոցով։ «Բիլդեր Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն ունի 23 տարվա պատմություն։ Այն 1998 թվականին հիմնադրել են Ռաֆիկ Շիրինյանն ու Ռուբեն Տեր-Սահակյանը, սակայն 2001 թվականից ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը գործարար Ղուկաս Գրիգորյանն է։ Ընկերությունը մինչև 2021 թվականի փետրվարի 11-ը կոչվել է «Վահագն և Սամվել» ՍՊԸ, այնուհետև անվանափոխվել «Բիլդեր Քոնսթրաքշնի»։ «Վահագն և Սամվել» ՍՊԸ-ն կառուցել է նաև Արշակունյաց պողոտա-Շիրակի փողոց-Արտաշատի խճուղի ճանապարհը, ինչի համար Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից Ղուկաս Գրիգորյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։ «Վահագն և Սամվել» ՍՊԸ-ն կատարել է նաև Դավթաշեն-Աշտարակի խճուղի ճանապարահատվածի շինարարական աշխատանքները։ Ղուկաս Գրիգորյանին է պատկանում Երևանի Փավստոս Բուզանդի փողոցում 2019 թվականին բացված «Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցը, որի բացման արարողությանը Ղուկաս Գրիգորյանի հետ մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քաղաքապետ Հայկ Մարությանն ու տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Ղուկաս Գրիգորյանին է պատկանում նաև Երևանի Շահումյանի գերեզմանատան հարևանությամբ գործող Հաղթանակի բազալտի հանքավայրը շահագործող «Իքս-իգրեկ» ՍՊԸ-ն։ Առանց մրցույթի՝ 2,7 միլիարդ Գորիսի նախկին քաղաքապետի ընկերությանը Տաթև-Աղվանի-/Մ-2/ ճանապարհի երկրորդ 17,5 կմ հատվածում շինարարական աշխատանքներ է կատարում «Ոսմար» ՍՊԸ-ն։ Ընկերության և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջև պայմանագիրը կնքվել է 2021թ․ հուլիսի 15-ին «հրատապ մեկ անձ» ընթացակարգով, այսինքն՝ առանց մրցույթի։ Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհին հիմնանորոգման աշխատանքներ կատարելու համար «Ոսմար» ՍՊԸ-ին հատկացվելու է 2 մլրդ 786 մլն դրամ։ Թեպետ այս գործարքում «Ոսմար» ՍՊԸ-ն «Արարատ Ճանշին» ՍՊԸ-ի հետ հանդես է գալիս որպես կոնսորցիում, սակայն այդ երկու ընկերությունների միջև կնքված համաձայնագրով՝ աշխատնքների 95 տոկոսը կատարելու է «Ոսմարը», իսկ 5 տոկոսը՝ «Արարատ Ճանշինը»։ Ըստ armeps.am-ի՝ «Ոսմար» ՍՊԸ-ն պետական գնումների գործընթացին մասնակցում է 2015 թվականից և այս 6 տարիների ընթացքում պետական տարբեր գերատեսչությունների հետ կնքել է ընդհանուր 23 պայմանագիր, որոնց ընդհանուր արժեքը հասնում է գրեթե 7 միլիարդ դրամի։ Այդ պայմանագրերից ամենախոշորը հենց վերջինն է՝ 2,7 միլիարդ դրամ, այն էլ՝ առանց մրցույթի։ «Ոսմար» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2002 թվականին, և մինչև օրս ընկերության սեփականատերերի փոփոխություն չի եղել։ «Ոսմար» ՍՊԸ-ի 40 տոկոս բաժնեմասը պատկանում է Գորիսի նախկին քաղաքապետ Նելսոն Ոսկանյանին, 25 տոկոսը՝ նրա կնոջը՝ Անահիտ Մարտիրոսյանին, իսկ մնացած 35 տոկոսը՝ աներորդուն՝ Արթուր Մարտիրոսյանին։ Ընկերության տնօրենը Նելսոն Ոսկանյանի կրտսեր որդին է՝ Հարություն Ոսկանյանը, իսկ ավագ որդին՝ Ոսկան Ոսկանյանը, Գորիսի ավագանու անդամ է։ Նելսոն Ոսկանյանը Գորիսի համայնքապետի պաշտոնը զբաղեցրել է 14 տարի՝ 2000-2014 թվականներին։ 2014թ․ նոյեմբերի 24-ին Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել՝ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածով։ Մասնավորապես, ըստ մեղադրական եզրակացության՝ Նելսոն Ոսկանյանը, հանդիսանալով Գորիսի քաղաքապետ, օգտագործելով պաշտոնից բխող հեղինակությունը և անհատույց հողատարածք ձեռք բերելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ ինքն իրեն նվիրատվության պայմանագրով անհատույց օտարել է 900 քմ հողամասը՝ համայնքի օրինական շահերին պատճառելով էական՝ 729 հազար դրամի վնաս: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ Նելսոն Մկտրչյանի նկատմամբ որպես պատիժ նշանակվել է որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը չորս տարի ժամկետով և 300 հազար դրամ տուգանքը։ Դատախազությունն առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկել է վերաքննիչ քրեական դատարանում, սակայն վերջինս օրինական ուժի մեջ է թողել առաջին ատյանի որոշումն ու մերժել վերաքննիչ բողոքը։ 1,2 միլիարդ դրամ՝ կրկին առանց մրցույթի Տաթև-Աղվանի-Կապան ավտոճանապարհի մնացած 13 կիլոմետրում շինարարական աշխատանքներն իրականացնում է «Քարավան» ՍՊԸ-ն։ Կրկին առանց մրցույթի՝ «հրատապ մեկ անձ» ընթացակարգով ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնելու համար «Քարավան» ՍՊԸ-ի և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջև պայմանագիրը կնքվել է 2021թ․ հուլիսի 6-ին, արժեքը՝ 1 մլրդ 220 մլն դրամ։ Ի տարբերություն մյուս երկու ընկերություններին՝ «Քարավանը» ՀՀ-ում տենդերների մասնակցության մեծ փորձ չունի։ Բացի նշված պայմանագրից ընկերությունը միայն մեկ պայմանագիր ունի ՏԿԵ նախարարության հետ, որը կնքվել է 2020 թվականի մայիսին՝ Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների համար։ Պայմանագրի արժեքը կազմել է 1 միլիարդ դրամ։ «Քարավան» ՍՊԸ-ն ակտիվ ճանապարհաշինական գործունեություն է ծավալել Արցախի Հանրապետությունում։ Ընկերությունը հիմնադրվել է 2002 թվականի հունվարի 16-ին։ Գրանցման և գործունեության հասցեն Արցախի Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղում է։ «Քարավան» ՍՊԸ-ի տնօրենն ու միակ սեփականատերը գործարար Հակոբ Հակոբյանն է։ Նա ծնունդով Վայոց Ձորի մարզից է, սակայն 1995 թվականից տեղափոխվել է Արցախ և գործարարությամբ է զբաղվում։ Մեր տեղեկություններով՝ նա սերտ կապեր ունի Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Հավելենք, որ 2021թ․ հուլիսի 2-ին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը e-draft.am-ում հանրային քննարկման է ներկայացրել կառավարության նախագիծ, որը վերաբերում է նաև մեկ անձից գնումներին։ Մասնավորապես, ըստ հրապարակված նախագծի՝ մեկ անձից իրականացված գնումների հաշվետվություններում գնման առարկան, կատարման հիմքը, գնման պահանջի ծագման հիմքը և ամբողջական պայմանագրի պատճենը ռիսկային տվյալներ են համարվում, ուստի կառավարությունը նախատեսում է այդ տվյալները հեռացնել e-gov.am կայքից: Այժմ նախագիծը գտնվում է լրամշակման փուլում։


Հայկ Մամիջանյանը դիվանագետների հետ խոսել է ընտրություններին Արցախից բռնի տեղահանված հայերի մասնակցության իրավունքի մասին

Հայկ Մամիջանյանը դիվանագետների հետ խոսել է ընտրություններին Արցախից բռնի տեղահանված հայերի...

18:19

Կառավարությունը 16 միլիոնի ծրագրով ֆինանսավորելու է նոր 1417 տան կառուցում

Կառավարությունը 16 միլիոնի ծրագրով ֆինանսավորելու է նոր 1417 տան...

18:04

Ապարանի «Մայլեռ» լեռնադահուկային հանգստի գոտում փրկարարները 6մ խորությամբ ձնահյուսի տակ հայտնաբերել են աշխատակցի մարմինը

Ապարանի «Մայլեռ» լեռնադահուկային հանգստի գոտում փրկարարները 6մ խորությամբ ձնահյուսի տակ...

17:29

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի...

17:05

Կենսաթոշակների բարձրացումը կարող է 0.2 տոկոսի կարգի գնաճ բերել

Կենսաթոշակների բարձրացումը կարող է 0.2 տոկոսի կարգի գնաճ...

16:45

Մկրտիչ Սրբազանը տնային կալանքից ազատ արձակվեց

Մկրտիչ Սրբազանը տնային կալանքից ազատ արձակվեց

16:29

Երևանի թիվ 91 միջնակարգ դպրոցի տարածքում երիտասարդը մոտենում է երեխաներին և ցուցադրում սեռական օրգանները

Երևանի թիվ 91 միջնակարգ դպրոցի տարածքում երիտասարդը մոտենում է երեխաներին և ցուցադրում սեռական...

16:02

Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից. The Daily Telegraph

Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից. The Daily...

13:42

Քաթարի արդյունաբերական գոտում հրթիռի բեկորներից հրդեհ է բռնկվել

Քաթարի արդյունաբերական գոտում հրթիռի բեկորներից հրդեհ է...

13:24

Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ

Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը....

13:08

Իրանական հրթիռներն ընկել են Նեթանյահուի գրասենյակի մոտ. SNN

Իրանական հրթիռներն ընկել են Նեթանյահուի գրասենյակի մոտ....

12:44

Իրանի դեմ պատերազմը լրջագույն մարտահրավեր է, բայց մարտահրավերին զուգահեռ գրեթե միշտ ի հայտ են գալիս հնարավորություններ. իրանագետ

Իրանի դեմ պատերազմը լրջագույն մարտահրավեր է, բայց մարտահրավերին զուգահեռ գրեթե միշտ ի հայտ են...

12:35

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել՝ 6.50 տոկոս

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել՝ 6.50...

12:21

ԵՄ-ն միայնակ չի թողնի ՀՀ-ին. արագ արձագանքման թիմ կուղարկի` ընտրությունները սպառնալիքներից պաշտպանելու համար

ԵՄ-ն միայնակ չի թողնի ՀՀ-ին. արագ արձագանքման թիմ կուղարկի` ընտրությունները սպառնալիքներից...

12:03

Սեյրան Օհանյանի կինը դատի է տվել «Հանրային» հեռուստաընկերությանը

Սեյրան Օհանյանի կինը դատի է տվել «Հանրային»...

11:58

Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ Ծառուկյան

Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ...

11:49

Բարի գալուստ կլիմայական գարուն, տարին գերազանց է. Սուրենյան (Տեսանյութ)

Բարի գալուստ կլիմայական գարուն, տարին գերազանց է. Սուրենյան...

11:33

Արարատ Միրզոյանը մեկնում է Օման

Արարատ Միրզոյանը մեկնում է Օման

11:12

Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել

Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել

10:56

Պատրաստ լինել արտակարգ իրավիճակներին. Փրկարար ծառայությունն անցկացրել է կրթական մի շարք ծրագրեր

Պատրաստ լինել արտակարգ իրավիճակներին. Փրկարար ծառայությունն անցկացրել է կրթական մի շարք...

10:34

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44