Լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում է, նախօրեին ես հրապարակային դիմել էի դեռեւս գործող ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ առաջարկելով հրավիրել արտակարգ նիստ եւ քննարկել այն իրավիճակը, որ տեսնում ենք սահմանին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 30-ին, ԱԺ արտահերթ նիտում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Երեկ Վարդենիսում անօդաչուներ էին թռչում, մենք ունենք երեք զոհ: Ասել, որ Ադրբեջանը պահելու է պայմանավորվածությունները գրավոր եւ բանավոր, բոլորս էլ հասկանում ենք, որ դա մեծ բլեֆ է: Առաջիկայում Մոսկվայում սպասում են բավականաչափ ծանր բանակցություններ: Երբ ծանոթացա արտահերթի օրակարգին, ես հասկացա, որ էքշընը, իզյումինկան քրեական օրենսգրքում փոփոխությունն է, որը ենթադրում է հայհոյանքի քրեականացվում: Ես հասկանում եմ՝ ինչի համար է արվում, որովհետեւ նոր խորհրդարանում էքշընի եւ հայհոյանքի պակաս չի լինելու: Ես կարծում եմ եւ պնդում եմ, որ պետք է անպայմանորեն այս արտհերթից հետո հրավիրել նիստ, հրավիրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ԶՈւ-ի, ՊՆ-ի ղեկավար մարմիններին, եթե անհրաժեշտություն կա փակ ֆորմատով քննարկել ստեղծված իրավիճակը: Ես չեմ ուզում, որ կրկնվի 44-օրյա պատերազմից առաջ եւ հետո իրավիճակը, երբ որեւէ մեկը ոչինչ չգիտեր: Հիմա իսկապես կոնսոլիդացվելու, իսկապես միասնական լուծումներ եւ թուրք-ադրբեջանական տանդեմին ճիշտ քայլերով, գրագետ հակադարձելու ժամանակն է: Իսկ հայհոյանքը քրեականացնելու համար կարծում եմ՝ ժամանակ կգտնեք»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
15:45
15:22
14:59
14:42
13:35
13:18
12:46
12:23
12:09
11:38
11:19
10:52
10:36
10:17
10:02
12:32
12:14
11:48
11:18
11:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01