«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում Հայաստանում նկատելի է հնդիկ զբոսաշրջիկների աճ. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հնդիկների համար Հայաստանը դարձել է տարանցիկ երկիր՝ Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելու համար: Այս օրերին հնդիկները ժամանակավոր բնակություն են հաստատել ոչ միայն Երեւանում, այլեւ ՀՀ մարզերում, հիմնականում՝ Էջմիածնում: Պարզվում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների՝ Հնդկաստանից զբոսաշրջիկների մուտքն իր երկրի տարածք կասեցվել է՝ Covid-19-ի տարածում կանխելու նպատակով: Այս պատճառով հնդիկ զբոսաշրջիկներն ընտրում են Հայաստանը՝ որպես տարանցիկ երկիր: Այստեղ նրանք 14 օր մնալուց հետո միայն կարող են ստանալ ԱՄԷ մուտքի թույլտվություն, ինչից հետո մեկնում են Դուբայ, Աբու Դաբի, որտեղ աշխատում են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հնդկաստանից Հայաստանով Դուբայ հասնելու ծախսերը՝ ներառյալ թռիչքը, սնունդն ու հյուրանոցային ծախսերը, չեն գերազանցում 4300 ԱՄԷ դիրհամը, 85 000 հնդկական ռուփին կամ 1000 ԱՄՆ դոլարը։ Կհիշեք՝ մինչ Covid-19-ի տարածումը Հայաստանը Հնդկաստանի քաղաքացիների համար էր դարձել աշխատանք գտնելու ամենահարմար վայրերից մեկը: Հնդիկները աշխատանք գտնում էին տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գյուղատնտեսական: Հայաստանում հնդիկները համարվում են էժան աշխատուժ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55