168.am - Դուբայի աշտարակի բնակարանները, որը հայտնի է «Ասեղ» անվանումով, առաջինը կառաջարկեն Մեծ Բրիտանիայի բնակիչներին: Վաճառքների գրասենյակը կգտնվի Լոնդոնի նշանավոր «Հարոդս» հանրախանութում, հաղորդում է The Telegraph-: Ինչպես սպասվում է, աշտարակի բարձրությունը կկազմի 1001 մետր, ինչը նրան կդարձնի աշխարհի
ամենաբարձր շինությունը: «Ասեղ» աշտարակի շինարարությունը պլանավորվում է ավարտել 2020 թվականին:
Ինչպես նշում է հրատարակությունը, դեւելոպերներն առաջին բնակարանները կառաջարկեն հենց Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի բնակիչներին, հուսալով, որ Դուբայը կարող է ավելի գրավիչ լինել, քան Լոնդոնը, որտեղ անշարժ գույքը շատ թանկ է: «Ասեղ» աշտարակի բնակարանների գներն սկսվում են 184 հազար ֆունտ ստեռլինգից (շուրջ 268 հազար դոլար)՝ մեկսենյականոց բնակարանի համար, այսինքն՝ մեկ քառակուսի մետրի դիմաց 260 ֆունտ (380 դոլար): «Ասեղ»-ի բնակարանների վաճառքով զբաղվող գործակալի տվյալներով՝ Լոնդոնի կենտրոնում բնակարանի 1 քառակուսի մետրի միջին արժեքը 2 հազար ֆունտ է:
Բնակելի նոր համալիրը, որի մեջ մտնում է «Ասեղ» աշտարակը, ունի 600 հեկտար տարածք: Համալիրում, որը բաժանված է ինը շրջանների, կկարողանա ապրել 170 հազար մարդ: Բացի բնակարաններից, այնտեղ կլինեն հյուրանոցներ և 20 հարկ առևտրական կենտրոններ:
Համալիրում պլանավորվում է կազմակերպել 6,8 մլն քառակուսի մետր բնակատեղ, 11,6 մլն քառակուսի մետր առեւտրական տարածքներ և 850 հազար քառակուսի մետր գրասենյակային ու այլ առևտրային անշարժ գույք: Համալիրի արժեքը գնահատվում է 1 մլրդ դոլար: Երկնաքերի նախագիծը մշակել է իսպանացի ճարտարապետ Սանտյագո Կալատրավա Վալսը:
2007 թվականից աշխարհի ամենաբարձր շենքը Դուբայի «Բուրջ Խալիֆա» աշտարակն է: Կառույցի ստույգ բարձրությունը կազմում է 828 մետր: Աշտարակը 163-հարկանի է:
Դուբայում սեփականությունի ունեն 19 հազար բրիտանահպատակներ: Ամեն տարի Էմիրություն են այցելում Մեծ Բրիտանիայի 850 հազար զբոսաշրջիկներ և բիզնեսմեններ:
Միացյալ Թագավորության Ազգային վիճակագրական ծառայության՝ 2016 թվականի հունվարի տվյալներով, երկրում բնակարանի միջին արժեքը կազմել է 288 հազար ֆունտ ստեռլինգ, որը տարվա ընթացքում ավելացել է 18 հազար ֆունտով:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55