«3 օր է մեր թաղամասը ենթարկվում է ոստիկանական ահաբեկչության, ունենք տուժած անչափահասներ, տարեց մարդիկ: Ֆիզիկական, հոգեբանական կտտանքների ենթարկվելով՝ մենք պայքարում ենք մեր բոլորիս հուշարձանի համար»,- Երևանի քաղաքապետարանի դիմաց հայտարարեց Երևանի Արտեմ Ալիխանյանի անվան Ֆիզիկայի ինստիտուտի կողքին՝ Աջափնյակ վարչական շրջանի «Ֆիզգոռոդոկ» թաղամասի բնակիչ Սեդա Գրիգորյանը: Հիշեցնենք, որ «Ֆիզգորոդոկի» բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց: Նրանք դեմ են Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում 12 հարկանի բնակելի շենքի կառուցմանը: Բնակիչներն արդեն տևական ժամանակ բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ բարձրաձայնելով իրենց դժգոհությունը: Այսօր նրանք եկել են քաղաքապետարան: Բնակիչների մի խումբ հանդիպել է քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ: «Մեր տեղեկություններով, քաղաքապետ Հայկ Մարությանը, ով հանդիպում, ընկերություն է անում կառուցաքանդողի հետ, սակայն 2,5 տարի անպատասխան է թողնում մեր նամակները, ոչ մի անգամ չի հանդիպել մեզ հետ, չի այցելել ֆիզիկայի գիտավան: Մեր տեղեկություններով, նա այսօր ևս չի մասնակցում հանդիպմանը։ Պարոն Մարության, պատուհանից դուրս նայեք և ամաչեք, որ երեխաները, կանայք արևի տակ կանգնած են։ Այսքան ժամանակ դուք մեզ չեք այցելել, մենք ենք այցելել ձեզ։ Հիմա վախենում եք դուրս գալ և նայել ձեր քաղաքացիների աչքերին»,- բարձրախոսով ասաց Ս. Գրիգորյանը։ Մեկ այլ բնակիչ ասաց, որ իրենց թաղամասի մի երիտասարդ բնակչի դեմ քրեական գործ են հարուցել, քանի որ նա ուզել է պաշտպանել իր մայրիկին, ում քաշքշել են կարմիր բերետավորները: «Երիտասարդը տեսել է կարմիր բերետավորները քաշում է իր մորը, ուզել են հրեն, գցեն: Գնացել է իր մորը պաշտպանելու, դրա համար նրան գցել են մեքենան ու տարել ոստիկանություն, ծեծել, հիմա նրա դեմ քրեական գործ են հարուցել: Ո՞նց կարելի է, մենք հայ ենք, թե չէ, մորը պաշտպանելու համար քրեական գործ են հարուցում»,- ասաց քաղաքացին:
Աղբյուր` Panorama.am
13:42
13:09
12:49
12:34
10:48
10:27
10:03
14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55