Ստեղծված աննախադեպ բարդ իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը «Արժանապատիվ խաղաղության» բանաձևն է։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը: Նա, մասնավորապես, նշել է.
«Մեզ նախկինում սպառնում էին պատերազմով, այսօր՝ խաղաղության համաձայնագրով։ Պետությունն արթնանում է պատերազմի ու զոհերի լրահոսով։ Իշխանությունը խուսափում է հասարակության հետ բաց խոսակցությունից և, կարծես թե, չունի լուծումներ։ Հունիսի 20-ի ընտրություններով «Արժանապատիվ խաղաղության» բանաձևը չի դրվել կասկածի տակ, չի մերժվել, չի կորցրել իր բացառիկ արժեքը։ Պարզապես այս բանաձևը ժամանակի սղության և այլ պատճառներով չի մտել հանրային և անհատական գիտակցություն։ Մեզ պետք է մշակել այդ բանաձևը Հայաստանի ներսում և արտաքին աշխարհի համար ընկալելի դարձնելու մեխանիզմները։Եվ սա պետք է անել հնարավորինս արագ։ Չի կարելի վարժվել այն բանին, որ երկրի օրը սկսվում է պատերազմով և զոհերով, չի կարելի վարժվել, որ ողջ օրը պետության առաջին դեմքերը ձայն չեն հանում, չի կարելի վարժվել այն մտքին, որ այլևս ուշ է ու ոչինչ անել հնարավոր չէ։ Գործող իշխանության ղեկավարը ցուցադրական համառությամբ անընդհատ շեշտում է ժողովրդից ստացած քվեն՝ որպես իրեն տրված մանդատ՝ պատմական հարցեր լուծելու։ Սա, մեղմ ասած, կիսաճշմարտություն է։ Քարոզարաշավը եղել է մուրճի, թալանի և վենդետաների շուրջ, և որևէ, կրկնում եմ, որևէ խորքային քննարկում չի եղել Կովկասյան նոր ճարտարապետության և այս համատեքստում Հայաստանի դիրքորոշումների վերաբերյալ։ Հայաստանում այսօրվա փակուղուց դուրս գալու բանալին «Արժանապատիվ խաղաղության» բանաձևի մեջ է, ինչը ենթադրում է բանաձևի էվոլյուցիոն զարգացում դեպի ծրագիր և հանրային թիմեր, որոնք պատկերացնում են դա որպես գաղափար և ունակ են իրականացնել։ «Արժանապատիվ խաղաղության» գաղափարը որպես ծրագիր և ճանապարհային քարտեզ թերևս նաև միակ կոնսոլիդացիոն գաղափարն է, որը կարող է միավորել ծայրաստիճան պառակտված հասարակությանը։Հակառակ դեպքում իրար դեմ պայքարի պրոցեսը սահուն կարող է վերածվել Հայաստանի դեմ պայքարի։
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55