Պատերազմական գործողությունների հետևանքով առաջացած խնդիրների լուծան ուղղությամբ իրականացվում են տարբեր միջոցառումներ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանն ասուլիսում ասաց, որ 5 միջոցառումներից երեքն իրականացվել են անցյալ տարվանից, երկուսը սկսել են իրականացնել այս տարի: Նրա ներկայացմամբ, անցյալ տարվանից իրականացնում են Արցախի քաղաքացիներին տրվող աջակցության ծրագիրը, միանվագ 68 հազար դրամ + 15 հազար դրամ: 68 հազար դրամ տրամադրվում է Արցախի յուրաքանչյուր բնակչին, որը կամ հաշվառված էր Արցախում կամ ուներ փաստացի բնակություն, եթե ՀՀ-ում չուներ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք, լրացուցիչ նաև 15 հազար դրամ: Նա նշեց, որ արցախցիներին օժանդակության բոլոր միջոցառումների մասով ունեն փաստացի հաշվառման հետ կապված խնդիր, նոր շահառուների ցուցակներ են ստանում, վճարումները շարունակում են: Երկրորդ ծրագիրը վերաբերում է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում բնակված քաղաքացիներին միանվագ դրամական օգնություն ցուցաբերելուն, յուրաքանչյուր անձի 300 հազար դրամ: Երրորդ միջոցառումը, որի շրջանակում քաղաքացիներին վճարվել է դրամական օգնություն, այն տարածքների բնակիչների համար է, որոնց բնակավայրերը չեն հանձնվել Ադրբեջանի վերահսկողությանը, սակայն վնասվել են նրանց բնակելի տները, նրանք այլևս չեն կարող այնտեղ բնակվել: Աջակցության գումարը դարձյալ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար կազմել է 250 հազար դրամ: Գումարները սկսել են վճարել 2021 թվականից: Չորրորդ ծրագիրը վերաբերում է մինչև 5 տարեկան Արցախի հաշվառում ունեցող երեխաներին, Ամանորից առաջ վճարվել էր 20 հազարական դրամ: Այս տարի իրականացված վերջին միջոցառումը Արցախի բնակիչներից յուրաքանչյուրին 68 հազարական դրամ 4 ամիս ժամկետով վճարելն է: Ա. Գալստյանն ասաց, որ ընդհանուր առմամբ, այս ծրագրերով պետական բյուջեից 2 տարվա ընթացքում հատկացվել է մոտ 49 միլիարդից մի փոքր ավելի գումար: Սեպտեմբեր-մարտ ամսիներին փոխհատուցվել է գազի, լույսի ծախսերը մոտ 6,2 միլիարդ դրամ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ինտեգրված սոցիալական ծառայությունների բաժնի պետ Արտակ Հարությունյանի ներկայացմամբ, 6 միջոցառում են իրականացրել: Առաջին միջոցառումը վերաբերում է ՀՀ-ում պատերազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասների փոխհատուցմանը: Միջոցառումն իրակացել է անցյալ տարի, այս տարի մարտին շարունակվել է: Նա նշեց, որ դիմումները ստացել են Սյունիքի մարզից, 120 շահառու, ըստ հասցված վնասի չափի, փոխհատուցվել է շուրջ 52 միլիոն դրամ: Այս միջոցառումն ավարտված է: Երկրորդ միջոցառումը քաղաքացիական անձանց շրջանում զոհվածների, անհետ կորածների, հաշմանադմություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության տրամադրման միջոցառումն է: Այն մասամբ ավարտված է, մի մասով շարունակվում է: Արտակ Հարությունյանի ներկայացմամբ, զոհված անձանց ընտանիներին հատկացվել է 5 միլիոն դրամ, առաջին խմբի հաշմանդություն ձեռք վերած անձանց դեպքում 3 միլիոն, երկրորդ խմբի՝ 2 միլիոն, երրորդ խմբի՝ 1 միլիոն դրամ, անհետ կործաների և գերեվածաների դեպքում՝ 1 միլիոն դրամ: Երրորդ միջոցառումն ավարված է. թեթև վիրավորում կամ վնասվածք ստացած, հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայոներին սոցիալական աջակցության տրամադրումն է: Սոցիալական աջակցությունը տրամադրվել է յուրաքանչյուր շահառուի դեպքում 500 հազար դրամի սահմաններում՝ միանվագ: Շուրջ 7400 շահառուի վճարվել է 3,7 միլիարդ դրամ գումար: Հաջորդ երեք միջոցառումները հյուրընկալության դիմաց փոխհատուցման են վերաբերում, սկսել են դեկտեմբերին, կշարունակվի ևս երկու ամիս: ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբի պետի տեղակալ Սասուն Սավադյանն ասաց, որ նշված ծրագրերից Արցախի տեղահանված բնակիչների հիմնականում 97 տոկոսը օգտվել են: Նրանք, ովքեր դեռևս չեն օգտվել, դիմում են շտաբին, անհրաժեշտ փասաթղթերի հարցի լուծումից հետո ընդգրկվում են ծրագրերում: Նա ասաց, որ այսօր առաջնային է բնակության և զբաղվածության հարցերը: Զբաղվածության ուղղությամբ, ըստ Ս. Սավադյանի, ծրագրեր են իրականացվում, իսկ բնակության հարցերը սկսվել են կարգավորվել, տեղահանվածները եկել են եզրակացություն, որ պետք է ապրեն վարձով կամ բարեկամի տանը:
Աղբյուր` Panorama.am
14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55