Կայացել է առողջապահության նախարարին կից կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի մասնագիտական հակահամաճարակային խորհրդատվական խմբի հանդիպում-քննարկում, որին առցանց մասնակցել են նաև Հայաստանից դուրս աշխատող մասնագիտական խմբի անդամները:Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Օրակարգում COVID-19-ի կանխարգելմանն ուղղված սահմանափակումների հարցն էր և պատվաստումային գործընթացի ներկա իրավիճակը, հիվանդության տարածվածությունը: Խմբի անդամները մտքեր են փոխանակել համավարակի զսպմանն ուղղված ներկայումս կիրառվող միջոցառումների արդյունավետության և հետագա անելիքների անհրաժեշտության վերաբերյալ: Այս համատեքստում անդրադարձել են նաև ՀՀ առողջապահության նախարարի թիվ 17-Ն և թիվ 24-Ն հրամաններում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին առողջապահության նախարարի հրամանի նախագծին, որով առաջարկվում է, որ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների աշխատակիցների, ինչպես նաև հյուրանոցային ծառայությունից օգտվող 18 տարեկանից բարձր անձինք և նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ հաճախող 18 տարեկանից բարձր ուսանողները, արտադպրոցական դաստիարակության և լրացուցիչ կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններ հաճախող 18 տարեկանից բարձր սովորողները կամ պետք է ներկայացնեն կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող պատվաստման սերտիֆիկատ, կամ յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնեն COVID-19-ի ՊՇՌ թեստի բացասական արդյունք, առավելագույնը 72 ժամ վաղեմության: Ի դեպ, տվյալ հետազոտությունն անձն իրականացնում է իր միջոցների հաշվին: Միաժամանակ, պատվաստվելու բժշկական հակացուցումներ ունեցող անձը կարող է ներկայացնել հակացուցումների մասին բժշկական փաստաթուղթ: Հանդիպում-քննարկմանը շեշտադրվել է նաև բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացման, փակ տարածքներում դիմակների պարտադիր կրման պահանջի, ինչպես նաև պատվաստումային գործընթացի ակտիվացման անհրաժեշտությունը: Քննարկվել են նաև կորոնավիրուսային հիվանդության դրական դեպքերի հայտնաբերման, մեկուսացման, կոնտակտավորների հսկողության կիրառվող մեխանիզմներին և հետագա անհրաժեշտ քայլերին վերաբերող հարցեր:
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
16:46
16:29
16:09
15:52
15:35
15:14
14:45
14:23
14:13
13:38
13:19
13:08
12:49
12:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55