Բելառուսի հետ սահմանի ամբողջ երկայնքով պատնեշի կառուցումը կտեւի մոտ երկու տարի: Այս մասին հինգշաբթի լրագրողներին ասել է Լիտվայի ՆԳՆ ենթակայության պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ Ռուստամաս Լյուբաեւասը, փոխանցում է ՏԱՍՍ -ը:
«Մենք կփակենք սահմանի ամբողջ հատվածը, որի վրա նախատեսվում է մոտ երկու տարվա ընթացքում 508 կմ երկարությամբ ցանկապատ կառուցել ֆիզիկական պատնեշով»,- ասել է նա: Աշխատանքի արժեքը կկազմի 152 միլիոն եվրո:
Բելառուսի հետ սահմանին նախատեսվում է կառուցել եռաչափ եռակցված մետաղալարից պատրաստված չորս մետրանոց ցանկապատ, որի վրայով կձգվի կոնցերտինան` զինվորականների կողմից օգտագործվող սուր շեղբերով փշալարը: Ցանկապատի դիմաց փշալարերի լրացուցիչ գիծ կտեղադրվի: Ենթադրվում է, որ առանց հատուկ սարքավորումների անհնար է հաղթահարել նման արգելքը:
Տարեսկզբից Լիտվա-Բելառուս սահմանին ձերբակալվել է 4110 անօրինական միգրանտ: Դա 50 անգամ ավելի է, քան ամբողջ 2020 թվականին: Մայիսի վերջին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ իր երկիրը խոչընդոտ է հանդիսանում անօրինական միգրանտներին հարեւան պետություն տեղափոխելու համար, սակայն, հաշվի առնելով Արեւմուտքի քաղաքական ճնշումը, Մինսկը կարող է մտորել` արդյո՞ք արժե դա շարունակել:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01