Շիրակի մարզի Բավրա գյուղում այսօր՝ օգոստոսի 17-ի առավոտյան գրանցված երկրաշաժի հետևանքով ամբողջությամբ փլվել է մեկ շինության հետևի պատը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Բավրա համայնքի ղեկավար Պավլիկ Սումբուլյանը։ «Մեկհարկանի առանձատուն էր, բայց այնտեղ վաղուց մարդիկ չէին բնակվում։ Բացի այդ ճաքեր են նկատվում շատ տների առաստաղների ու պատերի վրա»,- նշեց Սումբուլյանը։ Համայնքապետի խոսքով՝ նախորդ օրերի երկրաշարժի համեմատած՝ այսօր ցնցումներն ավելի ուժգին էին։ «Մարդկանց մեջ վախ ու տագնապ, իհարկե, կա։ Հորդորել ենք գյուղի բնակիչներին, որ զգոն լինեն և հիշեն երկրաշարժի ժամանակ անվտանգության կանոնների մասին»,- հավելեց Պավլիկ Սումբուլյանը։ Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին՝ ժամը 5։44-ին, Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելեք տեղի էր ունեցել 4.5 մագնիտուդով երկրաշարժ, որին հաջորդել էր 70 հետցնցում։ Իսկ օգոստոսի 17–ին ժամը 09:43-կրկին Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք գրանցվել է 3.1 մագնիտուդով երկրաշարժ:
13:42
13:09
12:49
12:34
10:48
10:27
10:03
14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55