«Էրեբունի-Երևան 2798» աշխատանքային խմբի համակարգող, փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը Երևանի քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսին ներկայացրել է «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում նախատեսված միջոցառումների ծրագիրը:
Խոսելով մշակութային ծրագրերի մասին` քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ այս տարի «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարությունը, ի տարբերություն նախորդ տարիների, կանցկացվի մեկ օր՝ հոկտեմբերի 8-ին, «Երևան՝ արևի քաղաք» կարգախոսով:
Արամ Սուքիասյանը տեղեկացրել է, որ այս տարի ծրագրում չեն ներառվել տոնակատարության ծավալով ամենամեծ միջոցառումները՝ ավանդական դարձած Հանրապետության հրապարակի տոնական գալահամերգն ու Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի առջև անցկացվող տոնական շքերթը:
«Հաշվի առնելով ապրիլի սկզբին առաջնագծում տեղի ունեցած դեպքերը՝ դեռևս այս տարվա մայիսին Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ փոփոխություններ կատարվեցին 2016թ. բյուջեում, մասնավորապես մշակութային ծրագրերի մասով, որոնք ուղղվեցին առաջնագծում զոհված, վիրավոր և հաշմանդամություն ձեռք բերած երևանաբնակ զինծառայողների ընտանիքների օժանդակությանը: Այս տրամաբանությամբ էլ «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարությունը կլինի ավելի քան զուսպ», - ընդգծել է Արամ Սուքիասյանը՝ հավելելով, որ միջոցառումների սոցիալական բաղադրիչով սեպտեմբերի 27-ից կմեկնարկի արդեն մի քանի տարի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ մայրաքաղաքի ծննդյան տարեթվին համապատասխան թվով սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերվող աջակցության ծրագիրը:
Անդրադառնալով հիմնական միջցառումներին՝ Արամ Սուքիասյանը նշել է, որ մեր համաքաղաքացիների և այդ օրերին Երևանում գտնվող հյուրերի համար հիմնական բեմահարթակներում՝ հրապարակներում, զբոսայգիներում և բացօթյա այլ հատվածներում կկազմակերպվեն ավանդական դարձած բազմաժանր համերգային ծրագրեր՝ ռոքի, ջազի, դասական երաժշտության սիրահարների համար: Իսկ «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի հարակից պուրակում (Խաչքարերի պուրակ) կտեղակայվի ազգային բեմահարթակը, ուր սկզբում հանդես կգան ազգային փոքրամասնություններն՝ իրենց էթնոմշակույթով, ապա հայկական ազգագրական երգի-պարի համույթները: Այս տարի նախատեսված են բազմաթիվ անակնկալ ֆլեշմոբեր, որոնք կմեկնարկեն 14:00-ից՝ ամենատարբեր վայրերում և տարբեր ժամերի: Հոկտեմբերի 8-ին երթևեկությունը մայրաքաղաքում էապես չի դադարեցվի: Այս տարի ժամանակավորապես կփակվեն միայն Էրեբունի փողոցը և Աբովյան փողոցի մի հատվածը:
«Երևան՝ արևի քաղաք» կարգախոսին համապատասխան մայրաքաղաքն այս տարի կձևավորվի կարմիր և ծիրանագույն երանգներով, որոնք կխորհրդանշեն արևի ճառագայթները: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը տեղեկացրել է, որ տոնական ձևավորում կստանան ինչպես մայրաքաղաքի փողոցներն ու կամուրջները, այնպես էլ տրանսպորտային միջոցներն ու քաղաքային գույքը: Տոնի մասին կհուշեն նաև գովազդային վահանակներին փակցված պաստառներն ու հոլովակները:
«Բոլոր տնտեսվարողներին և կազմակերպություններին բաժանվում են համապատասխան ուղեցույցներ, որոնք կհուշեն, թե ինչպիսի ձևավորում պետք է իրականացնեն վերջիններս, որպեսզի մայրաքաղաքն այդ օրերին ամբողջական ու միասնական տեսք ստանա»,-նշել է Արազ Բաղդասարյանը:
Ասուլիսում նշվել է նաև, որ Երևան քաղաքի ավագանու առաջիկա նիստում, ավանդույթի համաձայն, կքննարկվեն և հայտնի կդառնան Երևանի պատվավոր քաղաքացիների անունները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
22:45
22:09
18:25
17:45
17:28
17:14
16:56
16:47
16:35
16:02
15:42
15:07
14:48
14:23
14:07
13:57
13:08
12:47
12:35
12:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35