Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադարձել է Արցախի կարգավիճակի վերաբերալ ադրբեջանական կողմի մոտեցումներին՝ շեշտելով, որ Արցախն Ադրբեջանի տարածքը չէ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Բաբայանը Բաքվին կոչ արեց չխեղաթյուրել իրականությունը։ «Իհարկե, սա Ադրբեջանի տարածք չէ: Դա իրենց նպատակն է՝ Արցախը դարձնել Ադրբեջանի տարածք, բայց դա չի նշանակում, որ դա հաջողվելու է», – ասաց Դավիթ Բաբայանը Անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությանը, թե Հայաստանը զինված ուժեր է տեղափոխում Լեռնային Ղարաբաղի տարածք, Արցախի արտգործնախարարն ասաց, որ «Հայաստանի կողմից զորքի որևէ տեղաշարժ կամ տեղաբաշխում չկա»: Դավիթ Բաբայանի խոսքով՝ ինչպես ռազմական միջոցների գործադրումը ադրբեջանական զինուժի կողմից, այնպես էլ Բաքվի նմանատիպ հայտարարությունները ուղղված են միևնույն նպատակին՝ հոգեբանական ճնշում գործադրել՝ փորձելով վախեցնել արցախցիներին: Բացի այդ, նաև փորձում են խարխլել հայ-ռուսական հարաբերությունները և հող նախապատրաստել Հայաստանի հետ Արցախի կապը կտրելու: «Վաղն էլ ասելու են՝ «պետք է ստուգենք, տեսնենք՝ ով է գալիս Հայաստանից», և այլն, և այլն: Իրենք այդպես են ծրագրել՝ խեղդել Արցախը սոցիալ-տնտեսական առումով, թույլ չտալ, որ ներդրումներ լինեն», – բացատրեց Արցախի արտգործնախարարը՝ հավելելով, որ, ամեն դեպքում, հարկավոր է շատ լուրջ վերաբերվել նմանատիպ հայտարարություններին և համապատասխան քայլեր ձեռնարկել դրա դեմ: Բարձր գնահատելով ռուսական խաղաղապահ զորամիավորման դերը՝ Դավիթ Բաբայանը ընդգծեց, որ երբ ասում ենք «հայկական զորքեր» կամ «հայկական կազմավորումներ»՝ պետք է հիշել, որ դրանց մեջ է մտնում նաև Արցախի Պաշտպանության բանակը, որը կա և հանդիսանում է Արցախի բնակչության անվտանգության երաշխիքը: «Մենք միշտ էլ կունենանք մեր բանակը, մեր զինված ուժերը, որովհետև սա էլ է մեր բնակչության անվտանգության երաշխիքը: Իսկ ընդհանուր առմամբ, Հայաստանն, իհարկե, մնում է Արցախի անվտանգության երաշխավորներից մեկը: Եվ ընդհանրապես, եթե ուզում ենք, որ ե՛ւ Հայաստանի ապագան լինի կանխատեսելի ու անվտանգ, ե՛ւ Արցախի, ապա Արցախի տեղն ու դերը պետք է բարձր լինի Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում: Առանց դրա իսկապես շատ վատ է լինելու է: Եվ այն սադրիչները, այն թշնամիները, որոնք «ղարաբաղցի-հայաստանցի» են խաղում՝ սկսած իրենց կենցաղից, վերջացրած պաշտոնական հայտարարություններով, պետք է արդեն քրեական պատասխանատվության ենթարկվեն», – ասաց Դավիթ Բաբայանը:
15:45
15:22
14:59
14:42
13:35
13:18
12:46
12:23
12:09
11:38
11:19
10:52
10:36
10:17
10:02
12:32
12:14
11:48
11:18
11:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01