ARM | RUS |

Աջակցում ենք Եվրասիական ընկերության ստեղծմանը, որը թույլ կտա ավելացնել ապահովագրական աջակցության ծավալները. Փաշինյան

20.08.21 | 12:35

Կարծում ենք, որ ԵԱՏՄ անդամ պետությունների՝ 2021-2023թթ․ Տրանսպորտային համակարգված քաղաքականության իրագործման ճանապարհային քարտեզը ոլորտի զարգացման հավասարակշռված ծրագիր է: Փաստաթուղթը նախատեսում է եվրասիական տրանսպորտային միջանցքների համալիր զարգացում եւ հետեւողական աշխատանք այս ոլորտում մեր երկրների օրենսդրությունները ներդաշնակեցնելու ուղղությամբ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 20–ին, ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ ընդլայնված կազմով նիստին, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Նախորդ տարի մենք համոզվեցինք, որ ԵԱՏՄ ներսում տրանսպորտային-լոգիստիկ համագործակցության պահանջարկ կա: Համավարակի ընթացքում Միության շրջանակում ձեւավորվեցին «կանաչ միջանցքներ» առանցքային ապրանքների համար: Մեծամասամբ այս միջոցառումների շնորհիվ մեզ հաջողվեց կանխել Միության շուկայում պարենի դեֆիցիտի եւ փոխադարձ առեւտրում ընդհատումների առաջացումը: Կցանկանայի նշել նաեւ «Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր շուկայի ձեւավորման ճանապարհային քարտեզի» իրականացման արդիականությունը: Ակնհայտ է, որ սույն փաստաթղթով նախատեսված միջոցառումները կնպաստեն Միության ագրոարդյունաբերական համալիրի եւ ագրարային շուկայի կայուն զարգացմանը: Հաջորդ հարցը, որի վրա կցանկանայի կանգ առնել, ներքին եւ արտաքին շուկաներում ԵԱՏՄ-ում արտադրվող արտադրանքի մրցունակության բարձրացումն է: Այս նպատակին հասնելու միջոցառումների համատեքստում ցանկանում եմ ընդգծել արտահանման համար համատեղ ապահովագրական աջակցության համակարգի ձեւավորման կարեւորությունը: Մենք աջակցում ենք Եվրասիական ընկերության ստեղծմանը, որը թույլ կտա, ապահովագրական լրացուցիչ կարողությունների ստեղծմամբ, ավելացնել ապահովագրական աջակցության ծավալները Միության ներսում առեւտրի եւ երրորդ երկրներ արտահանման համար»,– ասել է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ է նշել, որ իրենց հաջողվել է համաձայնեցնել նավթի եւ նավթամթերքի ընդհանուր շուկայի ձեւավորման հայեցակարգը՝ Միության բոլոր պետությունների կողմից հավանության արժանացած հինգ սկզբունքների հիման վրա։ «Որպես եզրափակում՝ կցանկանայի անդրադառնալ բնապահպանության եւ կլիմայի հարցերին: Սա այն ուղղությունն է, որը պահանջում է լրացուցիչ ջանքեր եւ բազմակողմանի համագործակցություն: Մենք կարծում ենք, որ մեր Միության շրջանակում անհրաժեշտ է լուրջ բազմաշերտ երկխոսություն, որը թույլ կտա կրճատել կլիմայի փոփոխության վրա ազդող բացասական գործոնները՝ միեւնույն ժամանակ ապահովելով տնտեսական աճի եւ զարգացման պայմաններ: Մենք աջակցում ենք ջերմոցային գազերի արտանետումների եւ բնապահպանական վճարների համակարգի կարգավորման մեխանիզմների ներդաշնակեցման ուղղությամբ բարձր մակարդակի աշխատանքային խմբի ստեղծման գաղափարին՝ ԵԱՏՄ-ում բնապահպանական գործունեությունը խթանելու նպատակով»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության հաղորդմամբ, ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետերը նիստի ընթացքում անդրադարձել են օրակարգում ընդգրկված մի շարք հարցերի։ Մասնավորապես, քննարկման առարկա են դարձել ԵԱՏՄ ներքին շուկայում՝ 2021-2022թթ. վերացման ենթակա բացառությունների եւ սահմանափակումների ցանկը, ԵԱՏՄ անդամ երկրների՝ 2021-2023թթ․ տրանսպորտային համակարգված քաղաքականության ճանապարհային քարտեզի իրականացման հիմնական ուղղությունների եւ փուլերի միջոցառումների ծրագիրը, ԵԱՏՄ շրջանակում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր շուկայի ձեւավորման միջոցառումների ծրագիրը, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության, ԵԱՏՄ անդամ երկրների եւ Չինաստանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման նպատակով երկաթուղային բեռնափոխադրումների թվայնացման առաջնահերթ միջոցառումների ծրագիրը։ Անդրադարձ է եղել ԵԱՏՄ անդամ երկրների բյուջեների միջեւ 2020թ. ներմուծվող մաքսատուրքերի գումարների հաշվառման եւ բաշխման հարցին, ԵԱՏՄ երկաթուղային տրանսպորտի տարանցիկ ներուժի զարգացման ուղղությամբ ինտեգրացիոն փոխգործակցության հնարավորություններին։ Որոշվել է ձեւավորել Միությունում թվային փոխակերպման հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խումբ։ Ներկայացվել են 2020թ. ԵԱՏՄ գազի, նավթի եւ նավթամթերքի ընդհանուր շուկաների ձեւավորման ընթացքի մասին զեկույցները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տարեկան հաշվետվությունը՝ Հանձնաժողովի 2020թ. որոշումների նախագծերի կարգավորիչ ազդեցության գնահատման մոնիթորինգի վերաբերյալ։ Փոփոխություններ են կատարվել ԵԱՏՄ միջազգային պայմանագրերի, ԵԱՏՄ եւ երրորդ երկրների, ինտեգրացիոն միավորումների, միջազգային կազմակերպությունների միջեւ ստորագրվող միջազգային պայմանագրերի, ԵԱՏՄ մարմինների որոշումների պաշտոնական հրապարակման կարգում եւ Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ 2019թ. ապրիլի 30-ի որոշման մեջ։ Որոշվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել այս տարվա հոկտեմբերին, Երեւանում։ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ եւ ընդլայնված կազմով հանդիպումների արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր։


Բոլոր ժամանակներում Եկեղեցին հանդիպել է տարբեր մարտահրավերների, որոնք հաղթահարվել են նվիրյալ եկեղեցականաց հանձնառու և անսակարկ ծառայութան շնորհիվ. Վեհափառ

Բոլոր ժամանակներում Եկեղեցին հանդիպել է տարբեր մարտահրավերների, որոնք հաղթահարվել են նվիրյալ...

13:42

Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով Երևանում դեռևս կան հոսանքազուրկ հասցեներ. ՀԷՑ

Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով Երևանում դեռևս կան հոսանքազուրկ հասցեներ....

13:09

Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է մարզիկներին և արժանացրել դրամական խոշոր պարգևի

Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է մարզիկներին և արժանացրել դրամական խոշոր...

12:49

Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել 2-ամյա երեխայի դի

Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել 2-ամյա երեխայի...

12:34

Արգելափակումից դուրս է բերվել 47 տրանսպորտային միջոց, 92 քաղաքացու ցուցաբերվել է օգնություն

Արգելափակումից դուրս է բերվել 47 տրանսպորտային միջոց, 92 քաղաքացու ցուցաբերվել է...

10:48

Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների...

10:27

Ենթակայանում հրդեհի հետևանքով հոսանքազրկվել են «Էրեբունի» վարչական շրջանն ու մայրաքաղաքի մի շարք փողոցներ

Ենթակայանում հրդեհի հետևանքով հոսանքազրկվել են «Էրեբունի» վարչական շրջանն ու մայրաքաղաքի մի շարք...

10:03

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Չինաստանում է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Չինաստանում է

14:48

Դավիթ Իշխանյանի ծննդյան օրն է

Դավիթ Իշխանյանի ծննդյան օրն է

14:28

Այսօր պետությունը գողացված է ժողովորդից. Աշոտյան

Այսօր պետությունը գողացված է ժողովորդից. Աշոտյան

14:04

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են առաջնագիծ

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են...

13:35

Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն

Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն

13:03

Բախվել են «Tesla»-ն, «BMW»-ն, «Mercedes»-ը, «Hongqi»-ն, «Kia»-ն և շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորների մեջ երեխաներ կան

Բախվել են «Tesla»-ն, «BMW»-ն, «Mercedes»-ը, «Hongqi»-ն, «Kia»-ն և շտապօգնության ավտոմեքենան․...

11:33

Այսօր Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակության օրն է

Այսօր Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակության օրն...

11:04

23 տարի առաջ այս օրերին գրանցվել են ամենասաստիկ սառնամանիքները

23 տարի առաջ այս օրերին գրանցվել են ամենասաստիկ...

10:17

Այսօր այս մեծ հայի, ազնվագույն մարդու, ամբողջ բջիջներով հոգևորականի ծննդյան տարեդարձն է. Տ. Ռուբեն վարդապետ

Այսօր այս մեծ հայի, ազնվագույն մարդու, ամբողջ բջիջներով հոգևորականի ծննդյան տարեդարձն է. Տ....

10:00

Մարդիկ Բաքվի բանտում պաշտպանում են, իսկ ՀՀ-ն օկուպացրած ռեժիմը տրորում է պետական շահը

Մարդիկ Բաքվի բանտում պաշտպանում են, իսկ ՀՀ-ն օկուպացրած ռեժիմը տրորում է պետական...

00:00

Հունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգը

Հունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգը

16:46

Հայտնաբերվել է ապօրինի որսած ավելի քան 1 տոննա ձուկ (տեսանյութ)

Հայտնաբերվել է ապօրինի որսած ավելի քան 1 տոննա ձուկ...

16:26

Միքայել Սրբազանին քիչ առաջ վիրահատել են

Միքայել Սրբազանին քիչ առաջ վիրահատել են

16:04

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55