«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնն այս տարի մեկնարկեց Տավուշի մարզի Բերդավան գյուղում՝ Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական համույթի համերգային ծրագրով: Հայրենիքի համար իրենց կյանքը տված մեր հերոսների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց հետո «Ֆրեսկոյի» համահիմնադիրներ Շահեն Նազարենկոն և Աննա Կարապետյանը ազդարարեցին մեկնարկը՝ կարևորելով հատկապես հիմա Տավուշում ամուր ոգին և հոգևոր արժեքները պահելու գաղափարը։ Փառատոնի բացմանը ներկա գտնվեցին Բերդավանի գյուղապետ Սմբատ Մուղդուսյանը և Բերդավանի գեղագիտական կենտրոնի տնօրեն Սամվել Սևինյանը։ Համերգային ծրագրին հաջորդեցին ֆիլմերի դիտում-քննարկումները։
️ Նախօրեին Իջևանում ևս Տավուշի Թեմի «Արևիկ» սոցիալ-կրթական Կենտրոնի կինոդահլիճում անցկացվեցին ֆիլմերի դիտում-քննարկումներ՝ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ներկայությամբ։ Ցուցադրվեց Շահեն Նազարենկոյի «Հայոց Ասպետաց Հավատամքը» (Հայաստան) ֆիլմը, որի նկարահանումներն իրականացվել են մինչ պատերազմը, իսկ ֆիլմը վերջնական տեսքի բերվել է 44-օրյա պատերազմից հետո։ Հաջորդիվ ցուցադրվեց ռեժիսոր Թամարա Ցոցորիայի «Բարձունքի հատակից» (Ռուսաստան) ֆիլմը, որի հիմքում Ռուսաստանի պարալիմպիկ խաղերի երկակի չեմպիոն Ա. Մոշկինի պատմությունն է։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ից 29–ը Հայաստանում անցկացվում է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնը, որի նպատակն է հոգևոր և մշակութային երկխոսության միջոցով նպաստել մարդասիրական արժեքների տարածմանը: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս փառատոնը հագեցած ծրագիր ունի՝ օգոստոսի 17-ից 19-ը կանցկացվեն ֆիլմերի դիտում-քննարկումներ, որոնք ներառված են «Մանկական ծրագրի» և «Միջազգային փառատոնային օրերի» շրջանակում: Փառատոնի երևանյան ծրագրի հանդիսավոր բացումը կլինի օգոստոսի 20-ին Աբովյան փողոցի Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում: Փառատոնը հյուրընկալելու է միջազգային անվանի կինոգործիչների, արվեստագետների, ովքեր մեծ ներդրում և ասելիք ունեն հասարակական և մշակութային կյանքում: Այս տարի փառատոնը մշակել է լայնամասշտաբ բացօթյա համերգների շարք՝ «#FrescoLive» խորագրով: 2021 թվականի ծրագիրը կազմելիս՝ «Ֆրեսկո» փառատոնի կազմակերպիչները հաշվի են առել երկրում տիրող հետպատերազմյան իրավիճակը, և ամբողջ ծրագիրը մշակվել է ներառական արժեքների, հանրության ոգին ու հավատը ամրացնող, գոտեպնդող, մոտիվացնող, զինվորներին մեծարող, հայրենիքի համար իրենց կյանքը տված հերոսներին հիշատակող միջոցառումներով: «Ֆրեսկո» միջազգային կինոփառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարաության գլխավոր աջակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ:
Արմինե Բրսոյան
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
11:00 25.10.25
10:33 25.10.25
10:46 24.10.25
09:01 24.10.25
10:32 24.10.25
11:38 25.10.25
09:26 24.10.25
09:13 24.10.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01