Այսօր Երևանում տեղի կունենա ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի վերջին հրաժեշտի արարողությունը և հուղարկավորությունը։ Մեծանուն արվեստագետի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում ժամը 11:00-14:00: Աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում: Հիշեցնենք, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը մահացել է հուլիսի 6-ին ԱՄՆ-ում: Ջ.Գասպարյանը ծնվել է 1928 թվականին: Դուդուկ սկսել է նվագել վեց տարեկանից՝ առանց դասավանդումի։ 1947 թվականին մեկնում է Մոսկվա ազգային սիրողական համույթի հետ, որտեղ համերգից հետո Ստալինից ստանում է Պոբեդա ժամացույց։ 1949 թվականին միանում է Թաթուլ Ալթունյանի անվան Հայկական ժողովրդական երգի-պարի պետական անսամբլի Ազգային երգ ու պարի համույթին, և իր առաջին մասնագիտական հանդիսումը որպես մենակատար նշանադրությունն լինում է Երևանյան երաժշտասիրական նվագախմբի հետ, քանի դեռ նոտաները կարդալ չգիտեր։ 1956 թվականին ստանում է առաջին մրցանակը, 1959 թվականին՝ առաջին ոսկե մեդալը Չորրորդ Միջազգային փառատոնում՝ ՄԱԿԳՄի (UNESCO) հովանավորության տակ։ Նույն մրցույթին մասնակցելով, 1962 թվականին ստացել է արծաթե մեդալ, 1973 թվականին՝ բրոնզե, 1973 թվականին արժանացել է ՀՀ Ազգային արվեստագետ պատվավոր կոչմանը։ 1988 թվականից սկսել է միջազգային երաժշտական գործունեությունը։ Նույն թվականին Բրայան Ինոն, պատահաբար լսելով երաժշտապետի ներկայացումը Մոսկվայում, որոշում է նրան Լոնդոն հրավիրել։ Պիտեր Գաբրիելը նրա նվագը օգտագործել է Մարտին Սկորսեզեի ֆիլմում՝ «Քրիստոսի վերջին գայթակղությունը»։ Համագործակցել է Կրոնոս Կվարտետի և Լոս Անջելեսի Երաժշտասիրական Օրկեստրայի հետ։ Ջիվան Գասպարյանը մասնակցել է համաշխարհային ճանաչում վայելած ֆիլմերի երաժշտությունների ստեղծմանը` «Քրիստոսի վերջին չարչարանքները» (1988 թ., ԱՄՆ), «Ռոնին» (1998 թ., ԱՄՆ), «Օնեգին» (1999 թ., ԱՄՆ), «Գլադիատոր» (2000 թ., ԱՄՆ), «Սիրանա» (2005 թ., ԱՄՆ), «Արյունոտ ադամանդ» (2006 թ., ԱՄՆ), «Ձյուն և մոխիր» (2015 թ., Ռուսաստան) և այլն։ Թողարկել է ավելի քան 20 ձայնասկավառակ, ունի ավելի քան 1000 ձայնագրություններ, նվագել է շուրջ 20 հազար համերգներում։
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
11:00 25.10.25
10:33 25.10.25
10:46 24.10.25
09:01 24.10.25
10:32 24.10.25
11:38 25.10.25
09:26 24.10.25
09:13 24.10.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01