Արթուր Բաղդասարյանն իր սեփական հեռուստաընկերության եթերից ասել էր հետևյալը. «Վերջերս փոխվեց կառավարությունը, հեռացան նախարարները, որոնց ունեցվածքի մասին հրապարակումներ էր արվում մամուլում միլոնավոր դոլարներ ունեն: Նրանք ոչ մի պատասխանատվության չեն ենթարկվում: Քանի դեռ մեր երկրում պահպանվում են քաղաքական և տնտեսական մենաշնորհները, փոփոխություններ հնարավոր չեն»:
Պարզապես զավեշտալի է լսել այսպիսի հայտարարություն այնպիսի մարդուց, ում ահռելի հարստության ու միլիոնավոր դոլարների առաջացման աղբյուրներն ու եղանակները նույնպես հայտնի չեն: Եթե 2007թ. Արթուր Բաղդասարյանը որպես սեփականություն նույիսկ բնակելի տուն չուներ, ապա ընդամենը մի քանի տարի անց նա արդեն հայտարարագրել էր ոչ միայն 215.3 քմ մակերեսով բնակարան, այլեւ 34,8 քմ-ով ավտոտնակ և 25,5 մլն դրամ ու 20 հազար դոլար: Իսկ վերջինիս եղբոր առանձնատան արժեքը հատում էր 1 մլն դոլարի շեմը:
Արթուր Բաղդասարյանն այս հայտարարությունն անելու ժամանակ մոռացել է, որ մի քանի տարի առաջ իրեն թույլ էր տալիս ՕԵԿ-ականների հետ 120 հոգով քեֆ անել Դուբայում: Որոշ ՕԵԿ-ականներ նշել են, որ Բաղդասարյանի ընտանիքի յուրաքանչյուր անդամ ունի 100 հազար դոլարանոց շքեղ մեքենա:
Այսուհետև, Արթուր Բաղդասարյանը, եթե նորից խոսելու է կոռուպցիայից, մենաշնորհներից, ապա թող նախ հանրությանը բացատրի, թե այդքան քիչ ժամանակատվածում ու՞մ հաշվին և ինչպիսի՞ ճանապարհով նա հասցրեց այդքան ունեցվածք կուտակել: Փաստացի, Արթուր Բաղդասարյանի՝ վերոնշյալ հայտարարությունները դառնում են ոչ կոմպետենտ մարդու կողմից արված հայտարարություններ:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34