Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Եվրախորհրդարանի Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչևը և Եվրոպական խորհրդարանի Ադրբեջանի հարցով զեկուցող Զելյանա Զովկոն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև մահացու բախումների վերաբերյալ»։ «Մենք ցավում ենք հուլիսի 28-ին Հայաստանի Գեղարքունիքի մարզի սահմանին ադրբեջանական ուժերի հետ բախումների արդյունքում 3 հայ զինծառայողների մահվան համար, այն բանից հետո, երբ հայկական դիրքերն ու մի քանի գյուղեր, ըստ հաղորդումների, գնդակոծվել են վաղ առավոտից, և արտահայտում ենք մեր խորին ցավակցությունները նրանց ընտանիքներին: Ցավոք, սա միջադեպերի կամ սադրանքների շարքից ամենավերջինն է վերջին ամիսների ընթացքում՝ ներառյալ սկսված միջպետական սահմանի խախտումները, որ սկսվել են մայիսի 12-ին ադրբեջանական զորքերի կողմից հայկական տարածք ներխուժմամբ: Նախիջևանի սահմանին վերջին փոխհրաձգությունը, որտեղ ևս մեկ հայ զինվոր մահացավ, ոչ պակաս մտահոգիչ էր։ Մենք կոչ ենք անում երկու կողմերին խստորեն պահպանել հրադադարը և ձեռնպահ մնալ սադրանքներից: Սահմանի վերաբերյալ ցանկացած հնարավոր տարաձայնությունները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով՝ սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացով, ոչ թե ուժի և միակողմանի գործողությունների միջոցով: Բոլորը ուժերը պետք է հետ քաշվեն մինչև մայիսի 12-ը եղած դիրքերը և համաձայն հրադադարի մասին եռակողմ հայտարարության դրույթների: Իրավիճակը լիցքաթափելու համար չափազանց կարևոր է, որ անմիջապես դադարեցվի բորբոքող հռետորաբանությունը։ Այս համատեքստում մենք դատապարտում ենք հատկապես Ադրբեջանի ներկայացուցիչների վերջին հայտարարությունները այսպես կոչված «Արևմտյան Զանգեզուրի» վերաբերյալ և Հայաստանի Հանրապետության տարածքը որպես ադրբեջանական «նախնիների երկիր» վկայակոչումը։ Նման հայտարարությունները խիստ անպատասխանատու են և սպառնում են հետագայում խաթարել տարածաշրջանային անվտանգությունը: Մենք կրկնում ենք վստահության ամրապնդման միջոցառումներին և ցանկացած հարց բանակցային սեղանի շուրջ լուծելուն աջակցելու ԵՄ հանձնառությունը, այդ թվում`բանակցությունների վերսկսման միջոցով հակամարտության կայուն կարգավորումը և Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ապագա կարգավիճակը»,-ասվում է այսօր տարածված հայտարարության մեջ։
15:45
15:22
14:59
14:42
13:35
13:18
12:46
12:23
12:09
11:38
11:19
10:52
10:36
10:17
10:02
12:32
12:14
11:48
11:18
11:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01