ARM | RUS |

Պատերազմի ընթացքում ադրբեջանցիները ջնջել են «Ղարաբաղ Տելեկոմի» սերվերների պահուստային պատճենները․ hetq.am

07.08.21 | 17:06

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության դեմ։ Պատերազմի հենց առաջին օրերին Արցախի հեռահաղորդակցության օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմի» կապը սկսեց խափանումներով աշխատել, մուտքային և ելքային զանգերի, հաղորդագրությունների և ինտերնետ-կապի հնարավորություն չկար, գրել է Hetq.am-ը:

Ակնհայտ էր, որ Արցախի կապի օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմը» դարձել է ադրբեջանցի հաքերների հարձակման հիմնական թիրախներից մեկը։ Հետագայում պետք է պազվեր, որ ադրբեջանցիներին հաջողվել է խաթարել «Ղարաբաղ Տելեկոմի» սերվերների օպերացիոն համակարգերի բնականոն աշխատանքը, ինչպես նաև ջնջել նշված սերվերների պահուստային պատճենները։ Հավանաբար հենց այս հանգամանքներով էլ պայմանավորված՝ հոկտեմբերի 2-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմամբ՝ «Ղարաբաղ Տելեկոմի» կառավարման լիազորություններն անցան պետությանը։

Ադրբեջանցի հաքերների կողմից կապի օպերատորներին հասցրած վնասների, բարձրաստիճան պաշտոնյաների ու զինվորականների հնարավոր գաղտնալսումների և ենթադրյալ քրեական գործերի մասին տեղեկությունները ստուգելու նպատակով հարցումներ ուղարկեցինք Հայաստանի և Արցախի Հանրապետությունների համապատասխան գերատեսչություններ։

Արցախի գլխավոր դատախազին հասցեագրված մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին, որ «Ղարաբաղ Տելեկոմի» մատուցած ինտերնետ-կապի և հեռախոսակապի խափանման հանցավոր պատճառների մասին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից կապի կառավարումն իր ձեռքը վերցնելու վերաբերյալ ընկերությունից և Արցախի պետական մարմիններից հաղորդումներ չեն ներկայացվել: Ինչ վերաբերում է հնարավոր գաղտնալսումներին, Արցախի դատախազությունը նշել է, որ ԱՀ իրավապահ մարմինների վարույթներում նմանատիպ գործեր չեն քննվում։

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից «Հետքին» տեղեկացրել են, որ ՀՀ իրավապահ մարմինների վարույթներում քննվում են պատերազմին առնչվող տարբեր քրեական գործեր, սակայն հարցման մեջ նշված հանգամանքները որևէ քրեական գործի քննության առարկա չեն հանդիսանում՝՝ այդպիսի տվյալների բացակայության պատճառով։

Մեր հարցմանն ի պատասխան՝ հետաքրքիր տեղեկություններ է հաղորդել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)․

«Ստացված տեղեկությունների համաձայն՝ հաքերային հարձակումներից խաթարվել էր «Ղարաբաղ Տելեկոմի» սերվերների օպերացիոն համակարգերի բնականոն աշխատանքը, բացի այդ ջնջվել էին նշված սերվերների պահուստային պատճենները։ Արդյունքում, դադարել էր ընկերության կողմից կապի ծառայությունների մատուցումը։ Գաղտնալսումների մասին տեղեկատվությունները փաստող տվյալներ չեն ստացվել»,- ասվում է ԱԱԾ-ի պատասխանում։

Ադրբեջանցիները հնարավորություն են ունեցել առանց որևէ խոչընդոտի միանալ հայկական ցանցին

Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Արթուր Պապյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեռևս այն փուլում, երբ Ադրբեջանի հարձակողական գործողությունների ընթացքում իրենց վերահսկողության տակ էին հայտնվում կապի աշտարակները, մեծ վտանգ կար, որ կարող էին ներթափանցել «Ղարաբաղ Տելեկոմի» համակարգեր, գաղտնալսել կամ գողանալ անձնական տվյալներ։

Դրա վկայությունը ադրբեջանցի հաքերներից կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ին «Ղարաբաղ Տելեկոմի» բոլոր բաժանորդների հեռախոսահամարների ցանկի հրապարակումն էր։

Անդրադառնալով հակառակորդի հաքերների կողմից «Ղարաբաղ Տելեկոմի» սերվերների պահուստային պատճենները ջնջելուն, Արթուր Պապյանն ասաց, որ եթե ադրբեջանցիները կարողացել են հասնել մինչև այդտեղ, ապա դա կարող էր շատ վատ հետևանքների հանգեցնել։

«ՏՏ ոլորտում համարվում է, որ գուցե հաքերային հարձակումներից վերջնական պաշտպանվել հնարավոր չէ, սակայն կարևոր է, որ դու կարողանաս համակարգը հետ բերել աշխատանքային վիճակի, և որպեսզի որևէ համակարգ նորմալ կենսագործունեություն ունենա, ամենակարևորն այն է, որ ունենաս պահուստային ֆոնդ՝ բեքափ (անգլ․՝ backup): Հարձակումը, փաստորեն, այնպիսի լրջության է եղել, որ կարողացել են հասնել բեքափներին և թույլ չտան համակարգեր վերականգնել։ Դա շատ վատ է, որովհետև եթե ինչ-որ բան կոտրել են, ու դու վերականգնել ես՝ չունենալով բեքափը, ու եթե դրա մեջ, օրինակ՝ ծրագրային լրտես խցկած լինեն, ապա այդպես էլ չես կարողանա լիարժեք վստահ լինել, որ ամեն ինչ մաքրված է, որովհետև բեքափից հետ չես բերել, այլ եղած վիճակը քիչ թե շատ դզել-փչել ես»,- նշեց Արթուր Պապյանը։

ՏՏ մասնագետի խոսքով՝ սովորաբար պահուստային պատճենները այնպես են պատրաստում, որպեսզի նրանք լինեն ավտոմատացված և իզոլացված, որպեսզի նրանց հասնելը հնարավորինս դժվար լինի, ու եթե համակարգը ջնջվի, կարողանաս այնտեղից հետ բերել։ Տվյալ դեպքում, ԱԱԾ-ն խոստովանում է, որ ադրբեջանցի հաքերներին հաջողվել է հասնել պահուստային պատճեններին, ինչը ըստ Արթուր Պապյանի, խոսում է հարձակման մեծ խորության մասին։ Նա շեշտում է՝ ԱԱԾ-ի տրամադրած տեղեկությունը փաստում է այն մասին, որ ադրբեջանցիները հնարավոություն են ունեցել առանց որևէ խոչընդոտի միանալ հայկական ցանցին և տիրանալ անձնական տվյալներին։

«Անցած ամբողջ տարվա ընթացքում մեզ մոտ անմխիթար վիճակ է եղել։ Գոյություն ունեն կենսական ենթակառուցվածքներ, որոնց պաշտպանությունն ու խնդիրները սարսափելի վիճակում են եղել՝ և՛ Հայաստանի, և՛ Արցախի։ Ինչ հնարավոր է եղել, կոտրվել է։ Դրա ֆոնին մեր՝ հայկական կողմից էլ են եղել մասնագետներ, հաքերային խմբավորումներ, որոնք ահագին գործ են արել, բայց ադրբեջանական կողմի համեմատ՝ մեր հաքերների արածը ոչ մի բան է»,- նշեց ՏՏ մասնագետ Արթուր Պապյանը։


Գաստրոէնտերոլոգը զգուշացրել է շաքարից ամբողջությամբ հրաժարվելու վտանգների մասին

Գաստրոէնտերոլոգը զգուշացրել է շաքարից ամբողջությամբ հրաժարվելու վտանգների...

15:45

Հայաստանը գտել է խաղաղություն կնքելու քաջությունը, որը պակաս չէ պшտերազմելու քաջությունից. Ֆրանսիայի դեսպան

Հայաստանը գտել է խաղաղություն կնքելու քաջությունը, որը պակաս չէ պшտերազմելու քաջությունից....

15:22

Անչափահաս որդին վրեժխնդրnւթյան շարժառիթով փորձել է uպանել հորը. նախաքննությունն ավարտվել է

Անչափահաս որդին վրեժխնդրnւթյան շարժառիթով փորձել է uպանել հորը. նախաքննությունն ավարտվել...

14:59

Վաղարշապատի ավագանու ընտրությունների վերահաշվարկի արդյունքում քվեների փոփոխություն չի արձանագրվել-

Վաղարշապատի ավագանու ընտրությունների վերահաշվարկի արդյունքում քվեների փոփոխություն չի...

14:42

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն արձանագրել է 116․5 մլն դրամ զուտ շահույթ

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն արձանագրել է 116․5 մլն դրամ զուտ...

13:35

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

13:18

Նարեկ Մկրտչյանն ու Ջոն Շեան քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության խորացման ուղիները

Նարեկ Մկրտչյանն ու Ջոն Շեան քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության խորացման...

12:46

Թիվ 31 ԸԸՀ-ն ավագանու մանդատներից հրաժարվելու կամ ընտրական ցուցակը լքելու դիմումներ է ստացել

Թիվ 31 ԸԸՀ-ն ավագանու մանդատներից հրաժարվելու կամ ընտրական ցուցակը լքելու դիմումներ է...

12:23

Դատական համակարգ չկա, կան գրպանային դատարաններ. կոչս է անկախ դատավորներին՝ պայքարեն, շարունակեն աշխատել, որ արդարադատության մի փոքր ծիլ ունենանք. Ռուբեն Վարդազարյան

Դատական համակարգ չկա, կան գրպանային դատարաններ. կոչս է անկախ դատավորներին՝ պայքարեն, շարունակեն...

12:09

Վաղարշապատ համայնքի ընտրությունների վերահաշվարկից հետո թվերի փոփոխություններ չկան. ԿԸՀ

Վաղարշապատ համայնքի ընտրությունների վերահաշվարկից հետո թվերի փոփոխություններ չկան....

11:38

Պետք է հասնել այն հանգրվանին, որ ընդդիմադիր համակարգերի լիդերությունն ինքը հասկանա, թե ինչի մասին են 2026-ի ընտրությունները. Վահե Հովհաննիսյան

Պետք է հասնել այն հանգրվանին, որ ընդդիմադիր համակարգերի լիդերությունն ինքը հասկանա, թե ինչի մասին...

11:19

Կորոնավիրուսային ծրագրերից ապօրինի դրամաշնորհների հափշտակություն․ ամուսինների գործը ուղարկվել է դատախազություն

Կորոնավիրուսային ծրագրերից ապօրինի դրամաշնորհների հափշտակություն․ ամուսինների գործը ուղարկվել է...

10:52

Էդմոն Մարուքյանն ինձ խնդրում էր միջնորդել, որ իրեն ընտրենք Մարդու իրավունքների պաշտպան. Ռուբեն Ռուբինյան

Էդմոն Մարուքյանն ինձ խնդրում էր միջնորդել, որ իրեն ընտրենք Մարդու իրավունքների պաշտպան. Ռուբեն...

10:36

Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն մարզերում և Երևանում

Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն մարզերում և...

10:17

47-ամյա տղամարդը կոտրել է «ՀայՓոստ»-ի բաժանմունքի ապակին և ձայնային ազդանշանի միանալու հետևանքով դիմել է փախուստի

47-ամյա տղամարդը կոտրել է «ՀայՓոստ»-ի բաժանմունքի ապակին և ձայնային ազդանշանի միանալու հետևանքով...

10:02

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունն ու խթանումը

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների...

12:32

Երևանում կստեղծվի «Երթևեկության կառավարման կենտրոն»

Երևանում կստեղծվի «Երթևեկության կառավարման կենտրոն»

12:14

Կեչուտում ջրային աղբյուրի աղտոտումը որևէ առնչություն չունի Ամուլսարի հետ․ Լիդիան Արմենիա

Կեչուտում ջրային աղբյուրի աղտոտումը որևէ առնչություն չունի Ամուլսարի հետ․ Լիդիան...

11:48

ՄԱԿ ԱԽ-ն ընդունել է Գազայում պատերազմը դադարեցնելու նախագիծը

ՄԱԿ ԱԽ-ն ընդունել է Գազայում պատերազմը դադարեցնելու...

11:18

Պայթյուն-փլուզում՝ Էջմիածնում. փլատակներից դուրս է բերվել 76-ամյա տանտիրուհին

Պայթյուն-փլուզում՝ Էջմիածնում. փլատակներից դուրս է բերվել 76-ամյա...

11:03

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01