Մեր իրավապահ համակարգի հիմնարար խնդիրներից է շարունակում մնալ պրակտիկան, երբ մարդուն զրկում են ազատությունից ու հետո նոր սկսում հավաքել ապացույցներ կամ որոնել հիմքեր: Ցավոք, այս պրակտիկան այդպես էլ չվերացավ: Մեր այցերն ու բողոքներն են արձանագրել կոնկրետ դեպքեր, երբ մարդուն ազատությունից զրկում են (առավել հաճախ՝ բերման ենթարկելը կամ ձերբակալելը), դրանից հետո նոր սկսում են որոշել վարույթը պետք է լինի վարչական իրավախախտման, թե քրեական: Ընդ որում, այս իրավիճակներում, երբ, օրինակ, բերման ենթարկվածը կամ ձերբակալվածն ինքը փորձում է հետաքրքրվել` ինչի՞ համար է զրկվել ազատությունից կամ իր նկատմամբ վարույթը լինելու է վարչական, թե քրեական, որպես կանոն, ստանում է պատասխան, որ դեռ պարզ չէ ու երբ կորոշվի, այդ ժամանակ էլ կասեն կամ ինքը կիմանա, երբ քննիչը կամ դատախազը որոշեն: Էլ չասենք, որ փաստաբաններն են անգամ դժվարությունով պարզում: Նշվածների մեջ առավել շատ են այն դեպքերը, երբ մարդն ազատությունից զրկվում է` ասենք, բերման է ենթարկվում, բայց իրավապահ մարմնի բերման ենթարկող աշխատակիցն ինքը չգիտի կոնկրետ ինչի արարքի համար է ազատությունից զրկում մարդուն: Այս դեպքերում առավել վատն էլ այն դեպքերն են, երբ, օրինակ, Ոստիկանության բաժնում են որոշում, թե ինչ նկարագրություն տան արարքին կամ ինչպես ներկայացնեն բերման ենթարկելու հանգամանքները ու այն էլ դա անում է այն ծառայողը, ով չի էլ մասնակցել բերման ենթարկելու պրոցեսին: Իրականում, ոչ թե պետք է մարդուն ազատությունից զրկել և նոր հետո որոնել հիմքեր կամ ապացույցներ ու առավել ևս որոշել վարչական է վարույթը, թե քրեական, այլ իրականում անհրաժեշտ է հավաստել հակառակը՝ սկզբում պետք է լինեն հիմքերը կամ ապացույցները և դրանից հետո նոր միայն հնարավոր կլինի քննարկել մարդուն ազատությունից զրկելու, ասենք, բերման ենթարկելու կամ ձերբակալելու հարցերը։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան
Արման Թաթոյան
15:45
15:22
14:59
14:42
13:35
13:18
12:46
12:23
12:09
11:38
11:19
10:52
10:36
10:17
10:02
12:32
12:14
11:48
11:18
11:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01