Ծովային բնապահպանները Պալմյան կղզիների ափերի մոտ հայտնաբերել են Մեծ պատնեշային խութի ամենահսկա մարջանը: Դրա լայնությունը 10.4 մետր է, հաղորդում է HighTech- ը: Մարջանն անվանվել է Muga dhambi, որը մանբարա տեղի ժողովրդի լեզվից թարգմանվում է որպես «մեծ մարջան»: Ըստ բնապահպանների` գտածոն ավելի քան 400 տարեկան է: «Porites մեծ մարջանները Գուլբուդի կղզում (Օրփեոս) չափազանց հազվադեպ են եւ դիմացկուն»,- գրել են Ջեյմս Կուկի համալսարանի ծովային բնապահպան Ադամ Սմիթը եւ նրա գործընկերները: «Այն դիմացել է մարջանների գունաթափմանը, ինվազիվ միջամտություններին, ցիկլոններին, մակընթացություններին եւ մարդկային գործունեությանն ավելի քան 400 տարուն»: Հայտնաբերված սպունգները հաճախ հանդիպում են մարջանների կոշտ կողմում, որտեղ նրանք ավելի ուժեղ հոսանքների են ենթարկվում եւ հեշտացնում են ջրի զտումը բակտերիաների եւ այլ միկրոբների համար: Ճիշտ է, հենց սպունգներն են նպաստում մարջանի ոչնչացմանը: Բացի այդ, մարջանային հյուսվածքի մի մասը կարող է մահանալ արեւի եւ տաք ջրի ազդեցությունից: Գիտնականները նաեւ մարջանի կառուցվածքում գրանցված բարձր խտության «սթրեսային բծեր» են հայտնաբերել, որոնք թվագրվում են մոտավորապես 1877 թվականով: Նման բծերը շատ ավելի հաճախ են հայտնվում մարդածին գլոբալ տաքացման պատճառով: Բայց մարջանների համայնքը շատ դիմացկուն է. այն իր գոյության ընթացքում դիմադրել է գրեթե 100 գունաթափման եւ մինչեւ 80 խոշոր ցիկլոնների, ինչպես նաեւ` ջրի որակի վատթարացմանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01