Վրաստանում ՆԱՏՕ-ի «Agile Spirit» զորավարժություններն անհանգստություն են պատճառում ռուսական կողմին, Մոսկվան ուշադիր հետևում է դրանց և կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները` իր շահերն ապահովելու համար: Այս մասին այսօր ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն, գրում է Tass-ը։ «Մենք տեսնում ենք, որ վերջին տարիներին ՆԱՏՕ-ի զորավարժությունների քանակը գործնականում աճել է, դրանցից շատերը հակառուսական ուղղվածություն ունեն: Հաշվի առնելով ՆԱՏՕ-ի ընդհանուր ռազմական պլանավորումը, որն ավելի ու ավելի է սրվում` արևելքից եկող այսպես կոչված սպառնալիքին հակազդելու համար, նման զորավարժությունները չեն կարող մեզ օրինական մտահոգություններ չպատճառել: Իհարկե, մենք ուշադիր հետևում ենք դրանց [ՆԱՏՕ-ի Agile Spirit զորավարժություններին Վրաստանում] և կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները, այդ թվում՝ ռազմատեխնիկական, մեր շահերը հուսալիորեն ապահովելու համար»,-ասել է Գրուշկոն։ Նշենք, որ հուլիսի 26-ից մեկնարկել են «Agile Spirit 2021» զորավարժությունները՝ ՆԱՏՕ-ի անդամ 12 երկրների, ինչպես նաև Ադրբեջանի, Վրաստանի և Ուկրաինայի մասնակցությամբ: Դրանցում ներգրավված են ավելի քան 2,5 հազար զինծառայողներ Ադրբեջանից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Վրաստանից, Իսպանիայից, Իտալիայից, Կանադայից, Լատվիայից, Լիտվայից, Լեհաստանից, Ռումինիայից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, Ուկրաինայից և Էստոնիայից: Նրանցից ավելի քան 1,5 հազարը վրացի զինվորականներ են, ևս 700-ը՝ ամերիկացի: Զորավարժությունները կշարունակվեն մինչև օգոստոի 6-ը։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01