ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Օրացույց. գիտաստեղծագործական նախաձեռնությունների միավորում» ՀԿ-ն իրականացնում է «Զարդագիր» կրթական ծրագիրը:
ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ «Զարդագիր» հաղորդաշարը նկարահանվել է 2020 թվականին: Այն բաղկացած է 8 հաղորդումից։ Յուրաքանչյուր հաղորդում ներկայացնում է հայկական մշակույթի և գիտության մի ճյուղ։ Հաղորդաշարի նպատակն է առավել մատչելի և հետաքրքիր ներկայացնել մատուցվող նյութը, երեխաների շրջանում հետաքրքրություն հարուցել հայկական մշակույթի հանդեպ։
2021 թվականի հուլիսի 21-25-ը «Զարդագիր» (մաս 2) ծրագրի շրջանակում կազմակերպվել է հաղորդաշարի՝ «Հայկական մանրանկարչություն» հաղորդմանն ուղղված վարպետաց դաս Սյունիքի մարզում և Արցախում՝ ներգրավելով սահմանամերձ համայնքների շուրջ 300 երեխա։
Վարպետաց դասը բաղկացած է 3 մասից. հաղորդման դիտում, քննարկում մասնագետի հետ, գործնական հատված, որի ընթացքում երեխաները նկարում և գունազարդում են կիսով չափ եզրագծված զարդագիր «Զ» տառը՝ օգտագործելով այն գույները, որոնք առավել հաճախ են հանդիպում հայկական մանրանկարներում։
Նշենք, որ «Զարդագիր» ծրագրի շրջանակում նախատեսվում է ընդգրկել նաև ՀՀ մյուս մարզերը և սահմանամերձ համայնքները։
20:35
19:55
19:38
17:27
17:16
16:58
16:45
16:29
16:08
15:45
15:23
15:08
14:55
14:33
13:15
12:56
12:45
12:21
12:02
11:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56