Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը հեռավար հանդիպում է ունեցել Նորթրիջում Կալիֆորնիայի նահանգային համալսարանի (CSUN) ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցել են CSUN-ի նախագահ Էրիկա Դ. Բեքը, պրովոստ և ուսումնական հարցերով փոխնախագահ Մերի Բեթ Ուոքերը, ուսանողական հարցերով փոխնախագահ Վիլյամ Ուոթքինսը, Հայագիտական ծրագրի տնօրեն Վահրամ Շեմասյանը և Հայ ուսանողների ընկերակցության ներկայացուցիչը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը տեղեկացնում է, որ Հայաստանի գլխավոր հյուպատոսը CSUN-ի նախագահ Բեքին և նրա գործընկերներին առաջարկել է գործընկերություն հաստատել Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հետ: Ինստիտուցիոնալ համագործակցության առաջարկվող գործիքակազմի առաջին գործնական կետը Հայաստանը «Ուսումնառություն արտասահմանում» ուսումնական ծրագրում ներառելն է՝ CSUN-ի ուսանողների համար: Դրա հիման վրա նրանք կարող են սովորել տարբեր դասընթացներ Երևանի պետական համալսարանում մեկ կամ երկու ակադեմիական կիսամյակի ընթացքում, որոնց կրեդիտները կփոխանցվեն ԵՊՀ-ից CSUN- ին: Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչը նաև առաջարկեց դասախոսների և ուսանողների փոխանակում սկսել երկու բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև, ինչպես նաև համատեղ ուսուցման և հետազոտական նախագծերի մշակում CSUN-ի և ԵՊՀ-ի դասախոսական կազմի միջև:
CSUN-ի ղեկավարությունը դրական պատասխան է տվել գործընկերության առաջարկին և ոգևորությամբ փոխադարձել ԵՊՀ-ի հետ ինստիտուցիոնալ համագործակցություն ձևավորելու ՀՀ գլխավոր հյուպատոս Բայբուրդյանի նախաձեռնությանը։ Պրովոստ և ուսումնական հարցերով փոխնախագահ Ուոքերն առաջարկել է ավելացնել մեկ այլ գործնական կետ, որը ուսանողների փոքր խմբերի տարեկան փոխանակումն է: Դա հնարավորություն կտա ԵՊՀ ուսանողներին շարունակել ուսումը Կալիֆորնիայի Նորթրիջում և փոխադարձաբար Երևանում։
CSUN-ը և Հայաստանի Ամերիկյան համալսարանը 2015 թվականին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր`գիտական և կրթական համագործակցությունը խթանելու նպատակով: Դեսպան Բայբուրդյանը CSUN-ի ղեկավարությանը նաև տեղեկացրել է Երևանի պետական համալսարանում ամերիկագիտության նոր ծրագրի առաջիկա մեկնարկի մասին: Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ և Արիզոնայի պետական համալսարանի հետ համագործակցությամբ՝ Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի մեկնարկը կսկսվի 2021 թվականի սեպտեմբերին: Սա երկամյա կրթական ծրագիր է լինելու՝ դասընթացներ նախատեսող ամերիկյան քաղաքականության, պատմության, ԱՄՆ արտաքին քաղաքականության, տնտեսագիտության և ամերիկյան հասարակության վերաբերյալ:
Դեսպան Բայբուրդյանը խոստացել է CSUN-ի նախագահ դոկտոր Էրիկա Բեքին և նրա թիմին պաշտոնական հրավեր ուղղել՝ Հայաստան այցելելու: Վերջինս նշեց, որ ուրախ կլինի այցելել Երևան և ապահովել առաջընթացը՝ ԵՊՀ-ի հետ ինստիտուցիոնալ համագործակցության հաստատման ուղղությամբ։
CSUN-ը Միացյալ Նահանգների ամենամեծ համալսարաններից մեկն է, որտեղ 2020 թվականի աշնանը գրանցվել է 39,000 ուսանող: CSUN-ը Հայաստանից դուրս գտնվող համալսարանններից ամենաշատ հայ ուսանողներ ունեցող համալսարանն է։ CSUN-ի ավելի քան 3000 ուսանող հայ է, ինչպես նաև CSUN-ի ավելի քան 140 լրիվ և կես դրույքով դասախոսներ և վարչական աշխատակիցներ:
15:45
15:22
14:59
14:42
13:35
13:18
12:46
12:23
12:09
11:38
11:19
10:52
10:36
10:17
10:02
12:32
12:14
11:48
11:18
11:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01