«Ակնհայտ է, որ այսօրվա իշխանությունն ի վիճակի չէ պաշտպանել եր երկրի սահմանները եւ սպասարկել մեևր ժողովրդի շահերը: Այս մասին TV5-ին տված հարցազրույցում նշել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքից ընտրված պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ բանակցություններին, նա ասաց. «Տարբեր աղբյուրներից այդ բանակցությունների մասին խոսք եղել է՝ կոմունիկացիաների բացում, սահմանների ճշգրտում, սահմանազատում, սահմանագծում, բայց մենք պետք է հասկանանք, թե ՀՀ իշխանությունների հայեցակարգը, մոտեցումն այս հարցերում որն է: Վերջիվերջո մենք կարողանալո՞ւ ենք պաշտպանել մեր երկրի սահմանները: Եթե ինչ-որ հարցերում համաձայնության չենք գալիս, թշնամին շարունակելու է ազատորեն ներխուժել ՀՀ տարածք տարբերչ ուղղություններով եւ մենք մեր անգործությունը շարունակելու ենք բացատրել, որ դիմադրություն ցույց չենք տալիս, որ նոր պատերազմ չլինի՞: Իշխանությունն անկարող է այս հարցում: Ի պատիվ մեր զորամիավորումների, հրամանատարները տարբեր տեղեր դիմադրություն են ցույց տալիս, բայց ակնհայտ է, նույն սահմանների կահավորանքի հարցը, մենք գիտենք, թե ինչ անտեր ու քաոսային իրավիճակ է: 8 ամիս այս իշխանությունն ինչո՞վ էր զբաղված»,-ասաց նա: Ինչ վերաբերում է նրան, որ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ առաջարկում է ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության տեղակայում Գեղարքունիքի մարզի սահմանին, նաեւ առաջարկեց, որ հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով տեղակայվեն ռուս սահմանապահների հենակետեր, ՀՅԴ-ական գործիչն ասաց. «Նախ պետք է հասկանանք, թե ռուսական զորքն ինչ մանդատ է ունենալու, արդյոք ՀՀ-ն այլեւս չունի բանակ, հնարավորություն՝ ձեռնամուխ լինելու մեր սահմանների պաշտպանությանը: Պետք է հասկանանք՝ ինչ կա սրա տակ թաքնված, թե սա հերթական իրենց հայտարարությունն է՝ ՀՀ-ում հակառուսական տրամադրություններ ստեղծելու: մենք տեսնում ենք, որ այս իշխանություններին սպասարկող տարբեր խմբեր եւ լրատվամիջոցներ շարունակում են հակառուսական քարոզչություն իրականացնել եւ սահմաններին տեղի ունեցողի մեղավորությունը տանել դեպի Ռուսաստան: Այս հայտարարությունն արդյոք այս շրջանակներում է, թե՞ կա պայմանավորվածություն, կան քննարկումներ, ռազմավարական նոր դաշինքի ստորագրման հավանականություն: Այս կարգի լուրջ ռազմավարական հայտարարությունները այս ձեւով ներկայացնելն անընդունելի է»,-ասաց նա: Սաղաթելյանի խոսքով, հայ-ռուսական հարաբերություններում կա խորը անվստահություն. «Նման գործողությունների արդյունքում կորցնելու ենք մեր ռազմավարական դաշնակցին, նոր դաշնակիցներ ձեռք չենք բերելու եւ ընդհանրապես Հայաստանը մեկուսանալու է, մնալու է միայնակ, փորձ է արվելու փոխել երկրի քաղաքական վեկտորը»:
18:18
17:44
17:22
17:05
16:55
16:23
16:05
14:09
13:48
13:24
13:07
12:36
12:21
12:06
11:45
11:33
11:15
10:55
10:33
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01