«Մենք մարտնչում ենք հանուն մեր անձերի և հանուն մեր օրենքների» (Գիրք առաջին մակաբայեցիների 3:21)
Պետության «հոգին» օրենքն է: Այդ հոգու սպանությունը համարժեք է պետության ոչնչացմանը, որը հնարավոր է երկու եղանակով՝ դրսից և ներսից: Արտաքին գործոնը, որով կարող է սպանվել պետության հոգին՝ օրենքը, օտարի կողմից պետության զավթումն է, դրա հետևանքով ինքնիշխանության կորուստը, երբ երկրի օրենքները դադարում են գործելուց: Նմանատիպ ներքին գործոն է օրենքների խախտումը սեփական քաղաքացիների կողմից, առավելաբար՝ իշխանական կառույցների. երբ օրինազանցությունը վերածվում է նորմի, օրենքները դադարում են գործելուց նույն կերպ, ինչպես ինքնիշխանության վերացման ժամանակ: Հասկանալի է, թե ինչու էր Արիստոտելը մի շարքի վրա դասում զինվորականներին ու արդարադատություն իրականացնողներին՝ ձևակերպելով. «պետության հոգին են զինվորականները և դատավորները»: Մեծ փիլիսոփան փաստացի վկայակոչում է պետական իշխանության երկու այն օղակները, որոնք կոչված են երաշխավորելու պետության կյանքն ու կենսունակությունը վերոհիշյալ երկու մահացու գործոններից օրենքները պաշտպանելու ճանապարհով՝ զինվորականները՝ արտաքին կործանարար ուժից, դատավորները՝ ներքին:
Հետևաբար, սուրբգրային մեջբերման մեջ, թե՝ «Մենք մարտնչում ենք հանուն մեր անձերի և հանուն մեր օրենքների», խոսքը ոչ միայն և ոչ այնքան անձնական կյանքի մասին է, որքան երկրի կյանքի, որը պայմանավորված է միայն ու միայն նրա օրենքների գործելուց և նրա քաղաքացիների իրավունքների պաշտպանվածությունից:
(քաղված է Ռաֆայել Պապայանի «Արդի իրավունքի քրիստոնեական ակունքները» գրքից)
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34