ArmLur.am-ը գրում է.
«Երեկ Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն անդրադարձավ բանակից ազատվածներին՝ հայտնելով, որ այն նախարարները, ում օրոք մարդիկ փողով ազատվել են բանակից, դավաճաններ են: Արդյունքում, նրա եւ Սեյրան Օհանյանի միջեւ միջադեպ տեղի ունեցավ: ArmLur.am-ը փորձել է հետաքննություն իրականացնել եւ հասկանալ, թե Հայկ Սարգսյանը ծառայե՞լ է Հայոց բանակում, թե՞ ոչ: Եթե այո, ապա որտեղ է ծառայել եւ ինչ հանգամանքներում: ArmLur.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Հայկ Սարգսյանի ծառայության մասին: Մասնավորապես՝ կայքին հասած տեղեկությունների համաձայն, Հայկ Սարգսյանը բավականին արտոնյալ պայմաններում է ծառայել հայկական բանակում: Նա իր ծառայությունն իրականացրել է զինվորական դատախազության Գորիսի կայազորի վարչական շենքում, որը ըստ էության բուն զինվորական ծառայության հետ կապ չունի: Այդ ստորաբաժանումներում ծառայության են անցնում հայտնի հայրիկների կամ լավ միջնորդներ ունեցող անձինք: Ավելին՝ գիշերը զինվորները հիմնականում տուն են գնացել, առավոտյան կայազորի պաշտոնյաները տարել են իրենց հետ ծառայության՝ վարչական շենքում: Եվ ահա ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, Հայկ Սարգսյանի համար միջնորդել է ներկայումս սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանը: Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել անձամբ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանից: Ի պատասխան, նա հայտնել է. «Հայկ Սարգսյանի բանակում ծառայելու ժամանակահատվածում ես աշխատել ու ապրել եմ Ռուսաստանի դաշնությունում եւ Հայաստան եմ վերադարձել 2018 թվականի հեղափոխությունից հետո: Որեւէ առնչություն չեմ ունեցել Հայկ Սարգսյանի բանակի ծառայության կազմակերպման գործընթացի հետ»: Ուսումնասիրելով Շատվորյանի աշխատանքային գործունեւթյունը նա 2013 – 2017թթ եղել է «Բոնի Ֆրի» ՍՊԸ հիմնադիր տնօրեն: Հավելենք, որ Հայկ Սարգսյանի արտոնյալ ծառայությունն իրականացվել է ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանի օրոք: Ի դեպ, Հայկ Սարգսյանի եղբայրը՝ Նաիրի Սարգսյանը, բանակում չի ծառայել, իսկ թե ում միջնորդությամբ չի ծառայել, եւս կասկածի տեղիք է տալիս»։
13:42
13:09
12:49
12:34
10:48
10:27
10:03
14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55