ARM | RUS |

«Պատերազմից երբեք չեմ փախնի, իմ պատիվն ամեն ինչից թանկ է». նահատակված Նարեկ Մանուկյանի մասին պատմում է մայրը

24.07.21 | 22:09

Նարեկը պատերազմի ժամանակ ասում էր՝ ամեն ինչի պատրաստ ենք հայրենիքի համար: Մերժել է ցանկացած առաջարկ, որը եղել է առաջնագծից փախնելու մասին: Ասել է՝ երբեք չեմ անի այդպիսի բան, իմ պատիվն ամեն ինչից թանկ է: 44-օրյա Արցախյան պատերազմի ժամանակ հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված 19-ամյա զինծառայող Նարեկ Մանուկյանի մասին Tert.am-ին պատմել է հերոսի մայր Մարինա Հովասափյանը, ուսուցիչ Կարինե Աշոտովնան և Նարեկի դպրոցական տարիներից ծնողկոմիտեի նախագահ Լյուբա Միրզոյանը:

Նարեկը միակողմանի ծնողազուրկ էր, տան ավագ որդին, չորս տարի առաջ կորցրել էր հորը: Նա սովորել է Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում, որից հետո 2018 թվականին ավարտելով 12-ամյա կրթությունը՝ ուսումը շարունակել է Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցում, ապա ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական համալսարանի Ճարտարապետաշինարարական ֆակուլտետի դիզայնի բաժինը։

Հերոսը զբաղվել է անիմացիաներով և թարգմանություններ արել, ինչի համար նրան շնորհվել են մրցանակներ։ Մայրը պատմում է՝ տղան հրաշալի նկարում էր, գծագրում, նպատակ ուներ հոր գործը շարունակել. Հայրը հագուստի դիզայներ և մոդելավորող էր: Նարեկը նվագում և երգում էր, զբաղվում լողով, շատ էր սիրում կարդալ տարբեր լեզուներով։

Նարեկի դպրոցական տարիներից ծնողկոմիտեի նախագահ տիկին Լյուբան նշում է, որ Նարեկը յուրահատուկ է եղել դեռ առաջին դասարանից ու հայացքով անգամ հասուն տղա էր: «Հետ եմ նայում ու հիշում եմ, որ նրա աչքերը թախծոտ ու մտածկոտ էին: Նարեկի մասին անցյալով խոսել չի լինում: Նրանց դասարանում հիմնականում աղջիկներ էին, տղաները քիչ էին, իսկ Նարեկը նույն ժամանակ իր վրա պատասխանատվություն էր վերցրել պաշտպանել բոլոր աղջիկներին, իրենց դասարանի տղաներն էլ չարաճճի էին, իսկ Նարեկը չարաճճիի հետ չարաճճի էր, բայց նույն ժամանակ շատ հավաքված էր»:

Տիկին Մարինան նշում է, որ որդին երաժշտական մեծ ճաշակ ուներ, որն էլ ժառանգել էր ծնողներից: «Ինքնել կիթառ էր նվագում, սովորել և ավարտել էր: Շատ կամեցող էր, ինչ որ սովորում էր անպայման ընկերերին ոգևորում ու հետը տանում էր, ուզում էր, որ նրանք էլ զարգանային: Միշտ ձգտում էր բարձունքների, որպեսզի շատ բան ունենար տալու մարդկանց: Կիսվում էր իր գիտելիքներով և միշտ պաշտպանում էր թույլերին: Շատ խղճով Էր մի մրջյուն չէր տրորի: Շատ կենսուրախ և հումորով էր, լավ նմանակումներ էր անում և բոլորին դիպուկ կեղծանուններ կնքում»:

Մայրն ասում էր, որ Նարեկը երբեք մենակ չէր մնում, ատ ընկերներ ուներ, հյուրասեր էր: «Երբեմն կատում էի, որ իրերը չկան, հետո պարզում էի, որ նվիրել է ընկերներին: Ում ինչով կարողանում, օգնում էր: Զինակից ընկերները պատմում են, որ բանակում և պատերազմի ժամանակ բոլորի համար մեծ եղբայր էր: Ասում են՝ մեր մասին մեզնից շատ էր մտածում: Լինելով ջոկի հրամանատար՝ իր պարտքն է համարել ապահովել անվտանգությունը: Մի քանի անգամ վտանգելով իր կյանքը՝ իր վրա է վերցրել որքի ողջ պատասխանատվությունը և խելամտորեն կարգավորել իրավիճակը»,- պատմել է մայրը:

Նարեկի դասղեկ Կարինե Աշոտովնան պատմում է, որ տղան տաղանդավոր էր, շնորհալի, բարի ու բոլորին օգնության հասնող.«Նարեկը տարբերվում էր բոլորից, նրա հայրենասիրությունը հենց դպրոցական տարիքից էր երևում, նրա պահվածքն արդեն ցույց էր տալիս, որ հայրենիքի համար է ապրում, հայրենիքին պիտանի լինելու համար է ապրում: Նա կարող էր ազատվել պարտադիր ծառայությունից, որովհետև տեսողության խնդիր ուներ, բայց գնաց, որովհետև այդպես էր պետք»:

Մայրն ասում է՝ Նարեկը զարմանալի ինքնավստահություն ուներ. «Երթուղայինների մեջ երբեք չէր նստում, որքան էլ, որ ստիպեի, միշտ զիջում էր իր հերթը՝ տեղը տալով կանանց, մեծերին և փոքրերին: Երբեք փողոցն անթույլատրելի հատվածով չէր անցում, որքան էլ ուշանար: Դրսում կամ քաղաքից դուրս գտնվելիս նույնիսկ մեկ մաստակ գետնին չէր նետում, ընկերներին էլ նույնը թույլ չէր տալիս: Հետը մի տոպրակ էր պահում աղբը հավաքում, այնքան, մինչև մի աղբարկղ գտնելը, ասում էր՝իմ պատվից վեր չէ»:

Մոր խոսքով՝ որդին ամեն ինչ մտածված էր անում, սնվելիս նույնիսկ հաշվարկում էր ծամելը, կերակրի արդյունավետությունը, սննդի կալորիականությունը և ընտանիքի անդամներին էլ սննդակարգ էր թելադրում:

Միրզոյան Լյուբան շեշտում է, որ Նարեկը ինչպես մյուս հերոսներն իր տեսակով հատուկ էր. «Նրա մասին խոսելիք միշտ հուզվում եմ, բայց չեմ կարողանում նրան չհիշել, որովհետև նա առանձնանում էր դասարանում, իր քայլերն այնպիսինն էին, որ հստակ երևում էր՝ ամեն քայլի համար պատասխանատու է, կշռադատող էր: Իր դասընկերուհիներին տուն էր ճանապարհում, որ մեկը չնեղացնի: Ցավում եմ, որ նա այլևս ներկա չէ, բայց հստակ կարող եմ ասել՝ Նարեկը գիտեր, թե ինչի համար է ծնվել»:

Նա նպատակ ուներ սովորել Եվրոպայում: «Ասում էր՝ ես պետք է հայտնի դառնամ , պետք է դու հպարտանաս իմ գործերով, մամ, ամեն ճաշից հետո ձեռքս համբուրում էր և շնորակալություն ասում: Ասում էր՝ ես իմ մամային թագուհու պես պետք է պահեմ: Վարդեր էր սիրում և սիրով նվիրում հաճախ»,- պատմում է մայրը:

Նարեկը բանակ է զորակոչվել 2019 թվականի հունվարին: Երեք ամիս ապանի զորամասում ծառայելուց հետո տեղափոխել է Կուբաթլույի (Սանասար) N զորամաս, որտեղ էլ ծառայել մնացած ամիսները:

Ծառայության ընթացքում Նարեկի ցուցաբերած բարձր պատրաստվածության և ամուր կամքի շնորհիվ նրան կրտսեր սերժանտի կոչում են տվել: Մայրն ասում է՝ Նարեկն առողջական խնդիրներ ուներ, հարավորություն ուներ ազատվելու ծառայությունից, բայց կտրականապես որոշեց՝պետք է ծառայի:

«Նարեկը ջոկի հրամանատար էր, վայելում էր ինչպես հրամանատարական կազմի, այնպես էլ համածառայակիցների սերն ու հարգանքը։ Ծառայակիցները պատմում են, որ նա յուրահատուկ էր իր դրական, բանիմաց, խելացի, առաջնորդի ձիրք ունեցող, պահանջկոտ, սակայն չափազանց բարի կերպարով։ Ընկերներն ասում են, որ իրենից շատ բան կար սովորելու: Որդիս հմտորեն տիրապետել է իր զենքին՝ նռնականետին և պատերազմի ժամանակ բազում դիպուկ հարվածներ է հասցրել թշնամուն»,-ասում է մայրը:

Պատերազմի սկսվելու օրվա վաղ առավոտից Նարեկի զորքը տեխափոխվել է Ջաբրայիլի (Ջրականի) դիրքեր, որտեղ թեժ մարտերի ժամանակ Նարեկն իր ջոկատով մի քանի օր գտնվել է շրջափակման մեջ: Սակայն հետո մի կերպ կիլոմետրեր ոտքով կտրել, անցնելով՝ հասել են իրենց Կուբաթլույի զորամաս:

«Նարեկս 25 օր շարունակ առանց հանգստի պայքարել է թշնամու դեմ, ամենուր առաջնագծերում է եղել: Հոկտեմբերի 17 -ին նահանջի հրաման ստանալով՝ Նարեկի զորքը տեղափոխել է Գորիս, որտեղից էլ անցել է Խնձորեսկի դիրքերի պաշտպանությանը: Պատերազմի ժամանակ զանգում էր տուն, հույս տալիս, թե ամեն բան լավ է լինելու: Վերջին անգամ տղայիս հետ խոսել եմ հոկտեմբերի 21-ին գիշերը 22:00-ի սահմաններում: 22-ի առավոտյան՝ ժամը 6:46 ականի պայթյունից մահացու վիրավորվել է որդիս: Առաջինը զինակիցներն են իրեն հասել օգնության»,-ասում է մայրն ու նշում, որ որդու զոհվելու օրը իր ծառայության ավարտին մնացել էր ուղիղ 100 օր:

Հերոսն ընկել է հոկտեմբերի 22-ի առավոտյան թշնամու կողմից արձակված կասետային ականի պայթյունից, իսկ բեկորային հարվածը եղել է սրտի հատվածում:

Նարեկի ուսուցիչը վշտով է նշում, որ Նարեկի ֆիզիկական կյանքն այլևս ավարտված է. «Ցավալի է, որ Նարեկի կյանքն այդքան կարճ տևեց, որովհետև նա հայրենիքի համար կարևոր և մեծ մարդ կարող էր դառնալ: Դեռ շատ ենք ցավելու կատարվածի համար, որովհետև այդպիսի երեխաներին կորցնելուն համակերպվելը հնարավոր չէ»:

Տիկին Աշոտովնան հիշում է՝ Նարեկի հետ վերջին անգամ խոսել է դպրոցի ավարտական միջոցառմանը, Նարեկը հենց ավարտական միջոցառմանը երգել է հայրենասիրության մասին երգ, առանց որևէ մի րոպե մտածելու՝ պատրաստակամորեն ասել է, որ կերգի բեմից: «Սա էլ էր ցույց տալիս նրա մարդ տեսակը, նրա պատրաստակամ լինելը: Նա մի մարդ էր, որ իր շրջապատում ամեն ինչ փոխում էր դեպի միայն դրականը: Նա իրական հերոս է և ցավում եմ, որ այն սերը, որ ունենք նրա հանդեպ, այն գովեստի խոսքերը ասում ենք նրան, նա չի լսում: Եթե Նարեկն այսօր լինել ու տեսներ պատերազմի այս ավարտը, վստահ եմ, որ մինչև վերջ կասեր, որ մենք դեռ հասնելու ենք մեր հաղթանակին: Նարեկը հրաշք բալիկ էր և ավելի մեծ պայծառ հրաշք կլիներ, եթե կյանքը չավարտվեր»,- պատմում է ուսուցիչը:

Տիկին Մարինան նշում է, որ եթե Նարեկը հրաշքով պատերազմից վերադառնար, նա առաջին հերթին կայցելեր Եռաբլուր՝ իրենից առաջ զոհված իր մտերիմ ընկերոջ շիրիմին և մյուս մեր հերոս քաջորդիներին ՝ հարգանքի տուրք մատուցելու, հետո նրանց ընտանիքներին. «Երբեք չէր պարծենա իր սխրագործություններով, այլ կհպարտանար իր հերոս ընկերներով և իր պաշտպանած հայրենիքով: Շատ բան կունենայինք զրուցելու, խորհելու, հիշելու և զղջալու նաև: Ցավոք մեզ բախտ չվիճակվեց ապրելու այդ բերկրանքը և այսօր և ընդմիշտ այլևս պետք է ապրենք իրենից թողած կարճ, բայց օրինակելի և բովանդակալից վառ հուշերով: Եվ պետք է ամեն օր խոսենք, հիշենք, պատմենք նրա մասին և սերնդեսերունդ փոխանցենք նրա տեսակի և հերոսությունների մասին»:

Հերոսը հուղարկավորվել է հոկտեմբերի 24- ին Եռաբլուր պանթեոնում: Հետմահու պարգեվատրվել է ՀՀ «Հերոսի պատվոգրով» և «Մարտական ծառայություն» մեդալով։


Հայկ Մամիջանյանը դիվանագետների հետ խոսել է ընտրություններին Արցախից բռնի տեղահանված հայերի մասնակցության իրավունքի մասին

Հայկ Մամիջանյանը դիվանագետների հետ խոսել է ընտրություններին Արցախից բռնի տեղահանված հայերի...

18:19

Կառավարությունը 16 միլիոնի ծրագրով ֆինանսավորելու է նոր 1417 տան կառուցում

Կառավարությունը 16 միլիոնի ծրագրով ֆինանսավորելու է նոր 1417 տան...

18:04

Ապարանի «Մայլեռ» լեռնադահուկային հանգստի գոտում փրկարարները 6մ խորությամբ ձնահյուսի տակ հայտնաբերել են աշխատակցի մարմինը

Ապարանի «Մայլեռ» լեռնադահուկային հանգստի գոտում փրկարարները 6մ խորությամբ ձնահյուսի տակ...

17:29

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի...

17:05

Կենսաթոշակների բարձրացումը կարող է 0.2 տոկոսի կարգի գնաճ բերել

Կենսաթոշակների բարձրացումը կարող է 0.2 տոկոսի կարգի գնաճ...

16:45

Մկրտիչ Սրբազանը տնային կալանքից ազատ արձակվեց

Մկրտիչ Սրբազանը տնային կալանքից ազատ արձակվեց

16:29

Երևանի թիվ 91 միջնակարգ դպրոցի տարածքում երիտասարդը մոտենում է երեխաներին և ցուցադրում սեռական օրգանները

Երևանի թիվ 91 միջնակարգ դպրոցի տարածքում երիտասարդը մոտենում է երեխաներին և ցուցադրում սեռական...

16:02

Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից. The Daily Telegraph

Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից. The Daily...

13:42

Քաթարի արդյունաբերական գոտում հրթիռի բեկորներից հրդեհ է բռնկվել

Քաթարի արդյունաբերական գոտում հրթիռի բեկորներից հրդեհ է...

13:24

Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ

Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը....

13:08

Իրանական հրթիռներն ընկել են Նեթանյահուի գրասենյակի մոտ. SNN

Իրանական հրթիռներն ընկել են Նեթանյահուի գրասենյակի մոտ....

12:44

Իրանի դեմ պատերազմը լրջագույն մարտահրավեր է, բայց մարտահրավերին զուգահեռ գրեթե միշտ ի հայտ են գալիս հնարավորություններ. իրանագետ

Իրանի դեմ պատերազմը լրջագույն մարտահրավեր է, բայց մարտահրավերին զուգահեռ գրեթե միշտ ի հայտ են...

12:35

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել՝ 6.50 տոկոս

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել՝ 6.50...

12:21

ԵՄ-ն միայնակ չի թողնի ՀՀ-ին. արագ արձագանքման թիմ կուղարկի` ընտրությունները սպառնալիքներից պաշտպանելու համար

ԵՄ-ն միայնակ չի թողնի ՀՀ-ին. արագ արձագանքման թիմ կուղարկի` ընտրությունները սպառնալիքներից...

12:03

Սեյրան Օհանյանի կինը դատի է տվել «Հանրային» հեռուստաընկերությանը

Սեյրան Օհանյանի կինը դատի է տվել «Հանրային»...

11:58

Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ Ծառուկյան

Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ...

11:49

Բարի գալուստ կլիմայական գարուն, տարին գերազանց է. Սուրենյան (Տեսանյութ)

Բարի գալուստ կլիմայական գարուն, տարին գերազանց է. Սուրենյան...

11:33

Արարատ Միրզոյանը մեկնում է Օման

Արարատ Միրզոյանը մեկնում է Օման

11:12

Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել

Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել

10:56

Պատրաստ լինել արտակարգ իրավիճակներին. Փրկարար ծառայությունն անցկացրել է կրթական մի շարք ծրագրեր

Պատրաստ լինել արտակարգ իրավիճակներին. Փրկարար ծառայությունն անցկացրել է կրթական մի շարք...

10:34

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44