ARM | RUS |

Վարակի ներքին տարածում դեռ չկա․ Վարակվածները հիմնականում տարբեր երկրներից եկածներն են կամ նրանց հետ շփված անձինք

14.08.21 | 20:59

Lragir.am-ի զրուցակիցն է բժիշկ-վարակաբան Արմեն Օհանյանը

Պարոն Օհանյան, Հայաստանում արձանագրվել են կորոնավիրրուսի «դելտա» շտամով վարակվածության դեպքեր։ Մասնագետներն ասում են, որ այն ավելի արագ է տարածվում, Հայաստանի դեպքում հիվանդացության նոր բռնկում կարո՞ղ է լինել։

Ինչ վերաբերում է արագ տարածվելուն, Հայաստանի դեպքում սխալ է այդպես գնահատել, որովհետև մենք չունենք արագ տարածում։ Հենց պաշտոնական թվերից ակնհայտ երևում է դա, չհաշված այն, որ հիվանդանոցներում Covid-ով հիվանդների համար մահճակալային ֆոնդի ավելացում ինտենսիվ չի իրականացվում։ Այսինքն՝ արագ տեմպերով հիվանդանոցային բաժանմունքների բացում տեղի չի ունենում, իսկ դա կլիներ, եթե «դելտա» շտամը մեզ մոտ ունենար այն բարձր տարածվածությունը, ինչի մասին խոսվում է։ Դա գալիս է նրանից, որ մենք արդեն ունենք շատ լավ ձևավորված իմուն շերտ։ Այն անձինք, ովքեր արդեն հիվանդացել են, իրենց շրջանում վարակվածությունը շատ ցածր է։ Հիմնականում վարակվածները Ռուսաստանից կամ այլ երկրներից եկածներն են կամ իրենց հետ շփված անձինք։ Այսինքն՝ որպես այդպիսին մենք վարակի ներքին տարածում դեռ չունենք։ Իսկ այդ շփված անձինք էլ մեծամասամբ նրանք են, ովքեր մինչ օրս չեն հիվանդացել։ Այսինքն, կոպիտ ասած, «պոչի» մասն է մնացել։ Հիմնականում նրանք են վարակվում, ովքեր չեն վարակվել։ Եվ, այո, որոշակի քանակով կան կրկնավարակներ, որոնք մեծ դեր չունեն։

Կա տեղեկություն, որ Հայաստանում երեխաների շրջանում է այս հիվանդության տարածումը մեծացել։ Դուք ունե՞ք նման տվյալ։

Այն, ինչ դուք ասում եք, աշխարհի տվյալներն են, ոչ թե մեր երկրի։ Երեխաները պատվաստված չեն։ Շատ երկրներում մեծահասակների 60-70 տոկոսը, որոշ երկրներում՝ մինչև 90 տոկոսը պատվաստվել են։ Բնականաբար, արդեն շրջանառվող շտամը պետք է երեխաների մոտ լինի ավելի գերակա, քան մնացածների, որովհետև երեխաները պատվաստված չեն։ Այսինքն՝ դա շատ տրամաբանական է, բայց դա չի նշանակում, որ վիրուսն իր հատկությունը փոխել է, հիմա երեխաներին է վարակում կամ երեխաների հետ կապված պրոբլեմ ունենք։ Երբ մենք գլոբալ ենք դիտարկում իրավիճակը, ամեն ինչ շատ տրամաբանական է։

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների ցածր ցուցանիշ է գրանցվում, ինչո՞ւ են մարդիկ խուսափում պատվաստվելուց։

Որովհետև կառավարությունը, նախարարությունն անկեղծ չեն, վարակի հենց առաջին օրերից որոշել են հրամայական խոսել ժողովրդի հետ և իրենց դառը փորձից չեն կարողանում դասեր քաղել, որ մարդիկ հրամանները չեն կատարելու։ Մարդկանց հետ պետք է անկեղծ լինել, բացատրել, գիտակից մոտենալ։ Բազմաթիվ անգամ անդրադարձ եմ կատարել այդ թեմային։ Չի կարելի ստիպողաբար բոլորին անխտիր պատվաստել ու ընդամենը փորձել թվեր նկարել ու ցույց տալ։ Նախ մենք այն հարուստ երկիրը չենք, որ կարողանանք 3 մլն դեղաչափ պատվաստանյութ ձեռք բերել, որպեսզի ամբողջ բնակչությանը պատվաստենք։ Դա շատ երկար ժամանակ է տևելու և մեծ ֆինանսական ծախսեր է ենթադրում։ Դրա համար շատ կարևոր է որոշել թիրախային ու ռիսկի խմբերը, չհիվանդացած անձանց, գրագետ բացատրել՝ ում երբ է պետք պատվաստվել։ Այդ դեպքում, ես վստահ եմ, որ պատվաստվելուց հրաժարվողների ճնշող մեծամասնությունը հերթ կկանգնեին ու մեծ հաճույքով կգային պատվաստվելու։

Առողջապահության նախարարն արդեն հայտարարել է, որ նոր կարգ է մշակվում, ըստ որի՝ սեպտեմբերից որոշ խմբի անձինք, ովքեր չեն պատվաստվի, ամսական երկու անգամ պետք է ՊՇՌ թեստավորում անցնեն։

Հերթական անիմաստ որոշումն է սա։ Նախ, ո՞վ է որոշել ամսական երկու անգամ թեստավորում անցնելը։ Դրա տրամաբանությունը ո՞րն է, ո՞վ կարող է բացատրել, ինչո՞ւ ամսական երկու անգամ և ոչ թե, օրինակ, հինգ, չկա տրամաբանություն։ Երկրորդ, եթե դա չունի բժշկական առումով որևէ տրմաբանություն, ապա ինչո՞ւ են այդ մարդկանց ստիպում թեստավորել։ Ես առաջարկում եմ՝ եթե նպատակը մարդկանց պատժելն է՝ ստիպելու, որ պատվաստվեն, այդ դեպքում թող տուգանք սահմանեն։ Այդ տուգանքը մուտք կանեն պետական բյուջե, դրա հաշվին Covid-ով հիվանդների համար սարքեր կգնեն։ Դա տրամաբանված կլինի, բայց մարդուն ստիպել, որ գնա մասնավորին գումար վճարի, ոչ պետական մտածողության քայլեր են։

Ես ուզում եմ կոչ անել բոլորին, ովքեր ռիսկի խմբում են, ովքեր չեն հիվանդացել և կարող են հանդիսանալ վարակի տարածման աղբյուր, այո, նախատեսված կարգով գնացեք, ձեր պատվաստումներն ստացեք։ Այդտեղ ոչ մի վատ բան չկա, պատվաստումները ոչ մի գլոբալ մտածելակերպի մաս չեն կազմում, մեզ չեն վնասելու։ Բայց ոչ ոք թող ստիպված չգնա պատվաստվելու, եթե ինքն այդ որոշումը չի կայացրել, չի գիտակցում, թող չգնա պատվաստվելու։ Առողջապահության նախարարությունը հայտարարություն տարածեց հղիների պատվաստվման վերաբերյալ, հատուկ ուզում եմ նշել, որ հղիների հետ կապված հստակ հետազոտություններ չկան, բոլոր տվյալները գալիս են կենդանիների վրա արված հետազոտություններից։ Եվ ԱՀԿ-ն պաշտոնապես խորհուրդ չի տալիս հղիներին պատվաստվել։ Ասում է՝ եթե դուք հստակ գնահատում եք, որ օգուտ-վնաս փոխհարաբերության մեջ օգուտն ավելի շատ է, այսինքն՝ հղին շատ բարձր ռիսկային հղի է, այդ դեպքում նոր մոր պատճառով պատվաստեք հղիին, ոչ թե երեխային պաշտպանելու պատճառով։ Չկա ոչ մի տվյալ, որ հղիության ընթացքում Covid-ը որևէ խնդիր է առաջացնում։ Միակ խնդիրը շատ քիչ տոկոս դեպքերով վաղաժամ ծննդաբերությունը կարող է լինել, որը ինքն իրենով կարող է խնդիր չլինել, եթե ադեկվատ վարեն։ Նաև խոսքս ուզում եմ ուղղել տեղամասային բժիշկներին՝ եթե հղիի մոտ ախտորոշել եք Covid, պետք չէ նրան ուղարկել հղիության արհեստական ընդհատման։ Բժիշկների կողմից նման ապատեղեկատվության ևս հանդիպում ենք, խորհուրդ են տալիս ընդհատել հղիությունը, բայց դրա կարիքը չկա։ Նախարարությունը պետք է հենց այս դեպքերով զբաղվի։


Հայկ Մամիջանյանը դիվանագետների հետ խոսել է ընտրություններին Արցախից բռնի տեղահանված հայերի մասնակցության իրավունքի մասին

Հայկ Մամիջանյանը դիվանագետների հետ խոսել է ընտրություններին Արցախից բռնի տեղահանված հայերի...

18:19

Կառավարությունը 16 միլիոնի ծրագրով ֆինանսավորելու է նոր 1417 տան կառուցում

Կառավարությունը 16 միլիոնի ծրագրով ֆինանսավորելու է նոր 1417 տան...

18:04

Ապարանի «Մայլեռ» լեռնադահուկային հանգստի գոտում փրկարարները 6մ խորությամբ ձնահյուսի տակ հայտնաբերել են աշխատակցի մարմինը

Ապարանի «Մայլեռ» լեռնադահուկային հանգստի գոտում փրկարարները 6մ խորությամբ ձնահյուսի տակ...

17:29

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի...

17:05

Կենսաթոշակների բարձրացումը կարող է 0.2 տոկոսի կարգի գնաճ բերել

Կենսաթոշակների բարձրացումը կարող է 0.2 տոկոսի կարգի գնաճ...

16:45

Մկրտիչ Սրբազանը տնային կալանքից ազատ արձակվեց

Մկրտիչ Սրբազանը տնային կալանքից ազատ արձակվեց

16:29

Երևանի թիվ 91 միջնակարգ դպրոցի տարածքում երիտասարդը մոտենում է երեխաներին և ցուցադրում սեռական օրգանները

Երևանի թիվ 91 միջնակարգ դպրոցի տարածքում երիտասարդը մոտենում է երեխաներին և ցուցադրում սեռական...

16:02

Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից. The Daily Telegraph

Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից. The Daily...

13:42

Քաթարի արդյունաբերական գոտում հրթիռի բեկորներից հրդեհ է բռնկվել

Քաթարի արդյունաբերական գոտում հրթիռի բեկորներից հրդեհ է...

13:24

Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ

Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը....

13:08

Իրանական հրթիռներն ընկել են Նեթանյահուի գրասենյակի մոտ. SNN

Իրանական հրթիռներն ընկել են Նեթանյահուի գրասենյակի մոտ....

12:44

Իրանի դեմ պատերազմը լրջագույն մարտահրավեր է, բայց մարտահրավերին զուգահեռ գրեթե միշտ ի հայտ են գալիս հնարավորություններ. իրանագետ

Իրանի դեմ պատերազմը լրջագույն մարտահրավեր է, բայց մարտահրավերին զուգահեռ գրեթե միշտ ի հայտ են...

12:35

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել՝ 6.50 տոկոս

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել՝ 6.50...

12:21

ԵՄ-ն միայնակ չի թողնի ՀՀ-ին. արագ արձագանքման թիմ կուղարկի` ընտրությունները սպառնալիքներից պաշտպանելու համար

ԵՄ-ն միայնակ չի թողնի ՀՀ-ին. արագ արձագանքման թիմ կուղարկի` ընտրությունները սպառնալիքներից...

12:03

Սեյրան Օհանյանի կինը դատի է տվել «Հանրային» հեռուստաընկերությանը

Սեյրան Օհանյանի կինը դատի է տվել «Հանրային»...

11:58

Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ Ծառուկյան

Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ...

11:49

Բարի գալուստ կլիմայական գարուն, տարին գերազանց է. Սուրենյան (Տեսանյութ)

Բարի գալուստ կլիմայական գարուն, տարին գերազանց է. Սուրենյան...

11:33

Արարատ Միրզոյանը մեկնում է Օման

Արարատ Միրզոյանը մեկնում է Օման

11:12

Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել

Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել

10:56

Պատրաստ լինել արտակարգ իրավիճակներին. Փրկարար ծառայությունն անցկացրել է կրթական մի շարք ծրագրեր

Պատրաստ լինել արտակարգ իրավիճակներին. Փրկարար ծառայությունն անցկացրել է կրթական մի շարք...

10:34

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44