Իրավաբան, «Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանը ներկայացրել է, թե ինչ նպատակ է հետապնդում հայհոյանքը քրեորեն պատժելի դարձնելու նախագծի կարգավորումը․
«Այսպիսով անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը քրեականացվեց:
1. Եթե նպատակը համացանցից հայհոյանքը քչացնելն է, ապա ՉԻ ՍՏԱՑՎԵԼՈՒ, քանի որ հայկական համացանցի օգտատերերի մեծ մասը Հայաստանում չեն և այս օրենքը ըստ էության նրանց նկատմամբ չի տարածվելու։
2. Զրպարտության և վիրավորանքի ապաքրեականացումը 2010-ին բխում էր ԵԽ մի շարք հանձնարարականներից և ՄԻԵԴ մի շարք որոշումներից((1577(2007) բանաձև, Rec (2003) 13 հանձնարարական, (74) 26 բանաձև և այլն։ 3. Հայհոյանքը մեծապես տարածում են կեղծ օգտատերերը, որի դեմ պայքարը նման լեգիստրատուրայի պայմաններում ԱՆՀՆԱՐ Է: Եվ ուրեմն ինչ նպատակ է հետապնդում այս կարգավորումը. Հայհոյանքը որոշակիություն չունեցող և շատ դժվար չափվող «կատեգորիա» է։ Այս կարգավորումների պարագայում մեղմ ասած բարդ է ասել, թե երբ է արտահայտությունը վիրավորանքից վերածվում ծանր վիրավորանքի։ Եվ բնականաբար համապատասխան մարմինները ստանալով քաղաքական պատվեր ցանկացած ընդդիմախոսի դեմ կհարուցեն քրեական գործեր, փորձելով լռեցնել վերջիններիս։ Օրենքն ակնհայտ հակաԻՐԱՎԱԿԱՆ է, և օր առաջ պետք է չեղարկվի»,-գրել է Հայրապետյանը:
15:45
15:22
14:59
14:42
13:35
13:18
12:46
12:23
12:09
11:38
11:19
10:52
10:36
10:17
10:02
12:32
12:14
11:48
11:18
11:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01