168.am-ը գրել է.
Դժվար է միանշանակ ասել՝ մեր երկրի անհամամասնական զարգացումն իշխանությունների գործողությունների՞, թե՞ անգործունեության արդյունք է: Մի բան հաստատ է՝ որքան շատ են իշխանությունները խոսում երկրի համաչափ ու համամասնական (և հատկապես սահմանամերձ շրջանների) զարգացման անհրաժեշտության մասին, այնքան այդ գործը ձախողվում է: Մայրաքաղաքի և մյուս վարչատնտեսական տարածքների միջև տարբերությունը խորանում է: Սոցիալ-տնտեսական բոլոր ոլորտներում: ԳՈՎԱԶԴԻմանալ ավելին Օրինակ, Երևանը ՀՀ միակ բնակավայրն է, որի բնակչությունն այս տարի աճել է: Երևանում է ապրում երկրի մշտական բնակչության 37 տոկոսը (այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ): Անցած տարվա տնտեսական ցուցանիշներն ամփոփելիս պաշտոնապես հայտարարվեց, որ մեր արդյունաբերության ոլորտում աշխատողների միջին տարեկան թվաքանակը կազմել է 105.010 մարդ: Նրանցից 44.627-ը (արդյունաբերության ոլորտի աշխատողների 42.5 տոկոսը) երևանցիներն են: Սա, իհարկե, համեմատելի չէ այն փաստի հետ, որ երկրի 1000 խոշոր հարկատուների 87 տոկոսը մայրաքաղաքում գործող կազմակերպություններ են: Կարելի է նաև չտեսնելու տալ այն փաստը, որ թողարկված արտադրանքի քանակական արժեքի տեսանկյունից մայրաքաղաքի աշխատողների ստեղծած արդյունքն ավելի փոքր է, քան մայրաքաղաքից դուրս ստեղծվածը մեկ աշխատատեղի հաշվարկով: Բայց այստեղ ուրիշ բացատրություններ էլ են հնարավոր: Ուստի այն առանձին քննարկման թեմա է: Տնտեսության ցանկացած ոլորտի վիճակագրություն ընդգծում է մայրաքաղաքի «հեգեմոն» դիրքը մյուս բնակավայրերի նկատմամբ: Օրինակ, այս տարի հագուստի արտադրության ոլորտում Երևանին է «բաժին ընկել» 46 տոկոսը: Մինչդեռ այս ոլորտը ժամանակին մայրաքաղաքից դուրս էլ զարգացած էր: Առաջարկում եմ առանձին դիտարկել, թե որքան լուրջ է անհամամասնությունը, ասենք, շինարարության ոլորտում: Երկրում այս տարվա առաջին կիսամյակում իրականացված շինարարական աշխատանքների կեսից ավելին (50.5 տոկոս) կատարվել է մայրաքաղաքում:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44