Հուլիսի 24-ին, ժամը 20.17-ին, ոստիկանություն զանգած մայրաքաղաքի Քաջազնունու փողոցի 25-ամյա բնակիչը հայտնել էր, որ իր տուն եկած երկու հոգի հեռախոսի պատյանի միջից գողացել են 20 հազար դրամ, հիմա էլ դեռ իր տանն են: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Կենտրոնական բաժնից դեպքի վայր էր մեկնել օպերատիվ խումբ: Տեղում պարզվել էր, որ խոսքն այլ հանցատեսակի մասին է: Երիտասարդը հաղորդում էր տվել, որ ժամը 20-ին իր ծանոթն ու նրա ընկերը դանակով հարձակվել են, հնչեցրել սպառնալիքներ, իրենից պահանջել և ստացել են 40 հազար դրամ ու հեռացել: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել են տուժածի տուն եկածների ինքնությունը: Գիշերվա ժամը երեքի սահմաններում 22 և 19 տարեկան երիտասարդները Քաջազնունու փողոցում հայտնաբերվել ու բերման են ենթարկվել: 22-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել են հանցագործության գործիք դանակն ու հափշտակած փողը: Ավազակության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, երկուսն էլ ձերբակալվել են: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
15:45
15:22
14:59
14:42
13:35
13:18
12:46
12:23
12:09
11:38
11:19
10:52
10:36
10:17
10:02
12:32
12:14
11:48
11:18
11:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01