Բուհերի ընդունելության միասնական քննությունների ընթացքում դիմորդներից 365-ը հայտագրվել է՝ առանց մասնագիտությունը նշելու: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը: Խնդիրն այն է, որ այս տարի ընդունելության կարգում փոփոխություն է եղել. դիմորդները պետք է հայտագրեին մեկ բուհ, մեկ մասնագիտություն, իսկ անցած տարի հայտում միայն մեկ մասնագիտություն չեն նշել, բուհ ընդունվելը ըստ հերթականության է եղել: «Բոլոր անճշտությունների, թերությունների դեպքում ԳԹԿ-ից կապ են հաստատել դիմորդների հետ և հորդորել շտկել թերությունները: Զանգել ենք հասկանալու՝ դիտմամբ չե՞ն լրացրել, թե՞ պատահաբար է եղել: Պատահել է, որ սխալվել են: Սակայն, եղել են դեպքեր, երբ մարդիկ հեռախոսազանգերին չեն պատասխանել»,- նշեց ԳԹԿ մամուլի քարտուղարը՝ հավելելով, որ տվյալ դիմորդները երկրորդ փուլում մասնագիտություն հայտագրելու թույլտվություն ստացել են: Հավելենք, որ հուլիսի 26-ին լրացել է նաև բուհերի ընդունելության՝ թափուր տեղերի մրցույթի վերջնաժամկետը: Փոխել հայտը կամ դիմել՝ մինչև 6 մասնագիտություն նշելով, կարող էին միասնական քննություններին դրական միավորներ ստացած, բայց մրցույթի հիմնական փուլում իրենց նշած մեկ մասնագիտությամբ չընդունված դիմորդները: Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը հուլիսի 16-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է, որ թափուր մնացած տեղերի թիվը մեծ է: Պետական և ոչ պետական բուհերի թափուր տեղերը միասին կազմում են 15.000: Բուհերին հատկացված անվճար տեղերի թիվը 1800 է, իսկ վճարովի տեղերի թիվը՝ 21․820:
15:45
15:22
14:59
14:42
13:35
13:18
12:46
12:23
12:09
11:38
11:19
10:52
10:36
10:17
10:02
12:32
12:14
11:48
11:18
11:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01