Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարություն են տարածել․ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, որոշում է կայացրել բերման ենթարկել «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արմեն Գևորգյանին:
Նորություն չէ, որ վերջին երեք տարիների ընթացքում իրավական ամենաթողության նոր բարձունքներ գրավելը բնորոշ է այս իշխանություններին: Դրանց թվին է դասվում նաև Ազգային ժողովի մեր երկու գործընկեր պատգամավորների` մինչ օրս կալանավորված մնալը: Սահմանադրության 94-րդ հոդվածը երաշխավորում է պատգամավորի ներկայացուցչական մանդատը:
Նշվածն ուղղակի պարտականություն է նախատեսում Ազգային ժողովի պատգամավորների համար` իրենց կարգավիճակից բխող: Նույն դատավորը օգոստոսի 3-ին հարգելի էր համարել Ազգային ժողովի նիստերին մասնակցելու պայմաններում պատգամավորի բացակայությունը, բայց նույն իրավական պայմաններում` Ազգային ժողովի ձևավորման` Սահմանադրության ուժով գումարվող և դեռ շարունակվող նիստերի պայմաններում, դատավորն ամբողջովին հակառակ մոտեցում է որդեգրում:
Նման վարքագծով, փաստացի, դատավորը որոշել է միջամտել Ազգային ժողովի բնականոն գործունեությանը և հենց պատգամավորի ներկայացուցչական մանդատին, ինչն իրավական որևէ գործընթացի հետ աղերս չի կարող ունենալ:
Հրավիրում ենք Բարձրագույն դատական խորհրդի ուշադրությունը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի վարքագծին:
Հարկ ենք համարում ընդգծել, որ Արմեն Գևորգյանը մշտապես պահպանել է հարգանքը դատարանի նկատմամբ, և ցանկացած հանգամանք նախապես պատշաճ կերպով տեղեկացվել է դատարանին»։
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44