«Հրապարակ»-ը գրում է.
Պատերազմը կամ խաղաղությունը ժողովուրդների փոխհարաբերությունների այլընտրանքային կամ հակադիր լուծումներն են: Սակայն ինչպես մարդկության պատմությունն է վկայում, երկու դեպքում էլ լուծումը հիմնված է ուժի իրավունքի վրա: Այդ թեզն արտահայտված է «Խաղաղություն ես ցանկանում՝ պատրաստվիր պատերազմին» դատողության միջոցով: Եթե պատրաստվում ես պատերազմին՝ կարող ես խաղաղություն պարտադրել, հակառակ դեպքում ստիպված ես այն մուրալ: Այնպես է ստացվել, որ այսօր Նիկոլը խաղաղություն է մուրում, իսկ Իլհամը՝ պարտադրում: Իսկ նախկինների՝ մերժված Սերժի, քրեական հետապնդման ենթարկվող Ռոբերտի և նույնիսկ Լևոնի օրոք առկա էր ճիշտ հակառակ պատկերը. եթե ոչ խաղաղություն, ապա զինադադար մուրողներն Ադրբեջանի ղեկավար հայր ու որդի Ալիևներն էին: Սակայն այդ պատկերը փոխվեց, երբ որդի Ալիևը սեփական երկիրը պատրաստեց պատերազմի, իսկ մերօրյա «փրկիչը» մեր երկիրը տարավ պատերազմի առանց նախապատրաստության: Կամ էլ պարտվելու մտադրությամբ, որպեսզի այնուհետև կարողանար հպարտանար պարտությամբ: Ի դեպ, եթե այդ միտքը որևէ մեկը կրկնի մեր երկրից դուրս որևէ այլ վայրում՝ նրան հաստատ խելագար կհամարեն և կուղեկցեն համապատասխան բժշկական հաստատություն:
Ինչևէ, եթե ցանկանում ենք եթե ոչ զարգանալ որպես պետություն, այլ գոնե գոյատևել, ունենք միայն մեկ տարբերակ՝ ազատվել Նիկոլի իշխանությունից: Որովհետև գոնե գոյատևելու համար մեզ անհրաժեշտ է պահպանել և պաշտպանել մեր սահմաները: Եվ դա անել մեր և ոչ թե ռուսական կամ արևմտյան ուժերով: Իսկ կյանքը ցույց է տալիս, որ Նիկոլի ղեկավարությամբ մենք չենք կարողանում պաշտպանել մեր սահմանները: Նիկոլը թշնամուն հանձնեց Արցախի մեծ մասը, որպեսզի խաղաղություն հաստատվի Հայաստանի և ադրբեջանաթուրքական երկյակի միջև: Դրա փոխարեն թշնամին մոտեցավ Հայաստանի Հանրապետության սահմաններին և մայիսի 12-ից սկսած տարածքներ է պահանջում նաև բուն Հայաստանից: Պահանջում է նաև միջանցք Սյունիքի միջով և սպառնում է դա վերցնել ուժով՝ եթե այն իրեն չհանձնվի բարի կամքով: Ինքնիշխանության ավելի բարձր մակարդակի հռետորաբանությամբ իշխանության եկած Նիկոլը ստիպված է ապավինել ռուսների աջակցությանը, որպեսզի պահպանի Սյունիքը: Եվ ոչ միայն Սյունիքը, այլև բուն Հայաստանի սահմանները:
Ի դեպ, ովքեր կարծում են, որ ռուսական կամ արևմտյան ուժերն են պաշտպանելու մեր սահմաները՝ խորհուրդ եմ տալիս լսել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթը Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանում տիրող իրավիճակի առումով: Անտեղյակներին ասեմ, որ քսանամյա պայքարից հետո աֆղանական թալիբները հասան հաղթանակի: Ամերիկյան զինված ուժերի տիրապետման տակ է մնացել միայն օդանավակայանը, որտեղից մարդիկ փորձում են հեռանալ՝ բառացիորեն կախվելով ամերիկյան ռազմական տրանսպորտային օդանավերից: Իրադրության վերաբերյալ ելույթ է ունեցել ԱՄՆ նախագահը. ելույթից մեջբերեմ ընդամենը մեկ հատված. «Ամերիկացի զինվորականները չպետք է կռվեն այն մարտերում, որոնցում աֆղաններն իրենք չեն կռվում: Ճիշտ չէ ամերիկացի զինվորականներին խնդրել՝ բախման մեջ մտնել այնտեղ, որտեղ աֆղաններն իրենք չեն կարողանում իրենց պաշտպանել»: Այնպես, որ նրանք, ովքեր մեղադրում են Ռուսաստանին մեր սահմանները չպաշտպանելու համար, սխալ ուղղությամբ են մտածում: Նույն ձևով՝ սխալ ուղղությամբ են մտածում նրանք, ովքեր հույս ունեն, որ արևմտյան ուժերը կպաշտպանեն մեր սահմանները, եթե մենք հեռացնենք ռուսներին մեր տարածաշրջանից:
Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ
15:45
15:22
14:59
14:42
13:35
13:18
12:46
12:23
12:09
11:38
11:19
10:52
10:36
10:17
10:02
12:32
12:14
11:48
11:18
11:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01